Ինչպե՞ս ստանալ վարկ անմիջապես քարտին. առցանց հայտերը և բանկերի պայմանները

Հրապարակման ամսաթիվ: 21.03.2025 17:15
Ինչպե՞ս ստանալ վարկ անմիջապես քարտին. առցանց հայտերը և բանկերի պայմանները
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Վարկային քարտեր, Ameriabank, Ardshinbank, Artsakhbank


Պատկերացրեք, որքա՜ն հեշտ կլիներ, որ ձեզ անհրաժեշտ շտապ գումարը ստանայիք առանցտանից դուրս գալու։ Իրականում, կարող եք դիմել և ստանալ սպառողական վարկ առանց բանկ այցելելու։ Անհրաժեշտ է պարզապես լրացնել առցանց հայտ և սպասել հաստատմանը։ Սակայն կարևոր է իմանալ, որ առցանց հայտն ու օնլայն վարկը տարբեր հասկացություններ են։ Եկեք պարզենք դրանց տարբերությունները։


Ի՞նչ է առցանց վարկային հայտը, և ինչո՞վ է այն տարբերվում օնլայն վարկից


Առցանց վարկային հայտը՝ վարկ ստանալու համար բանկին համացանցի միջոցով տվյալների ներկայացման գործընթացն է, առանց բանկ այցելելու։ Ահա, թե ինչով են իրարից տարբերվում օնլայն դիմումն ու օնլայն վարկը՝


  1. Բանկը դիտարկում է առցանց վարկային հայտը, և եթե այն հաստատվի, ապա հնարավոր է, որ բանկը պահանջի անձնական ներկայություն՝ պայմանագիրը ստորագրելու կամ ինքնությունը հաստատելու համար։
  2. Առցանց վարկն ամբողջությամբ հեռահար գործընթաց է՝ ներառյալ էլեկտրոնային ստորագրությունը և գումարի փոխանցումը քարտին։ Առանց բանկ այցելելու։


Այսպիսով, առցանց հայտը վարկ ստանալու առաջին քայլն է, բայց այն չի երաշխավորում, որ գումարը կփոխանցվի առանց ձեր անձնական ներկայության։ Իսկ առցանց վարկերը թույլ են տալիս արագ ստանալ գումար քարտին։ Այստեղ կարևոր է լավ ուսումնասիրել բանկերի պայմանները և հնարավոր միջնորդավճարները։


Բանկերի պայմանները. ո՞վ և ինչ պայմաններով կարող է վարկ ստանալ անմիջապես քարտին


1. Աշխատավարձային հաճախորդների համար վարկեր


Որոշ բանկեր վարկեր են տրամադրում միայն իրենց հաշվի վրա աշխատավարձ ստացող հաճախորդներին։ Այս վարկերը սովորաբար ունեն ցածր տոկոսադրույք և ավելի պարզեցված պահանջներ։


Օրինակներ՝

  1. Byblos Bank․ «Վարկ աշխատավարձի դիմաց» (տոկոսադրույք՝ 14.5%, գումարը՝ մինչև 10,000,000 ՀՀ դրամ)
  2. ID Bank․ «Պրոֆի» (տոկոսադրույք՝ 17%, գումար՝ մինչև 10,000,000 ՀՀ դրամ)
  3. Ardshinbank․ «Ապառիկ վարկ առանց գրավի» (տոկոսադրույք՝ 20.2%, գումարը՝ առանց սահմանափակման)
  4. AMIO Bank․ «AMIO-ապառիկ վարկ/վարկային գիծ առանց գրավի» (տոկոսադրույք՝ 18%, գումարը՝ մինչև 10,000,000 ՀՀ դրամ)
  5. VTB (Armenia)․ «Վարկ առանց գրավի» (տոկոսադրույք՝ 19.1%, գումարը՝ առանց սահմանափակման)


