Ո՞ր բանկերում կարելի է կանխիկ գումարով վարկ ստանալ Հայաստանում

Թարմ լուրեր
Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
Ինչպե՞ս օնլայն բանկինգի միջոցով կառավարել գումարը հեռախոսից
Առցանց բանկինգը Հայաստանում՝ ինչպես միացնել և օգտվել տանից
2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք
Ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր. որտե՞ղ շահավետ փոխանակել գումարը Հայաստանում
Ինչպե՞ս առանց միջնորդավճարի առցանց գումար փոխանցել
Հեղինակ
Saty Avagyan
Աղբյուր
AFMԹեմա
Կանխիկ վարկեր, AMIO Bank, Artsakhbank, Evocabank, Mellat Bank, Unibank, VTB Bank
Կանխիկ գումարով վարկն ամենատարածված սպառողական վարկային լուծումներից մեկն է, որը հնարավորություն է տալիս արագ ստանալ անհրաժեշտ գումարը: Չնայած անվանը, գումարը հաճախ չի տրամադրվում կանխիկ եղանակով. հաստատված գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին։ Հետո հաճախորդը որոշում է, թե ինչպես տնօրինի այն: Կարելի է կանխիկացնել ամբողջ գումարը բանկի մասնաճյուղում, օգտագործել այն քարտի միջոցով կամ մաս-մաս՝ առանց ամբողջական կանխիկացման:
Բանկերը կարգավորում են այս գործարքները միջնորդավճարների և այլ պայմանների միջոցով, որոնք կարևոր է հաշվի առնել վարկ ընտրելիս: Այս հոդվածում կքննարկենք, թե որ բանկերն ու ինչ պայմաններով են առաջարկում կանխիկ վարկեր Հայաստանում, և ինչ է անհրաժեշտ նման վարկ ստանալու համար:
Ու՞մ համար են նախատեսված կանխիկ գումարով վարկերը
Կանխիկ վարկերը կարող են անհրաժեշտ լինել այն անձանց համար, ովքեր
- Պլանավորում են խոշոր գնումներ՝ կենցաղային տեխնիկա, կահույք, վերանորոգում
- Վճարում են ուսման կամ դասընթացների համար
- Ժամանակավոր ֆինանսական դժվարությունների են հանդիպել՝ առողջական կամ այլ անհետաձգելի ծախսերի պատճառով
- Պլանավորում են ճանապարհորդություն կամ հանգիստ
Որո՞նք են սպառողական վարկերի տեսակները
Հայաստանում սպառողական վարկերը բաժանվում են մի քանի կատեգորիաների․
- Կանխիկ գումարով վարկեր․ վարկառուն ստանում է գումարը բանկի մասնաճյուղում կամ բանկային հաշվին փոխանցման միջոցով
- Առցանց վարկեր․ նույն սպառողական վարկերն են, բայց ձևակերպվում են առանց բանկ այցելելու՝ հիմնականում նվազագույն անհրաժեշտ փաստաթղթերով
- Վարկեր առանց եկամուտների մասին տեղեկանքի․ նախատեսված են այն վարկառուների համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում ներկայացնել եկամուտների պաշտոնական հաստատում
Ինչպե՞ս ընտրել լավագույն բանկը կանխիկ գումարով վարկ ստանալու համար
Բանկ ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն տոկոսադրույքը, այլ նաև կանխիկացման պայմանները: Որոշ բանկեր տրամադրում են վարկեր սահմանափակելով կանխիկացման հնարավորությունը կամ գանձում են հավելյալ միջնորդավճար։
Օրինակ՝
- Mellat Bank-ը չի տրամադրում բանկային քարտեր, իսկ գումարի կանխիկացումը հնարավոր է միայն մասնաճյուղում՝ միջնորդավճարով
- ID Bank-ի Rocket Line վարկի գումարը հասանելի է միայն անկանխիկ գործարքների համար
- Inecobank-ը և Ameriabank-ը թույլ են տալիս կանխիկացնել գումարը, բայց գանձում են միջնորդավճար (օրինակ՝ 0.35% կանխիկացման դեպքում)
Հետևություն՝ վարկ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել ոչ միայն տոկոսադրույքը, այլ նաև կանխիկացման պայմաններն ու բանկոմատների հասանելիությունը։
Կա՞ արդյոք միջնորդավճար վարկի գումարի մուտքագրման համար
Այո, բանկերը կարող են գանձել վարկի փոխանցման կամ հաշվի համալրման միջնորդավճար։
