Ինչպե՞ս հաշիվ բացել 2025-ին․ անհրաժեշտ փաստաթղթերը, հեռակա կարգով հաշիվ բացելու պայմանները

Թարմ լուրեր
Առցանց բանկինգը Հայաստանում՝ ինչպես միացնել և օգտվել տանից
2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք
Ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր. որտե՞ղ շահավետ փոխանակել գումարը Հայաստանում
Ինչպե՞ս առանց միջնորդավճարի առցանց գումար փոխանցել
Դոլար - դրամ փոխարժեքը․ ինչպե՞ս հետևել և շահավետ փոխանակել արտարժույթը
Ինչպե՞ս կատարել կոմունալ վճարումներ և խուսափել հերթերից
AFM՝ ֆինանսական մարքեթփլեյս Հայաստանում, որտեղ ամեն ինչ պարզ և արդար է
Ո՞ր հայաստանյան բանկային քարտերով է հարմար գնումներ կատարել արտասահմանում
Ինչպե՞ս հաշիվ բացել 2025-ին․ անհրաժեշտ փաստաթղթերը, հեռակա կարգով հաշիվ բացելու պայմանները
Հայկական բանկային քարտեր․ ինչպե՞ս ընտրել և ձևակերպել 2025-ի ամենաշահավետ քարտը
Հեղինակ
Աղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր, Ոչ ռեզիդենտներ, Acba Bank, Ameriabank, ID Bank, Ardshinbank, Inecobank
Հայաստանում բանկային հաշիվ ունենալը կարևոր է թե՛ առօրյա օգտագործման, թե՛ բիզնեսի կազմակերպման համար։ Այն թույլ է տալիս ունենալ քարտ, ստանալ դրամական փոխանցումներ, վճարել ծառայությունների համար և մասնակցել բանկերի բոնուսային ծրագրերին։ Հաշվի բացումը հասանելի է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես են գտնվում Հայաստանում կամ նախատեսում են տեղափոխվել։
Հաշիվը պետք է նաև, որպեսզի՝
- կուտակեք գումար և ստանաք եկամուտ կամ օգտվեք այլ բանկային գործիքներից,
- ստանաք հասանելիություն հիփոթեքին, ավանդներին, ներդրումներին և վարկերին։
Նույնիսկ եթե արտասահմանում եք ապրում, Հայաստանում բանկային հաշիվը կարող է հարմար միջոց լինել ձեր միջոցները տեղական արժույթով պահպանելու և հայաստանյան փոխանցումային համակարգից օգտվելու համար։
Այս հոդվածում քայլ առ քայլ կներկայացնենք՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար, ինչպես բացել հաշիվ հեռակա եղանակով և որ բանկերն են առավել հարմար։
Ինչի՞ համար է անհրաժեշտ բանկային հաշիվը
Բանկային հաշիվը Հայաստանում հանդիսանում է հիմնական գործիք՝ ապրելու, աշխատելու և բիզնես ծավալելու համար։ Այն անհրաժեշտ է՝
• ձևակերպելու դեբետային կամ կրեդիտային քարտ
• միացնելու ինտերնետ-բանկինգ և բջջային հավելված
• ստանալու և ուղարկելու փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով
• վճարելու ապրանքների, ծառայությունների, հարկերի և կոմունալ վճարումների դիմաց
• կուտակելու միջոցներ՝ տոկոսադրույքով, կամ օգտվելու այլ բանկային պրոդուկտներից
• օգտվելու հիփոթեքային, ավանդային, ներդրումային և վարկային առաջարկներից
Ո՞րն է անհրաժեշտ նվազագույն փաստաթղթերի փաթեթը՝ Հայաստանում հաշիվ բացելու համար
Հայաստանում բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել հիմնական փաստաթղթերի փաթեթ։ Այն կախված է ձեր կարգավիճակից՝ ՀՀ ռեզիդենտները տրամադրում են նվազագույն տվյալներ, իսկ օտարերկրյա քաղաքացիներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր։
