AFM՝ ձեր ճիշտ ֆինանսական որոշումների վայրը
Ներկայացնում ենք Հայաստանի ֆինանսական պրոդուկտներն անկախ ու անկողմնակալ կերպով, որպեսզի յուրաքանչյուրն ընտրի իր համար ամենաշահավետ պայմանները։
Միացե՛ք մեր թիմին
Armenian Financial Marketplace-ը հարթակ է, որը թույլ է տալիս արագ ու հեշտությամբ գտնել ամենաարդյունավետ ֆինանսական լուծումները՝ խնայելով օգտատերերի ժամանակն ու գումարը։ Մեր գլխավոր արժեքներն են՝ թափանցիկությունը, օբյեկտիվությունը և պատասխանատվությունը։ Մենք տրամադրում ենք ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների առաջարկած սակագների վերաբերյալ արդիական տեղեկատվություն, բացահայտում ենք սակագները և համեմատելու հնարավորություն տալիս՝ խուսափելու թաքնված միջնորդավճարներից և այլ ոչ հաճելի անակնկալներից։ Աշխատում ենք Երևանում և ուրախ կլինենք մեր թիմ հրավիրել պրոֆեսիոնալների և համախոհների, ովքեր, ինչպես և մենք, ցանկանում են Հայաստանի ֆինանսական շուկան թափանցիկ և շահավետ դարձնել հասարակ հաճախորդների համար։
Հաստիքի մասին
Փնտրում ենք վարկային պրոդուկտների բաժնի ղեկավար, ով կհետևի, որ կայքում և AFM բջջային հավելվածում հրապարակված տեղեկատվությունը ճշգրիտ, արդիական և ամբողջական է։
Դուք պատասխանատու եք լինելու տվյալների ստացման և ստուգման գործընթացների իրականացման, բանկերի հետ արդյունավետ համագործակցության և վարկային պրոդուկտների բաժնի զարգացումն առաջնորդելու համար։
Գլխավոր պարտականությունները
- Հայաստանի բանկերի վարկային պրոդուկտների մասին տեղեկատվության արդիականության ապահովում։
- Տվյալների (սակագներ, պայմաններ, միջնորդավճարներ, փաստաթղթեր) ստացման, ստուգման և թարմացման գործընթացների կարգավորում։
- AI-գործակալների կառավարում և կարգավորում։
- Հաղորդակցություն բանկերի, Հայաստանի Կենտրոնական բանկի, վարկային պատմությունների բյուրոյի և այլ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
- Ներքին հաղորդակցություն խմբագրության, դիզայներների և պրոդուկտի թիմի հետ։
- Տվյալների ճշգրտության և լիարժեքության վերահսկում՝ նախքան AFM-ի կայքում և բջջային հավելվածում հրապարակումը։
- Մասնակցություն պրոդուկտի զարգացմանը՝ բաժինների կառուցվածքի, համեմատության տրամաբանության և ֆիլտրերի բարելավում։
Պահանջներ
- Ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն, անգլերեն՝ ոչ ցածր, քան B2 մակարդակ։
- 2 տարվանից ավելի աշխատանքային փորձ բանկում, վարկային կազմակերպությունում կամ վարկային պրոդուկտների հետ կապված պաշտոնում։
- Վարկային պրոդուկտների և ֆինանսական ծառայությունների աշխատանքի սկզբունքների ըմբռնում։
- Մանրամասների նկատմամբ ուշադրություն, վերլուծական մտածողություն, ինքնուրույնություն։
- Ողջունվում է փաստաթղթերի, սակագների, պրոդուկտային վերլուծության հետ աշխատելու փորձը։
Աշխատանքի ձևաչափը և պայմանները
- Աշխատանքը հնարավոր է Երևանի գրասենյակում կամ հեռավար՝ կախված որակավորումից։
- Լրիվ դրույք։
- Պաշտոնական ձևակերպում։
- Մրցունակ աշխատավարձ՝ որոշվում է հարցազրույցի և կատարված թեստային առաջադրանքի արդյունքներով։
- Մենք բարձր ենք գնահատում փորձագիտությունը․ հաջողակ թեկնածուին պատրաստ ենք առաջարկել շուկայականից բարձր եկամտի մակարդակ։
Ինչպես դիմել
Եթե ցանկանում եք միանալ AFM թիմին, լրացրեք ձևը կամ ուղարկեք ինքնակենսագրականը manager@afm.am էլ. հասցեին։
Հաստիքի մասին
AFM-ը ֆինանսական պրոդուկտների մասին արագ զարգացող հարթակ է։ Մենք ստեղծում ենք թափանցիկ և հարմարավետ մուտք դեպի բանկային ծառայություններ հազարավոր օգտատերերի համար։
Բրենդի վիզուալ հաղորդակցությունը զարգացնելու նպատակով, մենք փնտրում ենք գրաֆիկ դիզայների, որը կարող է ստեղծել ժամանակակից, պարզ և հասկանալի դիզայն կայքի, հոդվածների, սոցիալական ցանցերի և պրոդուկտային ինտերֆեյսների համար։
Գլխավոր պարտականությունները
- AFM կայքի համար վիզուալ նյութերի մշակում (բաններներ, ինֆոգրաֆիկա, ինտերֆեյսի տարրեր)։
