Ինչպե՞ս վարկ ստանալ նվազագույն գերավճարով 2025-ին

Հրապարակման ամսաթիվ: 24.03.2025 14:17
Ինչպե՞ս վարկ ստանալ նվազագույն գերավճարով 2025-ին
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Վարկային քարտեր, Հիփոթեք, Ardshinbank, Evocabank, Inecobank, Converse Bank

Վարկ ընտրելիս շատերն ուշադրություն են դարձնում միայն տոկոսադրույքին, սակայն ավելի կարևոր է դիտարկել վարկի ամբողջական արժեքը։ Հատուկ վճարները, պարտադիր ապահովագրությունը և չնախատեսված ծախսերը կարող են զգալիորեն բարձրացնել վարկի ընդհանուր արժեքը։


Օրինակ՝ 10% տոկոսադրույքով, բայց 5% պարտադիր ապահովագրությամբ վարկը կարող է լինել ավելի թանկ, քան 12% տարեկան տոկոսադրույքով վարկը՝ առանց հավելյալ վճարների։


Այս հոդվածում կներկայացնենք՝ ինչպես ընտրել ամենաշահավետ վարկատեսակը 2025 թվականին՝ խուսափելով ավելորդ ծախսերից։


Ինչո՞ւ են բանկերում տոկոսադրույքներն ավելի ցածր, քան վարկային կազմակերպություններում


Վարկային կազմակերպությունները սովորաբար ավելի արագ են հաստատում վարկերն ու ավելի քիչ պահանջներ են ներկայացնում, սակայն դրանց առաջարկած վարկերը սովորաբար թանկ են։

Հաճախ բանկերն ունեն ավելի էժան ֆինանսավորման աղբյուրներ, քանի որ՝


  1. Ներգրավում են ավանդներ և միջազգային ներդրումներ, ինչը նվազեցնում է վարկի ընդհանուր արժեքը։
  2. Բանկերն ավելի խիստ են ստուգում վարկառուներին։ Հաճախ պահանջում են եկամտի հաստատում կամ գրավ, ինչը նվազեցնում է ռիսկերը և թույլ է տալիս առաջարկել ավելի ցածր տոկոսադրույքներ։
  3. Վարկային կազմակերպությունները փոխհատուցում են իրենց բարձր ռիսկերը (երբ վարկը տրամադրվում է առանց եկամտի հաստատման և գրավի)՝ ավելի բարձր տոկոսադրույքներով՝ 10-ից 15%-ով ավելի, քան բանկերում։


Օրինակ, եթե վերցնենք 1 000 000 դրամ 3 տարով՝


  1. Բանկում 12% տարեկան տոկոսադրույքով գերածախսը կկազմի ~200 000 դրամ։
  2. Վարկային կազմակերպությունում 20% տոկոսադրույքով գերծախսը կլինի 350 000 դրամ և ավելին։


Հնարավորության դեպքում վարկը ձևակերպեք բանկում, դա միշտ ավելի շահավետ է։


Լավագույն վարկատեսակները՝ նվազագույն գերածախսով


1. Գրավով վարկ. ամենացածր տոկոսադրույքները


Եթե ձեզ հարկավոր է խոշոր գումար նվազագույն տոկոսով, ապա գրավով վարկը լավագույն ընտրությունն է։ Գրավ կարող են հանդիսանալ անշարժ գույքը, ավտոմեքենան կամ ոսկին։


Առավելությունները․

  1. Ամենացածր տոկոսադրույքը (սկսած 13.24%-ից)
  2. Մեծ գումարներ․ կարելի է ստանալ գրավի արժեքի մինչև 80%-ը
  3. Արագ հաստատում․ ոսկու գրավադրման դեպքում՝ մի քանի ժամում


ԹՈՓ-5 գրավով վարկերը 2025-ին


ԲանկԱրժույթԱռավելագույն տոկոսադրույք, %1 գ ոսկու (999) գնահատում, ՀՀ դրամ
Converse BankEUR13,2433000
Converse BankUSD14,3733000
InecobankAMD14,9346350
ArdshinbankAMD17,1635000
EvocabankAMD17,9733100


Օրինակ՝ եթե ունեք 50 գրամ ոսկի (999 հարգ), Inecobank-ում այն գնահատվում է 46 350 դրամ 1 գրամի դիմաց։


  1. Գրավի ընդհանուր արժեքը՝ 2 317 500 դրամ։
  2. Տոկոսադրույք՝ 14.93% տարեկան։
  3. 1 տարում գերածախսը կկազմի ~345 000 դրամ, վերադարձնելու եք 2 662 500 դրամ։


Եթե ունեք գրավադրելու գույք (բնակարան, մեքենա, ոսկի), ապա սա լավագույն տարբերակն է խոշոր գումար ստանալու համար։


2. Հիփոթեք. Ինչպե՞ս նվազեցնել գերածախսը բնակարան գնելիս


2025 թ․ Հայաստանում գործում են պետական ծրագրեր, որոնք իջեցնում են հիփոթեքի տոկոսադրույքները՝ դարձնելով այն ավելի հասանելի։


Ինչպե՞ս ստանալ ամենաշահավետ պայմաններով հիփոթեքը


  1. Օգտվեք պետական ծրագրերից․ տոկոսադրույքները սկսում են 4.4%-ից
  2. Ընտրեք վարկ դրամով․ արտարժույթով վարկերը ենթակա են փոխարժեքի տատանումների
  3. Ինչքան մեծ է նախնական վճարը, այնքան ցածր է տոկոսադրույքը։


Ստորև ներկայացնում ենք 2025 թվականի հիփոթեքային ծրագրերը Երևանում և Երևանից դուրս


ԲանկԾրագիրՊետական ծրագիրՆվազագույն տոկոսադրույք, %
ArdshinbankԲնակարան երիտասարդ ընտանիքինՀասանելի բնակարան երիտասարդ ընտանիքներին4,4
ArdshinbankՀիփոթեք պետական ծառայողների համարՀասանելի բնակարանի ծրագիր 11,5
ArdshinbankՍովորական հիփոթեքային վարկԱռանց ծրագիր14,4
ArdshinbankՀիփոթեք օտարերկրացիների համարԱռանց ծրագիր14


Օրինակ, եթե վերցնեք 10 000 000 դրամ արժողությամբ հիփոթեք 20 տարով, 4.4% տարեկան տոկոսադրույքով, ապա՝


  1. Ամսական վճարը կկազմի 62 726 դրամ
  2. Ընդհանուր վճարվող գումարը՝ 15 054 341 դրամ
  3. Գերածախսը կկազմի 5 054 341 դրամ


Եզրակացություն․ պետք է հաշվի առնել, որ նույնիսկ ցածր տոկոսադրույքով երկարաժակետ հիփոթեքը ենթադրում է ավելի մեծ գերածախս։


3. Վարկային քարտեր և անտոկոս վարկեր


Եթե ուզում եք խուսափել տոկոսներից, ապա՝


  1. Ընտրեք արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտեր (15-60 օր առանց տոկոսների)
  2. Կրեդիտային քարտի պարտքը մարեք մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը՝ տոկոս չվճարելու համար
  3. Օգտվեք խանութների առաջարկած անտոկոս ապառիկներից


Օրինակ, եթե ձեզ անհրաժեշտ է 500 000 դրամ, ապա՝


  1. Եթե վարկ վերցնեք 16% տարեկան տոկոսադրույքով՝ գերածախսը 12 ամսում կկազմի 40 000 դրամ։
  2. Եթե օգտվեք 60-օրյա արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտից և վճարեք ամբողջ գումարը ժամանակին՝ գերածախս չի լինի։


Առանց լրացուցիչ միջնորդավճարների վարկեր 2025-ին


ԲանկԱրժույթԱռավելագույն տոկոսադրույք, %1 գ ոսկու (999) գնահատում, ՀՀ դրամ
Converse BankEUR13,2433000

USD14,3733000
InecobankAMD14,9346350
ArdshinbankAMD17,1635000
EvocabankAMD17,9733100


