Ինչպե՞ս է աշխատում հիփոթեքի եկամտահարկի վերադարձի ծրագիրը Հայաստանում․ պայմանները և 2025-ի փոփոխությունները

Հրապարակման ամսաթիվ: 14.04.2025 00:00
Ինչպե՞ս է աշխատում հիփոթեքի եկամտահարկի վերադարձի ծրագիրը Հայաստանում․ պայմանները և 2025-ի փոփոխությունները
  • Հեղինակ

    Roman Galsytan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Հիփոթեք, Acba Bank, Ameriabank, Araratbank, Ardshinbank, Inecobank

Եկամտային հարկի վերադարձի ծրագիրն այսօր քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար պետության կողմից տրամադրվող ամենաշահավետ միջոցներից մեկն է։ Դրա միջոցով կարելի է հետ ստանալ հիփոթեքային վարկի տոկոսների զգալի մասը՝ փաստացի դարձնելով վարկի տոկոսադրույքը գրեթե 0%։ Պարզաբանենք՝ ով կարող է օգտվել ծրագրից, ինչպես է այն աշխատում և ինչ է փոխվել 2025թ․ հունվարի 1-ից հետո։


Ի՞նչ է իրենից ներկայացնում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը


Պետական ծրագիր է, որը գործում է 2014 թ․ նոյեմբերի 1-ից և հնարավորություն է տալիս հիփոթեքի տոկոսադրույքի համար վճարված գումարները հետ ստանալ՝ եկամտային հարկի փոխհատուցման մեխանիզմով։ Եթե աշխատում եք պաշտոնապես և վճարում եկամտային հարկ, պետությունը ետ է վերադարձնում տոկոսների այն չափը, որը համարժեք է ձեր հարկային բեռնվածությանը։


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին


Տվյալ պահին գործող պայմաններն են՝


  1. Դուք Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի եք և ցանկանում եք Հայաստանում գնել անշարժ գույք։
  2. Գնում եք բնակարան՝ կառուցապատողից՝ առաջնային շուկայից, կամ ինքնուրույն կառուցում եք բնակելի տուն։
  3. Եթե տունը գտնվում է Երևանում, ապա դրա շինարարությունը պետք է սկսված լինի մինչև 2022թ․ հունվարի 1-ը։
  4. Դուք աշխատում եք պաշտոնապես և վճարում եկամտային հարկ Հայաստանում։
  5. Հայտը ներկայացնելու պահին ձեր տարիքը չի գերազանցում 45-ը։
  6. 2025թ․ հունվարից ուժի մեջ մտած նոր կանոնով՝ բնակարանը պետք է գնեք ոչ Երևանում։ Մինչ այդ ծրագրից հնարավոր էր օգտվել նաև մայրաքաղաքում։


Կարո՞ղ են արդյոք օտարերկրյա քաղաքացիները վերադարձ ստանալ հիփոթեքի դեպքում Հայաստանում


Այո։ Եթե օտարերկրյա քաղաքացիները բավարարում են հետևյալ պայմաններին՝


  1. Հարկային ռեզիդենտություն՝ հարկավոր է համարվել Հայաստանի հարկային ռեզիդենտ, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում գտնվել ՀՀ տարածքում առնվազն 183 օր։
  2. Պաշտոնական աշխատանք՝ ունենալ աշխատանքային պայմանագիր և վճարել եկամտային հարկ Հայաստանում։
  3. Բնակարանի ձեռքբերում՝ գնել անշարժ գույք՝ առաջնային շուկայից՝ ըստ ծրագրի պահանջների։


Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիները, որոնք համարվում են ՀՀ հարկային ռեզիդենտներ և աշխատում են պաշտոնապես, կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ ըստ գործող կարգավորումների։


Ինչպես է աշխատում եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը


  1. Դուք վերցնում եք հիփոթեքային վարկ բանկից՝ ըստ ցանկացած ծրագրի։
  2. Վճարում եք տոկոսներ և միաժամանակ եկամտային հարկ։
  3. Պետությունը եռամսյակային հիմունքներով ձեզ վերադարձնում է վճարված տոկոսների չափը՝ մինչև վճարված եկամտային հարկի սահմանը։
  4. Վերադարձը կատարվում է այնքան ժամանակ, քանի դեռ դուք միաժամանակ վճարում եք ինչպես հիփոթեքի տոկոսներ, այնպես էլ եկամտային հարկ Հայաստանում։


Օրինակ եթե տարեկան վճարել եք 1 200 000 դրամ եկամտային հարկ, իսկ այդ տարվա հիփոթեքի տոկոսները կազմել են 1 000 000 դրամ, ապա կվերադարձնեք ամբողջ 1 միլիոնը։

Կամ՝ եթե եկամտային հարկը կազմել է 700 000 դրամ, իսկ տոկոսները՝ 1 000 000 դրամ, ապա կվերադարձվի միայն 700 000 դրամ։ Մնացած 300 000 դրամը չի փոխհատուցվում և չի փոխանցվում հաջորդ տարում։


Պետությունը վերադարձնում է ոչ թե տոկոսների ամբողջ չափը, այլ միայն այն գումարը, որը դուք որպես եկամտային հարկ եք վճարել տվյալ տարում՝ և ոչ ավել, քան տոկոսների չափը։


Բանկերի պահանջները կանխավճարի վերաբերյալ


Հայաստանում գործող բանկերի մեծ մասը պահանջում են կանխավճար, որը կազմում է 10%–30% բնակարանի արժեքից։ Օրինակ՝


  1. ACBA Bank, Ardshinbank, Ameriabank․ սովորաբար պահանջում են կանխավճար 10–15%-ի չափով
  2. Inecobank, AraratBank․ կախված եկամտից և գույքի տեսակից, կանխավճարը կարող է հասնել մինչև 30%-ի


Որոշ դեպքերում, հատկապես պետական ծրագրերի շրջանակում, բանկերը կարող են առաջարկել անհատական պայմաններ, օրինակ՝ ավելի ցածր կամ հետաձգված կանխավճար։

Իրականում, բոլորրին չէ, որ հաջողվում է միանգամից կուտակել նման խնայողություններ։ Հատկապես երիտասարդ ընտանիքներից կամ առաջին անգամ բնակարան գնողներից կարող է շատ երկար ժամանակ պահանջվել։ Նման իրավիճակներում կարելի է դիտարկել այլընտրանքային լուծումներ։


Ի՞նչ անել, եթե չունեք կանխավճարի համար անհրաժեշտ միջոցներ


Եթե չունեք բավարար գումար հիփոթեքի կանխավճարի համար, կարող եք դիտարկել հետևյալ տարբերակները․


  1. Այլ գույքի գրավադրում․ եթե դուք կամ ձեր հարազատները ունեք այլ բնակարան կամ կոմերցիոն անշարժ գույք, այն կարող է ծառայել որպես վարկի ապահովում
  2. Համավարկառուի ներգրավում․ ավելացնում է ընտանիքի վճարունակությունը և կարող է դրական ազդել վարկի պայմանների վրա
  3. Ավանդի փուլային վճարում կամ սուբսիդավորում կառուցապատողի կողմից․ որոշ կառուցապատողներ համագործակցելով բանկերի հետ՝ առաջարկում են վճարել կանխավճարը մասերով կամ իրենք են ֆինանսավորում դրա մի մասը
  4. Պետական աջակցության ծրագրեր․ երիտասարդների, ընտանիքների և մարզային շահառուների համար հաճախ գործում են ավելի մեղմացված պայմաններ


Ովքե՞ր են համավարկառուները և ի՞նչ օգուտ ունեն նրանք հիփոթեքից


Համավարկառուներ են այն անձինք, ովքեր հիմնական վարկառուի հետ միասին կրում են իրավական պատասխանատվություն բանկի առաջ՝ վարկի վերադարձի համար։ Շատ դեպքերում դա կարող է լինել ամուսինը կամ կինը, սակայն կարող են լինել նաև այլ մոտ բարեկամներ։


Համավարկառուները՝

  1. Ավելացնում են ընտանիքի ընդհանուր վարկունակությունը
  2. Կարող են նպաստել ավելի մեծ վարկի հաստատմանը կամ շահավետ պայմանների ստացմանը (օրինակ՝ ավելի ցածր տոկոսադրույք կամ նվազագույն կանխավճար)
  3. Հավասար հիմունքներով իրավաբանական պատասխանատվություն են կրում վարկի մարման համար


Ի՞նչ է փոխվել 2025թ․ հունվարի 1-ից


Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ 2025թ․ հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը այլևս չի գործում Երևանում գտնվող նորակառույց բնակարանների գնման դեպքում։


Ի՞նչ է սա նշանակում


  1. Եթե հասցրել եք ստորագրել գնման պայմանագիրը մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը, ապա դուք պահպանում եք եկամտային հարկի վերադարձի իրավունքը։ Վերադարձը կիրականացվի վարկի ամբողջ ժամկետի ընթացքում։
  2. Եթե պայմանագիրը ստորագրում եք 2025թ․ հունվարի 1-ից հետո, ապա․
  3. Երևանում բնակարան գնելու դեպքում՝ եկամտային հարկը չի վերադարձվի։
  4. Մարզերում բնակարան գնելու դեպքում, կամ եթե շենքի շինարարությունը սկսվել է մինչև 2022թ․, ապա ծրագիրը շարունակում է գործել։


Որո՞նք են ծրագրի հիմնական առավելությունները


  1. Վարկի ընթացքում դուք ավելի քիչ տոկոսներ եք վճարում բանկին՝ կախված ձեր եկամտային հարկից։
  2. Առավելությունը հատկապես նկատելի է, երբ վարկը տրվում է երկարաժամկետ ժամկետով (օրինակ՝ 15–20 տարի)։
  3. Դուք կարող եք տարեկան խնայել հարյուր հազարավոր դրամներ և օգտագործել այդ գումարը նորոգման, կահույքի կամ վարկի վաղաժամկետ մարումը կատարելու համար։


Օրինակ

Դուք վերցրել եք հիփոթեք՝ 25 մլն դրամի չափով, վճարել եք 6․25 մլն դրամ կանխավճար (20%), տոկոսադրույքը՝ տարեկան 8%, ժամկետը՝ 20 տարի։


Տարեկան դուք վճարում եք բանկին մոտավորապես 2 մլն դրամ միայն որպես տոկոս։


Ենթադրենք՝ ձեր տարեկան եկամուտը կազմում է 4․8 մլն դրամ մինչև հարկեր (այսինքն՝ ամսական մոտ 320 000 դրամ արդեն հարկերից հետո), և տարեկան վճարում եք 960 000 դրամ եկամտային հարկ։ Այդ դեպքում դուք ստանում եք հետ այդ ամբողջ 960 000 դրամը՝ տարեկան։

Փաստացի, ձեր հիփոթեքի տոկոսադրույքը նվազում է գրեթե մինչև 0%։


Ինչպե՞ս օգտվել ծրագրից


1․ Ստուգեք՝ համապատասխանում եք արդյոք պայմաններին․ մինչև 45 տարեկան, անշարժ գույքը՝ առաջնային շուկայից, շինարարությունը սկսված է մինչև 2022 թվականը (կամ բնակարանը գտնվում է ոչ Երևանում)։

2․ Ձևակերպեք հիփոթեք բանկում։ Ընտրեք ամենաշահավետ տարբերակները AFM պլատֆորմի «Հիփոթեք» բաժնում։ Հեշտությամբ կարող եք համեմատել բոլոր բանկերի առաջարկները և գտնել ձեր կարիքներին համապատասխան ծրագիր։

3․ Ներկայացրեք դիմում հարկային մարմին՝ կցելով պայմանագրի պատճենը և անհրաժեշտ տեղեկանքները։

4․ Ստացեք հարկի վերադարձը եռամսյակային ձևաչափով՝ ձեր հաշվեհամարին։


Քանի՞ ընտանիք է արդեն օգտվել ծրագրից


Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2014 թվականից ի վեր ծրագրից օգտվել է ավելի քան 38 000 ընտանիք։


Նախնական գնահատականներով՝ տարեկան վերադարձի միջին չափը կազմում է 500 000–ից 1․2 մլն դրամ, կախված վարկառուի եկամտից։


Խորհուրդներ նրանց, ովքեր հիփոթեք են պլանավորում


  1. Եթե դիտարկում եք բնակարաններ մարզերում, ապա ծրագիրը շարունակում է գործել 2025 թվականից հետո էլ։
  2. Վերլուծեք անշարժ գույքի շուկայի երկարաժամկետ դինամիկան։ Ուսումնասիրեք գների և վարձակալության կանխատեսումները՝ կօգնի ճիշտ որոշում կայացնել՝ արժե արդյոք գնել հիմա։
  3. Հաշվի առեք ոչ միայն բնակարանի գինը, այլև տոկոսների վերադարձի հնարավորությունը։ Սա կարող է կազմել վարկի մինչև 30–40% տնտեսում ամբողջ ժամկետի ընթացքում։
  4. Պլանավորեք բյուջեն՝ հնարավոր եկամտային փոփոխությունները հաշվի առնելով։ Երկարաժամկետ վարկերի դեպքում կարևոր է նախապես մտածել եկամտի բարձրացման կամ նվազման սցենարների մասին, որպեսզի ապագայում չհայտնվեք ֆինանսական դժվարությունների մեջ։
  5. Դիտարկեք վարկի վաղաժամկետ մարումը։ Դա թույլ կտա զգալիորեն նվազեցնել տոկոսային գերավճարները, հատկապես եթե ունենաք հնարավորություն կատարել լրացուցիչ մարումներ առանց տույժերի։


Տոկոսադրույքների վրա խնայելու այլ ձևերի մասին կարող եք կարդալ մեր առանձին հոդվածում։


Եզրակացություն


Հիփոթեքի եկամտահարկի վերադարձի ծրագիրն իրական հնարավորություն է զգալիորեն նվազեցնելու ֆինանսական բեռը բնակարան ձեռք բերելու ժամանակ։ Այն համատեղելի է պետական բոլոր աջակցության ծրագրերի հետ, այդ թվում՝ էներգաարդյունավետ վերանորոգման պետական ծրագրի։


Տոկոսների փոխհատուցման մեխանիզմի շնորհիվ դուք փաստացի կարող եք չվճարել տոկոսային վճարումներ, ինչը հատկապես շահավետ է երկարաժամկետ վարկերի դեպքում։


Ծրագիրը հասանելի է քաղաքացիների համար, ովքեր բնակարան են գնում առաջնային շուկայից, եթե բավարարում են մի շարք պահանջների՝ ներառյալ մինչև 45 տարեկան լինելու պայմանը։


2025թ․ հունվարի 1-ից հետո Երևանի նորակառույցների համար պայմանները փոխվել են։ Այսպիսով՝ պետք է դիտարկել այն նորակառույցները, որոնց շինարարությունը սկսվել է մինչև 2022թ․, կամ ուսումնասիրել տարբերակներ մարզերում։


Եթե դժվարանում եք հավաքել կանխավճարը, կան այլընտրանքային լուծումներ՝ այլ գույքի գրավադրում, համավարկառուի ներգրավում և այլն, որոնք բարձրացնում են վարկ ստանալու հնարավորությունները։


Ծրագրի մեծ առավելություններից մեկն այն է, որ այն համատեղելի է այլ պետական ծրագրերի հետ, ինչը թույլ է տալիս խնայել էլ ավելի։ Բացի այդ՝ ծրագիրը կարելի է կիրառել Հայաստանի ցանկացած բանկում։


Կիսվեք այս տեղեկատվությամբ ձեր ընկերների և հարազատների հետ, որպեսզի բոլորը կարողանան օգտվել այս խնայողական հնարավորությունից։


Իսկ եթե ցանկանում եք բնակարան գնել Երևանում, ապա ծանոթացեք մեր քայլ առ քայլ ուղեցույցին։


Այցելեք AFM, ընտրեք շահավետ հիփոթեք և արեք առաջին վստահ քայլերն առանց ավելորդ գերավճարների սեփական բնակարան ունենալու ճանապարհին։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
30.06.2025

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
29.06.2025

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ցանկանու՞մ եք վճարել առանց ավելորդ ծախսերի, ստանալ քեշբեք և չանհանգստանալ լրացուցիչ միջնորդավճարների համար արժույթների փոխարկման ժամանակ։ Հայաստանում դեբետային քարտի ձևակերպման գործընթացը տարեցտարի դառնում է ավելի հարմար և արագ։ Շատ բանկեր առաջարկում են քարտ ստանալու հնարավորություն ընդամենը 10 րոպեում՝ առցանց, առանց տնից դուրս գալու։ Գլխավորը՝...

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
29.06.2025

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը

Ժամանակակից ֆինանսական շուկայի պայմաններում, որտեղ արագությունն ու հարմարավետությունը առանցքային դեր են խաղում, ակնթարթային դեբետային քարտերը դառնում են ավելի ու ավելի պահանջված գործիք։


Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, բանկերն ակտիվորեն զարգացնում են առաջարկներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին մուտք...