- Նկարազարդումների և գրաֆիկայի ստեղծում հոդվածների, ֆինանսական պրոդուկտների քարտերի և ուղեցույցների համար։
- Բովանդակության ձևավորում սոցիալական ցանցերի և գովազդային արշավների համար։
- Պրեզենտացիաների և վիզուալ նյութերի պատրաստում գործընկերների և ներքին նախագծերի համար։
- Աշխատանք խմբագրության, մարքեթինգի և պրոդուկտային թիմի հետ։
- AFM-ի միասնական վիզուալ ինքնության աջակցում։
Պահանջներ
- Ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն, անգլերեն՝ ոչ ցածր, քան B2 մակարդակ։
- Վստահ տիրապետում Figma, Illustrator, Photoshop կամ նմանատիպ այլ գործիքների։
- Կոմպոզիցիայի զգացում, ճշգրտություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն։
- Digital-դիզայնի ըմբռնում՝ լենդինգներ, բաններներ, վիզուալ ցանցեր, UI-տարրեր։
- Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է (Behance, Dribbble կամ PDF)։
- Ողջունվում է ֆինթեք, ԶԼՄ կամ պրոդուկտային ընկերություններում աշխատանքային փորձը։
- Բարդ տեղեկատվությունը հասկանալի և վիզուալ մաքուր մակետներում ադապտացնելու ունակություն։
Աշխատանքի ձևաչափը և պայմանները
- Հնարավորություն աշխատելու հեռավար կամ Երևանի գրասենյակում։
- Լրիվ դրույք։
- Պաշտոնական ձևակերպում։
- Վարձատրությունը՝ ըստ հարցազրույցի և թեստային առաջադրանքի արդյունքների։
- Կարգավորված գործընթացներ և բարեկամական թիմ՝ աշխատում ենք արագ, բայց առանց քաոսի։
Ինչպես դիմել
Եթե ցանկանում եք միանալ AFM թիմին, լրացրեք ձևը կամ ուղարկեք ինքնակենսագրականը manager@afm.am էլ. հասցեին։
Հաստիքի մասին
AFM-ը Հայաստանում ֆինանսական պրոդուկտների մասին խոշորագույն անկախ հարթակն է։ Մենք ստեղծում ենք բանկային ծառայությունների մասին պարզ հոդվածներ, համեմատություններ, ուղեցույցներ և վարկանիշեր։
Մենք փնտրում ենք քոնթենթ մենեջերի, որը պատասխանատու կլինի նյութերի հրապարակման, կառուցվածքավորման և թարմացման համար՝ սկսած հոդվածներից և պրոդուկտների քարտերից մինչև UI տեքստեր և թարգմանություններ։
Գլխավոր պարտականությունները
- Հոդվածների, նորությունների և բանկային պրոդուկտների քարտերի հրապարակում CMS-ում։
- Տվյալների համակարգում՝ սակագներ, պայմաններ, ծրագրերի նկարագրություններ, միջնորդավճարներ, պահանջներ։
- Տեղեկատվության թարմացում և ստուգում՝ խմբագիրների և ուղղությունների ղեկավարների հետ համատեղ։
- Աշխատանք SEO մասնագետի հետ՝ վերնագրերի, մետաթեգերի և էջերի կառուցվածքի շտկում։
- Աղյուսակների, ցուցակների և համեմատությունների պատրաստում։
- Աշխատանք վիզուալ նյութերի հետ՝ առաջադրանքի տրամադրում դիզայներին, պատկերների ներբեռնում, որակի ստուգում։
- Ձևաչափի, հղումների և ներքին հղումների ճշգրտության վերահսկում։
- Կոնտենտ պլանի կազմակերպում՝ կարգավիճակների և դեդլայնների վերահսկում։
- Անհրաժեշտության դեպքում կոնտենտի տեղայնացում ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով։
Պահանջներ
- Ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն, անգլերեն՝ ոչ ցածր, քան B2 մակարդակ։
- Աշխատանքային փորձ CMS-ի հետ (Tilda, WordPress, սեփական համակարգեր կամ նմանատիպ գործիքներ)։
- Մանրամասների, կառուցվածքի և թվերի նկատմամբ ուշադրություն։
- SEO-ի տարրական ըմբռնում կամ արագ կողմնորոշվելու պատրաստակամություն։
- Մեծ ծավալի տվյալների և աղյուսակների հետ աշխատելու փորձ։
- Ուղեցույցներով աշխատելու և կոնտենտի միասնական ոճը պահպանելու ունակություն։
- Ֆինանսական թեմատիկայի ըմբռնումը ողջունվում է, սակայն կարևոր է արագ սովորելու կարողությունը։
Աշխատանքի ձևաչափը և պայմանները
- Լրիվ կամ մասնակի դրույք՝ քննարկվում է անհատապես։
- Հնարավոր է հեռավար աշխատանք կամ գրասենյակ Երևանում։
- Պաշտոնական ձևակերպում։
- Մրցունակ վարձատրություն՝ ըստ հարցազրույցի և թեստային առաջադրանքի արդյունքների։
- Բոլոր գործընթացները կարգավորված են․ խմբագրություն, պրոդուկտային թիմ և դիզայներներ։
Ինչպես դիմել
Եթե ցանկանում եք միանալ AFM թիմին, լրացրեք ձևը կամ ուղարկեք ինքնակենսագրականը manager@afm.am էլ. հասցեին։

