5% քեշբեք Amio Pro փաթեթով՝ մինչև 2026 թ. մարտի 31-ը

Ակցիան գործում է մինչև 31.03.2026։
Amio Pro փաթեթի հաճախորդները ստանում են 5% քեշբեք Հայաստանում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ բոլոր անկանխիկ գնումների համար։ Սա հարմար լուծում է նրանց համար, ովքեր հաճախ են գնումներ կատարում ինտերնետով կամ ճանապարհորդում են։
Ո՞ւմ համար է
Amio Pro փաթեթ ունեցող հաճախորդների համար (Visa Platinum կամ Mastercard World քարտերով)։
Ինչպե՞ս միանալ
Միանալ Amio Pro փաթեթին AMIO Mobile հավելվածով կամ բանկի մասնաճյուղում։
Որ՞ն է օգուտը
5% քեշբեք՝ ՀՀ-ում առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ անկանխիկ վճարների համար։ Բացի քեշբեքից, փաթեթը ներառում է բիզնես սրահների մուտք, Fast Track, կոնսիերժ ծառայություն, ինչպես նաև 0.2% զեղչ ավտովարկերի համար։
Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել
Amio Pro Փաթեթի միացման համար միանվագ կամ սպասարկման համար եռամսյակային գանձվում է 5,700 ՀՀ դրամ, եթե հաճախորդը չի բավարարում հետևյալ պայմաններից որևէ մեկը`
- Գործող հաշիվների (ներառյալ ավանդների և պարտատոմսերի) վերջին 3 ամիսների միջին օրական մնացորդը պետք է կազմի նվազագույնը 15 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։
- Վերջին 3 ամիսների ընթացքում հաշիվներով կամ քարտերով մուտքային միջին ամսական շրջանառությունը պետք է կազմի առնվազն 600 հազար ՀՀ դրամ։
Հեղինակ
Ռոման ԳալստյանԱղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր, AMIO Bank, Ակցիաներ, Վճարումներ և փոխանցումներ