Նման վարկերի առավելությունն այն է, որ բանկը ծանոթ է հաճախորդի եկամուտներին, ինչը մեծացնում է վարկի հաստատման հավանականությունը և թույլ է տալիս ստանալ ավելի շահավետ պայմաններով վարկ։


2. Պետական աշխատողների համար վարկեր


Որոշ բանկեր առաջարկում են հատուկ պայմաններ պետական աշխատողների համար՝ հեշտացնելով վարկին դիմելու գործընթացը։


Օրինակներ՝

  1. Mellat Bank․ «Privilege Loan» (տոկոսադրույք՝ 16%, գումարը՝ մինչև 5,000,000 ՀՀ դրամ)
  2. VTB Bank (Armenia)․ «Վարկ առանց գրավի» (տոկոսադրույք՝ 19.1%, գումարը՝ առանց սահմանափակման)

Այս վարկերի առանձնահատկությունն այն է, որ հաճախ նրանք ունեն նվազեցված տոկոսադրույք և երկար մարման ժամկետ։


3. Թոշակառուների համար վարկեր


Որոշ բանկեր վարկեն են առաջարկում նաև թոշակառուների համար՝ հաշվի առնելով նրանց թոշակը որպես հիմնական եկամուտ։

Օրինակ՝

  1. Ardshinbank․ «Ապառիկ» (տոկոսադրույք՝ 17.8%, գումար՝ սկսած 100,000 ՀՀ դրամից, առանց առավելագույն սահմանափակման)

Կարևոր է, որ նախքան դիմելը ճշտեք՝ արդյո՞ք պահանջվում է եկամտի վերաբերյալ փաստաթուղթ։


4. Վարկեր բոլորի համար


Որոշ բանկեր տրամադրում են վարկեր ավելի մեծ շրջանակի հաճախորդներին։ Նման վարկերի պայմանները հաճախ կարող են տարբերվել։

Օրինակ՝

  1. Ameriabank․ «Սպառողական վարկ առանց գրավի» (տոկոսադրույք՝ 20%, գումարը՝ մինչև 10,000,000 ՀՀ դրամ, ոչ ռեզիդենտների համար անհրաժեշտ է երաշխավոր)
  2. Artsakhbank․ «Էքսպրես» անգրավ վարկ (տոկոսադրույք՝ 17%, գումար՝ մինչև 120,000 ՀՀ դրամ, երաշխավոր՝ կախված վարկի չափից)
  3. Converse Bank՝ Ապառիկ վարկ SNAP (տոկոսադրույք՝ 21.5%, գումար՝ մինչև 10,000,000 ՀՀ դրամ, հասանելի է բոլորին)

Խորհուրդ՝ նման վարկերը հասանելի են բոլորին, բայց տոկոսադրույքները սովորաբար ավելի բարձր են։


Ինչպե՞ս առցանց դիմել վարկի համար


Քայլ 1․ Ընտրեք ձեզ հարմար բանկ

  1. Համեմատեք տոկոսադրույքը, գումարի չափը և պահանջները։
  2. Ուշադրություն դարձրեք երաշխավորի և հավելյալ միջնորդավճարների անհրաժեշտությանը։

Քայլ 2․ Լրացրեք առցանց հայտը

  1. Նշեք ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձնագիր, եկամուտի չափը)։
  2. Ընտրեք այն քարտը, որի վրա ցանկանում եք ստանալ գումարը (եթե բանկը տրամադրում է ընտրելու տարբերակը)։

Քայլ 3․ Սպասեք բանկի որոշմանը

  1. Պատասխանը սովորաբար գալիս է 15-30 րոպեի ընթացքում։
  2. Որոշ դեպքերում անհրաժեշտ են հավելյալ փաստաթղթեր (օրինակ՝ եկամտի մասին տեղեկանք)։

