Մեր մասին

Armenian Financial Marketplace. հարթակը ֆինանսների աշխարհում ձեր հուսալի օգնականն է։ Մենք անկախ հարթակ ենք և չենք պատկանում որևէ բանկի, ինչը թույլ է տալիս ամեն օր անկողմնակալ վերլուծել ֆինանսական առաջարկները, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր կարողանա ընտրել իր համար լավագույն տարբերակը:

Մեր նպատակն է Հայաստանի ֆինանսական շուկան դարձնել թափանցիկ, հասկանալի և հասանելի ինչպես ՀՀ բնակիչների, այնպես էլ սփյուռքահայության համար: AFM.am հարթակն օգնում է մեկ վայրում գտնել առավել շահավետ ֆինանսական լուծումները:

  • Ինչո՞ւ են մարդիկ օգտվում մեր հարթակից։

    Պայմանների լիարժեք ներկայացում և ազնվություն․ մենք վերլուծում ենք բոլոր միջնորդավճարները և բացահայտ ցուցադրում դրանք, որ տեսնեք յուրաքանչյուր ծառայության իրական արժեքը:

    Ամեն ինչ մեկ հարթակում․ գտե՛ք ավանդներ, տարատեսակ վարկեր, այդ թվում՝ հիփոթեքային, դեբետային և կրեդիտային քարտեր մի քանի հպումով:

    Ժամանակի և գումարի տնտեսում․ այլևս պետք չէ տեղեկություն փնտրել տասնյակ կայքերում, դիմել զանգերի կենտրոններին կամ բանկերի մասնաճյուղեր այցելել: Մենք ձեր փոխարեն արել ենք այդ ամենը։

  • Ինչպե՞ս է դա աշխատում:

    Դուք ընտրում եք ձեզ հետաքրքրող ֆինանսական ծառայությունը:

    Մենք ցույց ենք տալիս բոլոր բանկերի առաջարկների օբյեկտիվ վարկանիշը։

    Դուք համեմատում եք պայմանները և գտնում լավագույն տարբերակը:

    Ցանկության դեպքում՝ կարող եք անմիջապես մեր հարթակից առցանց հայտ ներկայացնել։

  • Մեր սկզբունքները

    Թափանցիկություն․ տրամադրում ենք միայն արդիական և հավաստի տվյալներ:

    Օբյեկտիվություն․ մենք որևէ բանկ չենք գովազդում, այլ ցույց ենք տալիս ձեզ համար լավագույն առաջարկները:

    Պատասխանատվություն. մեր վերլուծաբանները մանրակրկիտ ստուգում են բոլոր տվյալները:

  • Բաց ենք համագործակցության համար

    Մենք համագործակցում ենք Հայաստանի բանկերի և ֆինանսական ինստիտուտների հետ՝ շուկան ավելի հասանելի և հարմար դարձնելու համար: Եթե բանկի կամ ֆինանսական ընկերության ներկայացուցիչ եք, կապվեք մեզ հետ, և մենք կօգնենք ձեր լավագույն առաջարկները հասցնել մեր օգտատերերին:

    Գնացի՛նք։