Առցանց վարկեր Հայաստանում. ո՞ր բանկերից ստանալ վարկ առանց բանկ այցելելու

Հրապարակման ամսաթիվ: 18.03.2025 12:15
Առցանց վարկեր Հայաստանում. ո՞ր բանկերից ստանալ վարկ առանց բանկ այցելելու
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Գրավադրված վարկեր, Ameriabank, ID Bank, Evocabank, Inecobank, Converse Bank, Unibank, VTB Bank

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ արագ վարկեր՝ առանց տանից դուրս գալու: Առցանց վարկերը, անձնագրով վարկերը, արագ վարկերը հաճախ ընկալվում են որպես հարմարավետության հոմանիշներ: Իրականությունն այն է, որ Հայաստանում բանկերը վարկեր չեն տրամադրում առանց անձի նույնականացման՝ պարզապես կայքում հայտ ներկայացնելուց հետո:

Բոլոր «առցանց վարկ» կոչվող առաջարկները հաճախ չեն համապատասխանում օգտատերերի սպասումներին: Նախ եկեք պարզենք, թե ինչն է իրական առցանց վարկը, և ինչը՝ ոչ:


Ի՞նչ է առցանց վարկը


Այսօր բազմաթիվ բանկեր և ֆինանսական կազմակերպություններ առաջարկում են «առցանց» վարկեր, ինչը միշտ չէ, որ ենթադրում է ամբողջովին հեռավար գործընթաց:

Իրական առցանց վարկը տրամադրելու գործընթացն իրականացվում է ամբողջությամբ հեռահար՝ առանց բանկ այցելելու (սկսած հայտը ներկայացնելուց մինչև գումարի փոխանցումը): Հաճախորդը լրացնում է հայտը բանկի կայքում կամ բջջային հավելվածում, անցնում է ստուգում, և, եթե վարկը հաստատվում է, ապա պայմանագիրը ստորագրվում է առցանց, իսկ գումարը փոխանցվում է բանկային քարտին կամ հաշվին:

Եթե որևէ փուլում պահանջվում է անձամբ այցելել բանկ կամ մասնաճյուղ՝ պայմանագիր ստորագրելու կամ գումար ստանալու համար, ապա այդ վարկը չի համարվում ամբողջությամբ առցանց: Եթե բանկն ուղարկում է աշխատակցին ձեր տուն՝ պայմանագիր ստորագրելու, վարկը կարող է համարվել առցանց, քանի որ հաճախորդը չի այցելում բանկի մասնաճյուղ:


Հայաստանում հնարավոր է՞ ստանալ առցանց վարկ առանց բանկ այցելելու


Կարևոր է նշել, որ Հայաստանի բանկերը չեն տրամադրում վարկեր պարզապես կայքում հայտ լրացնելուց հետո՝ առանց լրացուցիչ ստուգման: Հատկապես նոր հաճախորդները չեն կարող ստանալ վարկ առանց մասնաճյուղ այցելելու: Բանկը կարող է հաստատել ձեր հայտն առցանց, բայց գումար ստանալու համար՝ պահանջել ներկայանալ բանկ:

Սակայն եթե դուք արդեն հանդիսանում եք բանկի հաճախորդ և օգտվում բջջային հավելվածից (օնլայն բանկինգից), ապա առանց բանկ այցելելու վարկ ստանալը հնարավոր է:


Ո՞ր բանկերում է հնարավոր ստանալ վարկ առանց մասնաճյուղ այցելելու


Եթե դուք արդեն ունեք բանկային հաշիվ և կարող եք մուտք գործել բջջային հավելված, ապա հնարավոր է դիմել վարկի տրամադրման համար և ստանալ գումարն առանց բանկ այցելելու: Ահա մի քանի բանկեր, որոնք տալիս են նման հնարավորություն՝


ԲանկՎարկի անվանումԳումար (AMD)Արդյունավետ տոկոսադրույք (տարեկան, %)Ժամկետ (ամիս)Պայմաններ
Inecobank1 CLICK100,000 – 10,000,00019 – 23.9924 – 48Միայն բանկի հաճախորդների համար
AmeriabankՍպառողական վարկ առցանց100,000 – 10,000,00020 – 23.093 – 60Եթե վճարունակությունը չի համապատասխանում պահանջներին, տոկոսադրույքը կարող է աճել
IDBankRocket Line300,000 – 10,000,00021.7 – 241 – 60Միայն անկանխիկ գործարքների համար, կանխիկացնել հնարավոր չէ
EvocabankAction Loan310,000 – 10,000,00018 – 21.524 – 60Միայն Հայաստանի ռեզիդենտների համար
VTB BankԱռցանց վարկսկսած 100 00016․1 – 22․326 – 60Միայն բանկի հաճախորդների համար


Այս բանկերում անձնագրով վարկ ստանալու համար անհրաժեշտ է լինել բանկի գործող հաճախորդ և ունենալ հավելված։


Որո՞նք են օնլայն վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը


Առցանց վարկ ձևակերպելն ավելի հեշտ գործընթաց է, քան ավանդական վարկերը, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.


  1. Անձնագիր կամ ID քարտ
  2. Սոցիալական քարտ
  3. Եկամուտների մասին տեղեկանք (ոչ միշտ)


Եթե դուք արդեն բանկի հաճախորդ եք և, օրինակ, ստանում եք ձեր աշխատավարձն այդ բանկում, ապա վարկի հաստատման հավանականությունն ավելի բարձր է: Այս դեպքում բանկն արդեն ունի ձեր հիմնական տվյալները, և լրացուցիչ փաստաթղթեր կարող են չպահանջվել:


Բանկեր, որոնք չեն պահանջում եկամտի մասին տեղեկանք


ԲանկՎարկի անվանումԳումար (AMD)(տարեկան, %)Ժամկետ (ամիս)Պայմաններ
UnibankՎարկ Non-Cash100,000 – 1,000,000 21.5 – 23.812 – 46Միայն Հայաստանի ռեզիդենտների համար
ID BankRocket Line300,000 – 10,000,00021.7 – 241 – 60Միայն անկանխիկ գործարքների համար
EvocabankAction Loan310,000 – 10,000,00018 – 21.524 – 60Միայն Հայաստանի ռեզիդենտների համար
AMIO BankАМИО-Սպառողական վարկ100,000 – 3,000,00019 – 21.9436 – 60Միայն Հայաստանի ռեզիդենտների համար
ArdshinbankՍպառողական վարկ առանց գրավի200,000 – 12,000,00015.8 – 21.136 – 120Հասանելի է, եթե եկամուտը պաշտոնապես չի հաստատված


Ինչպե՞ս ստանալ առցանց վարկ


  1. Եթե չունեք հաշիվ և բանկի հաճախորդ չեք, նախ պետք է բացեք այն
  2. Մուտք գործեք բանկի բջջային հավելված (եթե չունեք՝ ներբեռնեք)
  3. Ընտրեք վարկի գումարը և ժամկետը
  4. Լրացրեք հայտը և սպասեք հաստատմանը (հաճախ որոշումը կայացվում է րոպեների ընթացքում)
  5. Հաստատեք վարկի ստացումը, և գումարը կփոխանցվի ձեր հաշվին


Եզրակացություն


Եթե ունեք բանկային հաշիվ և կարող եք մուտք գործել բջջային հավելված, ապա հետևյալ բանկերում օնլայն վարկը հասանելի է առանց բարդությունների.


  1. Converse Bank
  2. Ameriabank
  3. IDBank
  4. Unibank
  5. VTB (Armenia)
  6. Inecobank


Եթե դեռ չունեք հաշիվ, ապա բացեք այն բանկում, որտեղ ցանկանում եք օգտվել առցանց վարկից: Իսկ եթե չունեք եկամտի պաշտոնական հաստատում՝ հետևեք IDBank, Evocabank, Unibank բանկերի առաջարկներին:


Առցանց վարկերը հարմար և արագ լուծում են, երբ գումար է անհրաժեշտ սեղմ ժամկետում։ Պարզապես ստուգեք այն բանկի վարկերի պայմանները, որի հաճախորդն եք և, հնարավոր է, գումարն 1 քլիքով փոխանցվի ձեր հաշվին։


Ըստ օրենքի, Հայաստանի բանկերը չեն կարող տրամադրել առցանց վարկեր, եթե դուք չեք հանդիսանում նրանց հաճախորդ, քանի որ այդպես չեն կարող իրականացնել ձեր անձի նույնականացումը։


Ցանկանու՞մ եք ավելի տեղեկացված լինել։ Համեմատե՛ք վարկերի պայմանները և ընտրեք ձեզ համար լավագույն տարբերակը մեր հարթակում։

Լավագույն ավանդները եվրոյով 2025 թ․ աշնանը Հայաստանում
14.10.2025

Լավագույն ավանդները եվրոյով 2025 թ․ աշնանը Հայաստանում

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
14.10.2025

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
14.10.2025

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին
13.10.2025

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին

2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ ուսանողների համար, ինչպես նաև եկամտաբեր ավանդներ։


Մենք հավաքել ենք...

Ինչպե՞ս չդառնալ ֆինանսական խարդախությունների զոհ․ իրական օրինակներ և նոր սխեմաներ
04.10.2025

Ինչպե՞ս չդառնալ ֆինանսական խարդախությունների զոհ․ իրական օրինակներ և նոր սխեմաներ

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ (Google Play, iOS


Ինչպե՞ս ներդրումներ կատարել Հայաստանում
04.10.2025

Ինչպե՞ս ներդրումներ կատարել Հայաստանում

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ (Google Play, iOS


AFM logo

Armenian Financial Marketplace հարթակը Հայաստանի ամենամեծ ֆինանսական մարքեթփլեյսն է։ Համեմատեք բոլոր ֆինանսական ծառայությունները, ընտրեք ամենաշահավետ տարբերակը։

Կոնտակտներ

2024 - 2025 AFMԲոլոր իրավունքները պահպանված են։ Նյութերի և տեղեկատվության օգտագործման դեպքում անհրաժեշտ է հիպերհղում անել AFM.am հարթակին: