Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Հրապարակման ամսաթիվ: 30.06.2025 18:35
Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
  • Հեղինակ

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Դեբետային քարտեր, Acba Bank, Ameriabank, AMIO Bank, ID Bank, Evocabank, Unibank

Երբ քարտ եք փնտրում՝ առաջին հայացքից ամեն ինչ պարզ է՝ պետք է ձևակերպել այն բանկում և օգտվել։ Երբ սկսում եք համեմատել պայմանները, պարզվում է, որ մի բանկում կանխիկի ստացման համար միջնորդավճարները բարձր են, մյուսում՝ սպասարկումը վճարովի է, իսկ երրորդում քեշբեքը գործում է միայն որոշակի կատեգորիաներում։ Եվ ինչպե՞ս հասկանալ, թե որ քարտն է իսկապես շահավետ։


Նախքան քարտ ընտրելը, հարկ է հասկանալ, թե ինչով են ընդհանրապես տարբերվում վճարային համակարգերը։ Քանի որ քարտը ոչ միայն կոնկրետ բանկի պրոդուկտ է, այլև գլոբալ ենթակառուցվածքի մաս։ Հայաստանում առավել հաճախ օգտագործվում են Mastercard, Visa և ArCa համակարգերը։ Ահա թե ինչում է նրանց տարբերությունը և ում համար Mastercard-ը կարող է ավելի շահավետ լուծում լինել։

Mastercard քարտը՝ դա ինտերնետում և արտերկրում գնումներ կատարելու, առանց ավելորդ ծախսերի կանխիկ ստանալու և բոնուսներ ստանալու միջոց է։ Գլխավորը՝ ընտրել այն քարտը, որը համապատասխանում է ձեր ապրելակերպին և ֆինանսական սովորություններին։


AFM հարթակը ստեղծվել է հենց դրա համար։ AFM-ը Հայաստանում առաջին ֆինանսական մարկետփլեյսն է, որն օգնում է՝

  1. համեմատել բանկերի առաջարկները Mastercard քարտերի գծով՝ ըստ միջնորդավճարների, բոնուսների, քարտի տեսակի և մակարդակի.
  2. գտնել անվճար սպասարկմամբ կամ առավելագույն քեշբեքով քարտ.
  3. իմանալ, թե որտեղ են փոխանցումների կամ օտար արժույթով կանխիկի ստացման միջնորդավճարներն ավելի քիչ.
  4. առցանց հայտ ներկայացնել՝ առանց տանից դուրս գալու։


AFM-ի միջոցով դուք կայացնում եք կշռադատված որոշում և խուսափում ավելորդ վճարումներից։ Հարմար է, թափանցիկ և առանց պարտադրանքի։ Դուք ինքներդ եք ընտրում՝ մենք պարզապես տրամադրում ենք ամբողջ տեղեկատվությունը՝ դա հեշտացնելու համար։


Ի՞նչ է Mastercard-ը


Mastercard-ը աշխարհի խոշորագույն վճարային օպերատորներից մեկն է։ Հայաստանում այս համակարգի քարտերն ընդունվում են գրեթե ամենուր՝ խանութներից և առցանց ծառայություններից մինչև միջազգային հարթակներ և հյուրանոցներ։ Սա դրանք հարմար լուծում է դարձնում ինչպես առօրյա ծախսերի, այնպես էլ արտերկիր ուղևորությունների համար։

Mastercard-ը բանկ չէ, այլ վճարային համակարգ է, որը մշակում է գործարքները ձեր, բանկի և առևտրային կետի միջև։


Mastercard քարտերի տեսակները


Դեբետային քարտեր՝ գումարները դուրս են գրվում ձեր հաշվից։ Դրանք իդեալական են առօրյա ծախսերի և բյուջեի վերահսկման համար։

Կրեդիտային քարտեր՝ բանկը տրամադրում է սահմանաչափ, որից կարելի է օգտվել անտոկոս ժամանակահատվածի հնարավորությամբ։

Վիրտուալ (Digital) քարտեր՝ քարտեր առանց ֆիզիկական կրիչի՝ իդեալական առցանց վճարումների համար։


Ո՞րն է տարբերությունը Mastercard-ի և այլ վճարային համակարգերի միջև


Երբ քարտ եք ընտրում, կարևոր է հասկանալ՝ խոսքը ոչ միայն այն բանկի մասին է, որը թողարկում է այն, այլև այն վճարային համակարգի, որին պատկանում է քարտը։ Հայաստանում առավել տարածված են երեք համակարգ՝ Mastercard, Visa և ArCa։ Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։


Վճարային համակարգԱռանձնահատկություններՀարմար է, եթե
MastercardԱմերիկյան միջազգային համակարգ է, որն աշխատում է գրեթե բոլոր երկրներում։ Աջակցում է առցանց վճարումներին, Apple Pay-ին և Google Pay-ին (կախված բանկից)։ Առաջարկում է քեշբեք, արտոնություններ և մուտք դեպի բիզնես դահլիճներ։դուք հաճախ եք ճանապարհորդում, գնումներ կատարում արտասահմանում, օգտվում եք առցանց վճարումներից և ցանկանում եք մասնակցել գլոբալ բոնուսային ծրագրերին
VisaՆույնպես ամերիկյան միջազգային համակարգ է։ Գրեթե չի զիջում Mastercard-ին ընդգրկվածությամբ և մրցակցում է նրա հետ։ Տարբերությունները կախված են բանկից։ Երբեմն զիջում է փոխարժեքով՝ արտարժույթով վճարելիս։դուք արդեն ունեք Visa և ձեզ հարմար է մեկ էկոհամակարգ, կամ բանկն առաջարկում է Visa՝ ավելի լավ պայմաններով
ArCaՀայաստանի ազգային համակարգն է։ Աշխատում է միայն երկրի ներսում։ Հարմար չէ արտասահմանյան ուղևորությունների և միջազգային առցանց վճարումների համար։ձեզ պարզ քարտ է անհրաժեշտ տեղական ծախսերի համար և չեք նախատեսում օգտագործել այն արտասահմանում


Եթե ձեզ անհրաժեշտ է ունիվերսալ քարտ՝ առցանց վճարումների, ուղևորությունների, գնումների ՀՀ դրամով և օտար արժույթով, ապա Mastercard-ը կլինի օպտիմալ ընտրություն։ Այն միավորում է միջազգային հուսալիությունը, ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությունը և հայկական բանկերի բազմազան առաջարկները։


Mastercard քարտերի մակարդակները


Նախքան Mastercard քարտ ընտրելը, հարկ է հասկանալ, թե ինչով են տարբերվում դրա մակարդակները։ Յուրաքանչյուր մակարդակ ոչ միայն կարգավիճակ է, այլև գործառույթների, բոնուսների և սպասարկման պայմանների որոշակի հավաքածու։ Ստորև ներկայացված է համառոտ ակնարկ, որը կօգնի կողմնորոշվել, թե որ քարտը հարմար կլինի հենց ձեզ՝ սկսած բազային քարտից առօրյա ծախսերի համար մինչև պրեմիում դասի քարտ՝ արտերկիր հաճախակի ուղևորությունների համար։


ՄակարդակՈւմ համարԱռանձնահատկություններ
StandardԱռօրյա ծախսերԲազային գործառույթներ, հաճախ՝ առանց միջնորդավճարների
GoldԱկտիվ օգտատերերԸնդլայնված սահմանաչափեր, ապահովագրություն
PlatinumՃանապարհորդողներԿոնսյերժ ծառայություն, էքսկլյուզիվ առաջարկներ
World / World EliteՀաճախակի միջազգային ուղևորություններՄուտք դեպի բիզնես դահլիճներ, ապահովագրություն, Fast Track
DigitalԱռցանց վճարումներԱնվտանգություն, արագ թողարկում



Ինչպե՞ս ընտրել Mastercard


1․ Որոշեք նպատակը


Քարտը՝ ճանապարհորդությունների, գնումների, խնայողությունների, թե՞ այլ քարտի հետ համակցված օգտագործման համար է։ Այս ամենն ազդում է ընտրության վրա։