- Ameriabank-ը գանձում է 1% միջնորդավճար, բայց ոչ ավելի քան 10,000 դրամ ՀՀ քաղաքացիների և 20,000 դրամ օտարերկրացիների համար։ Առցանց վարկերի դեպքում միջնորդավճար չի գանձվում
- Acba Bank-ը գանձում է 3% միջնորդավճար
Այս պահի դրությամբ, մնացած բանկերը նման միջնորդավճար չեն նշում, բայց պայմանները կարող են փոփոխվել, ուստի անհրաժեշտ է ճշտել նախքան վարկ ձևակերպելը։
Ի՞նչ այլ միջնորդավճարներ կան կանխիկ վարկի ձևակերպման ժամանակ
Բացի տոկոսադրույքից և կանխիկացման միջնորդավճարից, որոշ բանկեր ունեն հավելյալ վճարներ։
Օրինակ՝
- Mellat Bank (Privilege Loan)․ 0.35% կանխիկացման միջնորդավճար
- Mellat Bank (Express վարկ)․ 0.35% կանխիկացման միջնորդավճար + 0.2% ամսական սպասարկման միջնորդավճար
- Evocabank (Action վարկ)․ 2,000 դրամ ՀՀ քաղաքացիներին, 10,000 դրամ միջնորդավճար օտարերկրացիներին հաշիվ բացելու համար
- AMIO Bank (AMIO սպառողական վարկ)․ 1,500 դրամ հաշիվ բացելու համար
- Artsakhbank (Առանց գրավի Էքսպրես վարկ)․ 1,000 դրամ հաշիվ բացելու համար
- VTB Bank (Armenia) (Առանց գրավի վարկ)՝ 0.8% ամսական միջնորդավճար (սակայն ոչ ավել, քան 9,000 դրամ), 1.6% վարկի տրամադրման միջնորդավճար (ոչ ավել, քան 80,000 դրամ)
Համեմատենք բանկերի վարկային պայմանները
Բանկ | Տոկոսադրույք (տարեկան) | կանխիկացման միջնորդավճար | Այլ միջնորդավճարներ |
Mellat Bank | սկսած 14% | Տվյալներ չկան | 0,35% կանխիկացման համար՝ վարկի գումարից |
От 16,5% (Express) | 0,35% | ամսական միջնորդավճար 0,2% վարկի սպասարկման համար | |
Evocabank | От 13% | 0 եթե հաշիվը համալրված է կանխիկ, 0,2% եթե անկանխիկ | 2 000 AMD ՀՀ քաղաքացիներին и 10 000 AMD օտարերկրյա քաղաքացիներին՝ հաշիվը բացելու համար |
AMIO Bank | От 15% | 0,30% | 1 500 AMD հաշիվը բացելու համար |
Artsakhbank | От 13% | 0,25% | 1 000 AMD հաշիվը բացելու համար |
Unibank | От 16% | 5% վարկի ընդհանուր գումարից | Տվյալներ չկան |
VTB Bank (Armenia) | От 15,2% | 0,69% | Еամսական միջնորդավճար 0,8%,բայց ոչ ավել քան 9 000բայց ոչ ավել քան 80 000 AMD |
Unibank-ն ունի ամենաբարձր միջնորդավճարը՝ վարկի գումարի 5%-ը։ Սա դարձնում է տվյալ վարկատեսակը ոչ այդքան շահավետ կանխիկացման համար։ VTB Bank (Armenia)-ն նույնպես զգալի միջնորդավճար է գանձում ինչպես կանխիկացման, այնպես էլ վարկի տրամադրման համար։ Mellat Bank-ն ու AMIO Bank-ն առաջարկում են միջին չափի միջնորդավճարներ։
Եթե ցանկանում եք նվազագույն չափի միջնորդավճարներ վճարել, ապա առավել շահավետ տարբերակները Evocabank-ը (0% կանխիկ համալրման դեպքում) և Artsakhbank-ն (0.25%) են:
Եզրակացություն
Հայաստանում շատ բանկեր են առաջարկում կանխիկ վարկեր ամենատարբեր պայմաններով: Ինչպես նաև, վարկի պայմանները կախված են ձեր քաղաքացիության կարգավիճակից։ Հիմնականում, վստահելի վարկառուներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ, օտարերկրյա քաղաքացիներին վարկեր տրամադրում են հետևյալ բանկերը՝ IDBank, Evocabank, Ameriabank, VTB Bank և Converse Bank:
Եթե թոշակառու եք, վարկ կարող եք ստանալ IDBank, Ardshinbank, Unibank, Acba Bank կամ Converse Bank բանկերում։ Converse Bank-ը միակն է, որն առաջարկում է վարկեր և՛ օտարերկրացիներին, և՛ թոշակառուներին:
Միջին հաշվով, կանխիկ գումարով վարկ ստանալը Հայաստանում տևում է 1-5 օր, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաև 24 ժամում ստանալ հաստատումը։
AFM-ում կարող եք գտնել լավագույն վարկային առաջարկները, համեմատել պայմանները և ընտրել ամենաշահավետ տարբերակը:

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