Ստորև ներկայացված աղյուսակը կօգնի հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուր դեպքում։
Ցուցանիշ | Ռեզիդենտներ (ՀՀ քաղաքացիներ) | Ոչ ռեզիդենտներ (օտարերկրյա քաղաքացիներ) |
Հիմնական փաստաթուղթ | Անձնագիր կամ ID-քարտ | Օտարերկրյա անձնագիր |
ՀՎՀՀ / Սոցիալական քարտ | Սոցիալական քարտ | Հայաստանի սոցիալական քարտ (ձևակերպվում է տեղում) |
Հեռախոսահամար | Հայկական համար | Ցանկալի է՝ հայկական համար |
Եկամուտներ / միջոցների աղբյուր | Ըստ բանկի պահանջի (հաճախ՝ պարտադիր չէ) | Եկամուտների հաստատում (տեղեկանք, քաղվածք, պայմանագիր) |
Բնակության վայր | — | Հասցե Հայաստանում (վարձակալած բնակարան, հյուրանոց, հոսթել և այլն) |
Բանկերը կարող են անհատական կարգով պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր՝ կախված ձեր կարգավիճակից և հաշվի բացման նպատակից։
Հնարավո՞ր է բացել բանկային հաշիվ առանց քարտ թողարկելու
Այո, Հայաստանի բոլոր բանկերը թույլ են տալիս ձևակերպել բանկային հաշիվ՝ առանց քարտի։
Ահա մի քանի իրավիճակ, երբ այս տարբերակը կարող է օգտակար լինել․
• Գումարային միջոցների ժամանակավոր տեղաբաշխում (օրինակ՝ անշարժ գույք գնելու դեպքում)
• Փոխանցումներ արտասահմանից
• Հաշվի ձևակերպում վստահված անձի անունով՝ առանց քարտին հասանելիության
• Հիփոթեքային, սպառողական կամ բիզնես վարկ ձևակերպելու նախապատրաստում (շատ բանկեր պահանջում են ակտիվ հաշիվ ունենալ)
• Միայն առցանց բանկինգի միացում
Բանկեր, որոնք թույլ են տալիս հաշիվ բացել առանց քարտի
Բանկ | Հաշիվ առանց քարտի | Նշում |
Ameriabank | Այո | Առցանց բանկինգ՝ ըստ ցանկության |
Inecobank | Այո | Հնարավոր է միայն ռեկվիզիտներով |
IDBank | Այո | Քարտը կարելի է ձևակերպել հետագայում |
Ardshinbank | Այո | Հաճախ բացում են փոխանցումների նպատակով |
ACBA Bank | Այո | Հաշիվը կարող է օգտագործվել որպես կուտակային |
Ի՞նչ է կարևոր իմանալ
• Քարտը կարող եք ձևակերպել ավելի ուշ, եթե որոշեք ակտիվորեն օգտագործել հաշիվը։ Նոր հաշիվ բացելու կարիք չկա․ բավական է ներկայացնել հայտ՝ քարտ թողարկելու համար։
• Հաշվի վրա կարելի է կուտակել միջոցներ։ Շատ բանկեր հնարավորություն են տալիս տոկոսադրույք կուտակել մնացորդի վրա՝ նույնիսկ առանց քարտի։
• Կարող եք միացնել ավտոմատ վճարումներ և ստանալ հաշվի քաղվածք ըստ հարցման կամ առցանց բանկինգի միջոցով։
• Որոշ դեպքերում քարտը կարող է թողարկվել ավտոմատ կերպով, հատկապես առցանց դիմումների ժամանակ։ Այդ դեպքում կարող եք հրաժարվել քարտից՝ բանկ այցելելով կամ հենց առաքման պահին։
• Եթե քարտը չի թողարկվել, ապա սպասարկման վճար չի գանձվում՝ ոչ ակտիվ քարտի համար վճարելու կարիք չկա։
Ինչպե՞ս ընտրել բանկ՝ համապատասխան պայմաններով
Օգտվեք AFM հարթակից և ընտրեք բանկն ըստ այնպիսի պարամետրերի, ինչպիսիք են՝
• քարտով կամ առանց քարտի օգտագործման տարբերակ
• ռեզիդենտների կամ ոչ ռեզիդենտների համար հասանելիություն
• միջնորդավճարներ, սպասարկման պայմաններ, հեռակա գրանցման հնարավորություն
Հնարավո՞ր է հաշիվ ձևակերպել հեռակա կերպով
Եթե գտնվում եք Հայաստանի սահմաններից դուրս, նախկինում օգտվել եք որևէ բանկի ծառայություններից և ցանկանում եք նախապես հաշիվ բացել, ապա դա հնարավոր է կատարել վստահված անձի միջոցով։
Անհրաժեշտ փաստաթղթեր․
• Նոտարով հաստատված լիազորագիր՝ հաշիվ բացելու, պայմանագիր կնքելու և բանկային ծառայություններից օգտվելու իրավունքով
• Լիազորողի անձնագրի պատճեն
• Վստահված անձ՝ ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ (օրինակ՝ բարեկամ, գործընկեր, իրավաբան)
• Եթե լիազորագիրը կազմվել է արտերկրում, ապա անհրաժեշտ է ապոստիլ և հայերեն թարգմանություն՝ նոտարի հաստատմամբ
Փաստաթղթերի ներկայացումից հետո բանկը բացում է հաշիվը, տրամադրում է ռեկվիզիտները, և հաշիվը կարելի է օգտագործել։ Քարտը նույնպես կարող է ստանալ վստահված անձը՝ այն դեպքում, եթե այդ իրավունքը նշված է լիազորագրի մեջ։
Կարևոր նախազգուշացում՝ լիազորագիրը մուտք է ապահովում ձեր միջոցներին։
Թեև այն պարզեցնում է գործընթացը, միաժամանակ բերում է որոշ ռիսկեր։ Այդ պատճառով՝
• լիազորագիր ձևակերպեք միայն լիարժեք վստահություն ներշնչող անձի անունով
• ցանկալի է լիազորագրում սահմանել գործարքային սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելել փոխանցումներ կատարել երրորդ անձանց կամ քարտը ստանալ
• ընտրեք բանկեր, որոնք տրամադրում են SMS կամ push ծանուցումներ՝ հաշվի շարժը վերահսկելու համար
• հնարավորության դեպքում վստահված անձ նշանակեք միայն հաշիվ բացելու նպատակով՝ առանց գումարների կառավարման իրավունքի
Մոտեցեք գործընթացին զգուշությամբ, պատասխանատվությամբ և իրավական հաստատմամբ։
Ո՞ր բանկերն են բացում հաշիվ ոչ ռեզիդենտների համար
Հայաստանում գործող խոշոր բանկերի մեծամասնությունն աշխատում է օտարերկրացի հաճախորդների հետ, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։
Ստորև ներկայացված է համեմատական աղյուսակ՝ ըստ պայմանների․
Բանկ | Հաշիվ ոչ ռեզիդենտների համար | Ձևակերպման ժամանակը | Տարածու ոչ ռեզիդենտների համար |
Ameriabank | Այո | 1–2 աշխատանքային օր | Բացման վճար՝ 30 000 ՀՀ դրամ,Սպասարկում՝ 12 000 ՀՀ դրամ/տարի |
Ardshinbank | Այո | Նույն օրը | Բացման վճար՝ 20 000 ՀՀ դրամ, Սպասարկում՝ 10 000 ՀՀ դրամ/տարի |
ACBA Bank | Այո | 1–3 աշխատանքային օր | Բացման վճար՝ 30 000 ՀՀ դրամ, Սպասարկում՝ 36 000 ՀՀ դրամ/տարի (ամսական 3 000 դրամ) |
Inecobank | Այո | Նույն օրը | Բացման վճար՝ 25 000 ՀՀ դրամ, Սպասարկում՝ անվճար, Միայն լիազորագրով |
IDBank | Այո | Նույն օրը | Բացման վճար՝ 25 000 ՀՀ դրամ, Սպասարկում՝ 20 000 ՀՀ դրամ/տարի |
Որոշ բանկեր կարող են պահանջել անձամբ ներկայանալ մասնաճյուղ, սակայն լիազորագրի առկայության դեպքում գրեթե բոլոր խոշոր բանկերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել առանց հաճախորդի ներկայության։
Հաճախ տրվող հարցեր՝ Հայաստանում հաշիվ բացելու վերաբերյալ (FAQ)
Հնարավո՞ր է հաշիվ բացել, եթե չունեմ հայկական հեռախոսահամար
Հայաստանի բանկերի մեծ մասը պահանջում է տեղական հեռախոսահամար՝ հավելվածում գրանցվելու, SMS-հաստատումներ և ծանուցումներ ստանալու համար։ Սակայն որոշ դեպքերում թույլատրվում է օգտագործել արտասահմանյան համար՝ հատկապես, եթե ժամանակավոր եք գտնվում Հայաստանում և տրամադրում եք այլընտրանքային կոնտակտային տվյալներ։ Այնուամենայնիվ, հայկական համարի բացակայության դեպքում որոշ գործառույթներ (օրինակ՝ երկփուլ նույնականացում) կարող են սահմանափակ լինել։ Լավագույն լուծումն է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել տեղական SIM քարտ։
Պե՞տք է սոցիալական քարտ, եթե ես ոչ ռեզիդենտ եմ
Այո, դա գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտ է։ Սոցիալական քարտը (հարկ վճարողի նույնացման համար) պահանջվում է հաշիվ բացելու, քարտ թողարկելու, առցանց բանկինգ միացնելու և գործարքներ կատարելու համար։ Այն կարելի է ձևակերպել 1–2 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի հարկային ծառայության տարածքային բաժնում, ներկայացնելով անձնագիր և Հայաստանում գտնվելու մասին տեղեկանք։ Որոշ բանկեր թույլ են տալիս բացել հաշիվ մինչև սոցիալական քարտ ստանալը, սակայն հաշվը չեք կարող ակտիվ օգտագործել մինչև ներկայացնեք քարտը։
Որքա՞ն արժե հաշիվ բացելը
Իրականում բանկային հաշիվ բացելն ինքնին անվճար է։ Սակայն որոշ բանկեր կարող են գանձել միանվագ վճար՝ ոչ ռեզիդենտների սպասարկման կամ քարտ թողարկելու դիմաց։ Օրինակ՝ IDBank-ը սահմանում է 10 000 ՀՀ դրամ վճար, եթե հաշիվը բացվում է ոչ ռեզիդենտի կողմից։
Բացի այդ, կարող են կիրառվել․
• տարեկան միջնորդավճարներ՝ եթե քարտ է ձևակերպվում
• նվազագույն մնացորդի պահանջներ
Խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել բանկի սակագներն ըստ ձեր կարգավիճակի։
Հնարավո՞ր է օգտվել հաշվից՝ առանց բանկ այցելելու
Այո, սակայն միայն այն դեպքում, երբ առկա է պատշաճ կերպով ձևակերպված լիազորագիր։ Այդ դեպքում վստահված անձը կարող է ներկայանալ բանկ՝ ձեր անունից հաշիվ բացելու համար։
Հաշիվը բացվելուց հետո կարող եք այն կառավարել օնլայն բանկինգի միջոցով՝
• ստանալ փոխանցումներ
• կուտակել միջոցներ
• վերահսկել գործարքները
Որոշ բանկեր տրամադրում են նաև թվային քարտ կամ IBAN, որը հնարավոր է օգտագործել վճարումների համար։
Առանց անձնական ներկայության հնարավոր չի անցնել նույնականացման ամբողջական գործընթաց, ուստի որոշ հնարավորություններ կարող են սահմանափակվել, եթե չունենաք լիազորված անձ։
Հնարավո՞ր է քարտ պատվիրել ավելի ուշ, հաշիվը բացելուց հետո
Այո, այս տարբերակը հասանելի է գրեթե բոլոր բանկերում։ Կարող եք բացել հաշիվ առանց քարտի՝ օգտագործելով այն փոխանցումների կամ միջոցների պահպանման նպատակով։
Ավելի ուշ, անհրաժեշտության դեպքում, կարող եք ձևակերպել դեբետային կամ կրեդիտային քարտ՝ արդեն գոյություն ունեցող հաշվին կցված։ Դա հնարավոր է անել ինչպես բանկի մասնաճյուղում, այնպես էլ առցանց բանքինգի միջոցով՝ կախված տվյալ բանկի քաղաքականությունից։
Հնարավո՞ր է բացել մի քանի հաշիվ տարբեր արժույթներով
Այո։ Հայաստանի բանկերը թույլ են տալիս բացել առանձին հաշվեհամարներ՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուբլով և այլ արժույթներով, ինչպես նաև դրանց կցված դեբետային քարտեր։ Սա հատկապես հարմար է ֆրիլանսերների, ձեռնարկատերերի և արտասահմանից փոխանցումներ ստացողների համար։ Շատ դեպքերում հնարավոր է օգտագործել մեկ IBAN և փոխել արժույթն օնլայն բանկինգի միջոցով։ Սակայն պետք է հաշվի առնել, որ սպասարկման միջնորդավճարներն ու փոխարժեքը կախված են կոնկրետ բանկի պայմաններից։