2․ Ընտրեք քարտի տեսակը


  1. Դեբետային՝ եթե ծախսում եք միայն քարտի վրայի գումարը
  2. Կրեդիտային՝ եթե ցանկանում եք ճկունություն և կարողանում եք վերահսկել պարտքը


Եթե ձեզ հետաքրքրում է կրեդիտային սահմանաչափը, բոնուսները և ավելի ուշ վճարելու հնարավորությունը՝ ստորև մենք մանրամասն կպատմենք Mastercard կրեդիտային քարտերի մասին, որոնք կարելի է ձևակերպել Հայաստանում։


3․ Քարտի մակարդակը և բոնուսները


  1. Ճանապարհորդո՞ւմ եք. Փնտրեք Lounge Key, ապահովագրություն, Fast Track։
  2. Շահավետությո՞ւն եք փնտրում. Հարմար կլինեն քեշբեքով կամ գործընկերների մոտ զեղչերով քարտերը։


4․ Ստուգեք միջնորդավճարները՝


  1. սպասարկման համար
  2. կանխիկի ստացման համար
  3. փոխանցումների համար
  4. արտարժույթի փոխարկման համար


Լայֆհաք՝ արտերկրում վճարելիս ընտրեք տեղական արժույթը՝ Mastercard-ի փոխարժեքն ավելի շահավետ է, քան կրկնակի փոխարկման դեպքում։


Կրեդիտային Mastercard-երի նրբությունները՝ Ճկունություն և բոնուսային համակարգեր


Եթե դուք փնտրում եք ծախսերի մեջ ավելի շատ ազատություն, խոշոր գնումներ կատարելու հնարավորություն և միաժամանակ բոնուսներ ստանալու տարբերակ՝ Mastercard կրեդիտային քարտը կարող է լինել լավ գործիք։ Գլխավորը՝ հասկանալ, թե ինչպես է այն աշխատում և ինչ պարտավորություններ է դնում։

Կրեդիտային քարտի օգնությամբ դուք օգտագործում եք բանկի միջոցները սահմանված սահմանաչափի շրջանակներում։ Դուք ծախսում եք՝ բանկը վճարում է, իսկ հետո դուք վերադարձնում եք պարտքի գումարը։ Եվ եթե տեղավորվում եք անտոկոս ժամանակահատվածում (սովորաբես 15-ից 60 օր), տոկոսներ չեն հաշվեգրվում։



Mastercard կրեդիտային քարտի առավելությունները


  1. Անտոկոս ժամանակահատված` պարտքի ամբողջական մարման դեպքում մինչև որոշակի ամսաթիվ դուք տոկոսներ չեք վճարում։
  2. Քեշբեք և բոնուսներ` բազմաթիվ կրեդիտային քարտեր տրամադրում են գնումների համար գումարի հետվերադարձ կամ լրացուցիչ մղոններ, զեղչեր, մասնակցություն ակցիաներին։
  3. Ռեզերվ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում` վարկային գիծը կարող է օգտակար լինել ճանապարհորդության ժամանակ, շտապ ծախսերի կամ եկամտի ժամանակավոր նվազման դեպքում։
  4. Հետաձգված վճարումներ` կարելի է գնում կատարել հիմա, իսկ վճարել ավելի ուշ՝ առանց գերավճարի, եթե պայմանները պահպանվեն։


Ո՞ր բանկերն են առաջարկում ամենամեծ կրեդիտային սահմանաչափով Mastercard կրեդիտային քարտեր


Նման քարտերը հարմար կլինեն նրանց, ովքեր խոշոր գնումներ են կատարում, հաճախ են ճանապարհորդում կամ ցանկանում են ֆինանսական պահուստ ունենալ ձեռքի տակ։ Մենք մեկտեղել ենք Հայաստանի բանկերի առաջարկները՝ առավելագույն հասանելի սահմանաչափերով։ Հաշվի ենք առել նաև արտոնյալ ժամանակահատվածը, սպասարկման արժեքը և տոկոսադրույքները, որպեսզի դուք կարողանաք անմիջապես գնահատել, թե որ պայմաններն են իսկապես շահավետ։


ԲանկՔարտՍպասարկումԿրեդիտային սահմանաչափԱրտոնյալ ժամանակահատվածԱրդյունավետ տոկոսադրույք
Acba BankMastercard Gold18 000 ՀՀ դրամ / տարիմինչև 18 000 000 ՀՀ դրամ45 օր14.58% –ից 17.69%
AmeriabankMastercard Platinum3 000 ՀՀ դրամ / ամիսմինչև 10 000 000 ՀՀ դրամ30 օր13.7% –ից 23.13%
AmeriabankMastercard Rose Gold2 000 ՀՀ դրամ / ամիսմինչև 10 000 000 ՀՀ դրամ30 օր13.7% –ից 23.13%
AmeriabankMastercard Gold Digital7 500 ՀՀ դրամ / տարիմինչև 10 000 000 ՀՀ դրամ30 օր13.7% –ից 23.13%
AmeriabankMastercard Platinum Digital15 000 ՀՀ դրամ / տարիմինչև 10 000 000 ՀՀ դրամ30 օր13.7% –ից 23.13%


Եթե դուք չեք նախատեսում օգտվել կրեդիտային սահմանաչափից, բայց ցանկանում եք հարմար քարտ առօրյա հաշվարկների համար, ուշադրություն դարձրեք անվճար դեբետային Mastercard քարտերին։


Ո՞ր բանկերն են տրամադրում անվճար դեբետային Mastercard քարտեր


Մենք ընտրել ենք այն առաջարկները, որտեղ քարտի թողարկումը և սպասարկումն անվճար են՝ առանց լրացուցիչ պայմանների, իսկ քարտերն իրենք հարմար են տարբեր նպատակների համար՝ առօրյա ծախսերից մինչև թոշակ կամ աշխատավարձ ստանալը։ Այս քարտերը կարող են օգտագործվել անկանխիկ գնումների, առանց միջնորդավճարի կանխիկացման և առցանց վճարումների համար։


ԲանկՔարտՏեսակԱռանձնահատկություններ
AMIO BankMastercard DigitalԹվային դեբետայինԱնվճար թողարկում և սպասարկում։ Հարմար է առցանց վճարումների և առօրյա ծախսերի համար։
EvocabankMastercard World DigitalԹվային պրեմիում դեբետայինԱնվճար սպասարկում։ World մակարդակ՝ ընդլայնված բոնուսներ և քեշբեք, հարմար է ակտիվ առցանց գնորդների համար։
UnibankԹոշակային Mastercard StandardԴեբետային թոշակայինԱնվճար սպասարկում և կանխիկի ստացում։ Ուղղված է թոշակառուներին։
IDBankMastercard Standard (IDsalary)Աշխատավարձային դեբետայինԱնվճար քարտ՝ աշխատավարձային փաթեթի շրջանակներում։ Առանց միջնորդավճարի կանխիկի ստացման և զեղչ բանկային պահատուփի համար։


Ուղեցույց՝ ինչպես առավելագույն օգուտ քաղել քարտից


  1. Ձևակերպեք առցանց` բանկերի մեծ մասը քարտեր է տրամադրում կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։
  2. Հետևեք ակցիաներին` սպասարկման, քեշբեքի և ապահովագրության ժամանակավոր առաջարկներ։
  3. Համեմատեք պայմանները AFM-ում` ավելի հեշտ է, քան բոլոր բանկերի կայքեր մտնելը։
  4. Կարգավորեք լիմիտները և ծանուցումները` ավելի հարմար է վերահսկել ծախսերը և արագ արձագանքել կասկածելի դուրսգրումներին։
  5. Ուսումնասիրեք լոյալության ծրագրերը` զեղչեր, մղոններ, բոնուսներ առցանց գնումների համար։


Ուղեցույց՝ ինչպես Mastercard ձևակերպել


  1. Ընտրեք բանկը՝ համեմատեք առաջարկները AFM-ում։
  2. Ներկայացրեք հայտը՝ առցանց կամ գրասենյակում։ Անհրաժեշտ է անձնագիր, երբեմն՝ եկամուտների տեղեկանք։
  3. Ստորագրեք պայմանագիրը՝ տեղում կամ հեռակա կարգով։
  4. Ստացեք քարտը՝ գրասենյակում կամ առաքիչի միջոցով։
  5. Ակտիվացրեք՝ հավելվածի կամ առաջին վճարման միջոցով։


Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)


Ի՞նչ է CVC2 կոդը:

Դա քարտի դարձերեսին գտնվող եռանիշ կոդ է, որն օգտագործվում է առցանց վճարումները հաստատելու համար։ Ոչ ոքի մի հայտնեք այս կոդը՝ այն պաշտպանում է ձեր առցանց գնումները խարդախությունից։


Հնարավո՞ր է արդյոք Mastercard-ով վճարել ինտերնետում:

Այո, Mastercard-ն ընդունվում է գրեթե բոլոր ինտերնետ-խանութներում, ներառյալ արտասահմանյան հարթակները։ Անվտանգության համար օգտագործվում է 3D Secure տեխնոլոգիան՝ վճարման ժամանակ դուք մեկանգամյա կոդ եք ստանում հեռախոսին։


Ինչպե՞ս իմանալ քարտի մնացորդը:

Դուք կարող եք ստուգել մնացորդը բանկի բջջային հավելվածի, բանկոմատի միջոցով կամ զանգահարելով աջակցության ծառայություն։ Ամենահարմարը օնլայն բանկինգի միջոցով է, որտեղ հասանելի են ձեր բոլոր գործարքները և ծախսերի պատմությունը։


Ի՞նչ անել, եթե բանկոմատը գումար չի տրամադրել:

Պահպանեք անդորրագիրը կամ գրանցեք գործողության ամսաթիվը և ճշգրիտ ժամը, այնուհետև անմիջապես դիմեք բանկ։ Բանկը պարտավոր է հետաքննություն անցկացնել և վերադարձնել գումարը, եթե դուրսգրումը տեղի է ունեցել առանց փաստացի գումարի տրամադրման։


Ի՞նչով է դեբետային քարտը տարբերվում կրեդիտային քարտից:

Դեբետային քարտը թույլ է տալիս ծախսել միայն այն, ինչ ունեք հաշվի վրա, իսկ կրեդիտային քարտը՝ գումար պարտք վերցնել բանկից։ Կարևոր է հիշել, որ կրեդիտային քարտի սխալ օգտագործման դեպքում կարելի է հայտնվել պարտքային բեռի տակ։


Ի՞նչ է անտոկոս ժամանակահատվածը:

Դա ժամկետ է, սովորաբես 30-ից 60 օր, որի ընթացքում դուք կարող եք օգտվել բանկի գումարից առանց տոկոսների։ Տոկոսներ չվճարելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ մարել պարտքը մինչև այդ ժամանակահատվածի ավարտը։


Ի վերջո, ո՞ր Mastercard-ն ընտրել


Mastercard քարտը ձեր առօրյա ֆինանսական գործիքն է։ Ծախսերի պարզ վերահսկողությունից մինչև ճանապարհորդությունների ժամանակ պրեմիում հարմարավետություն` այն կարող է օգնել խնայել գումար, ժամանակ և նյարդեր։


Mastercard-ը հուսալի և ունիվերսալ վճարային համակարգ է։

Mastercard քարտերն ընդունվում են գրեթե ամբողջ աշխարհում՝ հայկական խանութներից մինչև միջազգային առցանց ծառայություններ։ Սա հատկապես կարևոր է, եթե դուք պլանավորում եք ուղևորություններ, շոփինգ արտերկրում կամ պարզապես ցանկանում եք ունենալ հարմար և հասկանալի գործիք տարբեր արժույթներով հաշվարկների համար։ Բացի այդ, Mastercard-ն առաջարկում է պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 3D Secure-ից մինչև անկոնտակտ վճարումներ։


Դեբետային քարտը հարմար է առօրյա առաջադրանքների մեծ մասի համար։

Եթե ձեզ անհրաժեշտ է քարտ գնումների, փոխանցումների, կոմունալ վճարումների և կանխիկի ստացման համար, ապա դեբետային Mastercard-ը կլինի հուսալի և անվտանգ տարբերակ։ Այն թույլ չի տալիս ծախսել ավելին, քան ունեք հաշվի վրա, այդ իսկ պատճառով օգնում է բյուջեն վերահսկողության տակ պահել։ Սա հատկապես կարևոր է սկսնակների կամ նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել պարտքային պարտավորություններից։


Կրեդիտային քարտը գործիք է, բայց ոչ բոլորի համար։

Mastercard կրեդիտային քարտերը ճկունություն են տալիս՝ դուք կարող եք վճարել խոշոր գնումների համար և գումարը վերադարձնել աստիճանաբար։ Ընդ որում, կարևոր է պահպանել մարման ժամկետները՝ տոկոսներ չվճարելու համար։ Հարմար է նրանց, ովքեր կարողանում են պլանավորել բյուջեն և ցանկանում են օգտագործել բոնուսներ՝ անտոկոս ժամանակահատվածից մինչև քեշբեք և զեղչեր գործընկերների մոտ։


Քարտի մակարդակն ազդում է ոչ միայն գնի, այլև հնարավորությունների վրա։

Standard, Gold, Platinum, World կամ World Elite՝ Mastercard-ի յուրաքանչյուր մակարդակ իր հետ բերում է արտոնությունների որոշակի հավաքածու։ Ինչքան բարձր է քարտի կարգավիճակը, այնքան շատ են հասանելի բոնուսները՝ ապահովագրություն, կոնսյերժ ծառայություն, մուտք դեպի բիզնես դահլիճներ, ընդլայնված սահմանաչափեր։ Բայց դրա հետ հաճախ աճում է նաև սպասարկման արժեքը։ Կարևոր է համադրել քարտի մակարդակը իրական կարիքների հետ։


Մի՛ վճարեք այն գործառույթների համար, որոնք չեք օգտագործում։

Եթե դուք չեք թռչում արտերկիր և չեք օգտվում Lounge Key-ից, ձեզ անհրաժեշտ չէ թանկարժեք պրեմիում քարտ։ Ավելի լավ է ընտրել էժան դեբետային քարտ՝ լավ բջջային հավելվածով և բազային գործառույթներով։ Նույնը վերաբերում է բոնուսային ծրագրերին՝ ընտրեք այնպիսին, որն իսկապես համապատասխանում է ձեր ապրելակերպին։


Միշտ հաշվի առեք միջնորդավճարները և սակագները։

Սպասարկումը, կանխիկի ստացումը, փոխանցումները, արտարժույթի փոխարկումը՝ այս ամենը կարող է գումար արժենալ։ Հաճախ յուրաքանչյուր գործողության ցածր միջնորդավճարները ընդհանուր առմամբ կարող են «կուլ տալ» քեշբեքից կամ անվճար թողարկումից ստացված ամբողջ օգուտը։ Ուստի, անպայման համեմատեք պայմանները և կարդացեք սակագների մանր տառերը։

Համեմատեք առաջարկները AFM-ում՝ և դուք կգտնեք այն Mastercard քարտը, որը կդառնա ձեր հուսալի ֆինանսական գործընկերը։ Կիսվեք այս նյութով ընկերների հետ՝ հնարավոր է, այն կօգնի նրանց խնայել և ավելի շահավետ ընտրություն կատարել։

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
29.06.2025

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
29.06.2025

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը

Ժամանակակից ֆինանսական շուկայի պայմաններում, որտեղ արագությունն ու հարմարավետությունը առանցքային դեր են խաղում, ակնթարթային դեբետային քարտերը դառնում են ավելի ու ավելի պահանջված գործիք։


Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, բանկերն ակտիվորեն զարգացնում են առաջարկներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին մուտք...