Քայլ 4․ Հաստատեք և ստացեք գումարը

  1. Եթե վարկը հաստատվել է, հնարավոր է պահանջվի այցելել բանկ՝ պայմանագիրը ստորագրելու համար։
  2. Գումարը կարող է փոխանցվել մի քանի րոպեից մինչև 24 ժամվա ընթացքում։


Ինչի՞ն ուշադրություն դարձնել առցանց վարկ ձևակերպելիս


  1. Բանկի վստահելիությանը․ համոզվեք, որ բանկն ունի լիցենզիա և վստահելի է։
  2. Վարկի պայմաններին․ համեմատեք տոկոսադրույքները, միջնորդավճարները և հավելյալ վճարները։
  3. Հաստատման գործընթացին․ որոշ բանկեր խոստանում են արագ հաստատում, բայց կարող են պահանջել հավելյալ փաստաթղթեր։
  4. Վճարման եղանակներին․ ստուգեք, թե արդյո՞ք կան հարմար տարբերակներ, օրինակ՝ ավտոմատ վճարումներ կամ վաղաժամկետ մարում։
  5. Գումար ստանալու տարբերակներին․ որոշ բանկերում (օրինակ՝ Mellat Bank) գումարը կարելի է կանխիկացնել միայն մասնաճյուղում, քանի որ բանկը չի տրամադրում պլաստիկ քարտեր։
  6. Անձնական տվյալների պաշտպանությանը․ առցանց հայտ ներկայացնելիս օգտվեք միայն պաշտոնական կայքերից։


Եզրակացություն


Օնլայն վարկային հայտը հարմար և արագ տարբերակ է ֆինանսավորում ստանալու համար։ Սակայն վարկի պայմանները կախված են ձեր կարգավիճակից և բանկի պահանջներից։

Ուզո՞ւմ եք գտնել լավագույն վարկը շահավետ պայմաններով և խնայեք և՛ ժամանակ, և՛ գումար։ Օգտագործեք AFM հարթակը՝ բանկերի առաջարկները համեմատելու և լավագույն տարբերակը գտնելու համար։

Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
05.07.2025

Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը

Ո՞ր բանկում ձևակերպել առավելագույն սահմանաչափով կրեդիտային քարտ
04.07.2025

Ո՞ր բանկում ձևակերպել առավելագույն սահմանաչափով կրեդիտային քարտ

Ի՞նչ Visa քարտ ընտրել Հայաստանում
04.07.2025

Ի՞նչ Visa քարտ ընտրել Հայաստանում

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
30.06.2025

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Երբ քարտ եք փնտրում՝ առաջին հայացքից ամեն ինչ պարզ է՝ պետք է ձևակերպել այն բանկում և օգտվել։ Երբ սկսում եք համեմատել պայմանները, պարզվում է, որ մի բանկում կանխիկի ստացման համար միջնորդավճարները բարձր են, մյուսում՝ սպասարկումը վճարովի է, իսկ երրորդում քեշբեքը գործում է միայն որոշակի...

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

2025 թվականին Հայաստանում դեբետային քարտի ձևակերպումն ավելի հարմարավետ և արագ գործընթաց է դարձել: Բանկերը ձգտում են բարելավել սպասարկումն ամեն տարի. շատ ֆինանսական հաստատություններ առաջարկում են քարտ ձևակերպել լիովին հեռավար` հայտի ներկայացումից մինչև պլաստիկ քարտի ստացում: AFM-ի այս հոդվածն ամբողջությամբ կպատմի, թե ինչպես դա անել,...

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Բանկային քարտի ձևակերպումը պարզապես Visa-ի և Mastercard-ի կամ բանկերի միջև ընտրություն չէ։ Դա միջնորդավճարներ խնայելու, քեշբեք ստանալու, ֆինանսները վերահսկելու և նույնիսկ տոկոսներով խնայելու միջոց է։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչպես շահավետ կերպով ընտրել և ձևակերպել քարտ Հայաստանում, ինչին ուշադրություն դարձնել և որ բանկերում...