Հայաստանում հաշիվ ունենալն ազդու՞մ է արտասահմանյան հարկային պարտավորությունների վրա
Հայաստանում բանկային հաշվի առկայությունն ինքնին չի նշանակում հարկային պարտավորություն, սակայն եթե դուք հանդիսանում եք այլ երկրի հարկային ռեզիդենտ, ապա պարտավոր եք հայտարարել արտասահմանյան հաշիվները՝ ըստ ձեր երկրի օրենսդրության (օրինակ՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ և այլն)։
Բացի այդ՝ Հայաստանը միացել է CRS ծրագրին (ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակում), և որոշ դեպքերում տվյալները կարող են փոխանցվել ձեր երկրի հարկային մարմիններին։ Խորհուրդ ենք տալիս նախապես ճշտել դա հարկային խորհրդատուից, որպեսզի գնահատեք հնարավոր պարտավորությունները։
Եզրափակում
Հայաստանում բանկային հաշիվ բացել կարելի է արագ և առանց ավելորդ թղթաբանության՝ ինչպես ռեզիդենտների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար։
Ռեզիդենտներից պահանջվում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ ոչ ռեզիդենտների դեպքում պահանջներն ավելի ընդլայնված են՝
• օտարերկրյա անձնագիր
• եկամուտների և բնակության հասցեի հաստատում
• սոցիալական քարտի ձևակերպում տեղում
Սրանք հաշվի բացման համար ստանդարտ և իրագործելի պայմաններ են։
Հաշիվ բացելն ինքնին չի ենթադրում քարտի թողարկում։ Կարելի է պարզապես ստանալ ռեկվիզիտները և օգտագործել հաշիվը՝ փոխանցումների, կուտակումների կամ առցանց վճարումների համար։ Քարտը կարելի է պատվիրել ավելի ուշ՝ անհրաժեշտության դեպքում։
Սա հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել բանկը որպես վճարումներ իրականացնելու կամ կուտակումներ պահելու գործիք։
Եթե գտնվում եք արտերկրում, հնարավոր է հաշիվ բացել հեռակա կարգով՝ վստահված անձի միջոցով։ Այս դեպքում անհրաժեշտ է ունենալ վստահելի լիազորվող անձ։ Լիազորագիր կազմելիս պետք է զգույշ լինել, քանի որ այն տալիս է մուտք ձեր հաշվի միջոցներին։ Համոզվեք, որ ընտրում եք վստահելի անձ և, հնարավորության դեպքում, սահմանեք գործառնական սահմանափակումներ։
Բացի այդ, հետևեք սակագներին։ Որոշ բանկեր գանձում են սպասարկման վճար ոչ ռեզիդենտներից, կամ պահանջում են հաշվի նվազագույն մնացորդ։ Ուստի նախքան փաստաթղթեր ներկայացնելն արժե համեմատել տարբեր բանկերի առաջարկները՝
• ըստ ձևակերպման ժամկետների,
• միջնորդավճարների,
• հասանելի արժույթների,
• առցանց բանկինգի հնարավորության,
• և այլ պայմանների։
AFM-ը կօգնի ձեզ այս հարցում։ Հարթակում դուք կարող եք գտնել արդի բանկային առաջարկները, ֆիլտրել ըստ անհրաժեշտ պարամետրերի և ստանալ անհատական ցանկ՝ ձեզ համապատասխան լուծումներով։
Մի՛ ծախսեք ավելորդ գումար և ժամանակ՝ տասնյակ բանկեր զանգահարելով։ Օգտվեք AFM-ից և հաշիվ բացեք Հայաստանում՝ ծանոթանակով բոլոր պայմաններին ու նրբություններին։

Առցանց բանկինգը Հայաստանում՝ ինչպես միացնել և օգտվել տանից

2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք

Ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր. որտե՞ղ շահավետ փոխանակել գումարը Հայաստանում