Հայաստանի ֆինանսական համակարգը 2025 թվականին․ ի՞նչ է կարևոր իմանալ


2025 թվականին բանկերն ավելի շահավետ և ճկուն վարկավորման պայմաններ են առաջարկում՝ նվազեցնելով տոկոսադրույքները և պարզեցնելով հաստատման գործընթացը։


  1. Պետական ծրագրերը հիփոթեքն ավելի հասանելի են դարձնում։
  2. Առցանց ծառայությունները հնարավորություն են տալիս համեմատել պայմանները՝ նախքան վարկ ձևակերպելը։
  3. Բանկերի միջև մրցակցությունը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները։


Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ վարկառուների մոտ 70%-ը որոշում է կայացնում հիմնվելով գովազդում տեսած պայմանների վրա՝ առանց հաշվի առնելու կանխիկացման միջնորդավճարները, հաշվառման սպասարկման վճարները և ապահովագրական ծախսերը։ Արդյունքում, նրանք վճարում են շատ ավելին, քան ակնկալում էին։


Օրինակ, եթե վարկի անվանական տոկոսադրույքը 12% է, բայց առկա է ամսական 0.5% միջնորդավճար, ապա վարկի փաստացի տոկոսադրույքը կհասնի 18%-ի։


Եզրակացությունը պարզ է՝ ամենաշահավետ վարկերը ոչ թե ամենացածր տոկոսադրույք ունեցողներն են, այլ այն վարկերը, որոնք չունեն չնախատեսված վճարներ և որոնց պայմանները հստակ նշված են։


Օրինակ՝ կրեդիտային քարտերը արտոնյալ ժամանակահատվածով (grace period) թույլ են տալիս խուսափել տոկոսներից, եթե վճարումները կատարվում են ժամանակին։ Հուսալի բանկերի միջոցով ձևակերպված անտոկոս ժամանակահատվածով ապառիկն իսկապես չի ենթադրում հավելյալ ծախսեր։

Կշռադատված որոշման և հապճեպ կատարված ընտրության մեջ տարբերությունը կարող է արժենալ մի քանի ամսվա աշխատավարձ։ Ուշադրություն դարձրեք բոլոր պայմաններին նախքան վարկ ձևակերպելը։


Վարկ ընտրելը ոչ միայն տոկոսադրույքի հարց է, այլ նաև՝ ամբողջական պատկերը ճիշտ գնահատելու կարողություն։


AFM-ում կարող եք համեմատել բոլոր արդիական վարկերը, հաշվարկել տոկոսները և կատարել ճիշտ ընտրություն։

Լավագույն ավանդները եվրոյով 2025 թ․ աշնանը Հայաստանում
14.10.2025

Լավագույն ավանդները եվրոյով 2025 թ․ աշնանը Հայաստանում

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
14.10.2025

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
14.10.2025

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին
13.10.2025

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին

2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ ուսանողների համար, ինչպես նաև եկամտաբեր ավանդներ։


Մենք հավաքել ենք...

Ինչպե՞ս չդառնալ ֆինանսական խարդախությունների զոհ․ իրական օրինակներ և նոր սխեմաներ
04.10.2025

Ինչպե՞ս չդառնալ ֆինանսական խարդախությունների զոհ․ իրական օրինակներ և նոր սխեմաներ

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ (Google Play, iOS


Ինչպե՞ս ներդրումներ կատարել Հայաստանում
04.10.2025

Ինչպե՞ս ներդրումներ կատարել Հայաստանում

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ (Google Play, iOS


AFM logo

Armenian Financial Marketplace հարթակը Հայաստանի ամենամեծ ֆինանսական մարքեթփլեյսն է։ Համեմատեք բոլոր ֆինանսական ծառայությունները, ընտրեք ամենաշահավետ տարբերակը։

Կոնտակտներ

2024 - 2025 AFMԲոլոր իրավունքները պահպանված են։ Նյութերի և տեղեկատվության օգտագործման դեպքում անհրաժեշտ է հիպերհղում անել AFM.am հարթակին: