Հայաստանի բանկերի թվայնացումը․ AFM-ի հետազոտության արդյունքները 2026 թվականի շեմին

Հրապարակման ամսաթիվ: 30.01.2026 13:50
2.6k
Հայաստանի բանկերի թվայնացումը․ AFM-ի հետազոտության արդյունքները 2026 թվականի շեմին

AFM-ի թիմը վերլուծել է Հայաստանի կոմերցիոն բանկերի պաշտոնական կայքերի հայերեն տարբերակները և արձանագրել է, որ 2025 թ․ վերջում և 2026 թ․ սկզբին բանկային ծառայությունների թվայնացումը լրացուցիչ գործիք լինելուց անցել է բանկերի աշխատանքի բազային մոդելի։


Խոսքը գովազդային ակցիաների մասին չէ, այլ բանկային պրոդուկտների և սպասարկման գործընթացների փաստացի փոփոխությունների։

Եվ այյսպես, 2025 թ․ չորրորդ եռամսյակում AMIO Bank-ը բջջային հավելվածը դարձրել է ավանդների ձևակերպման հիմնական ալիք։ ՀՀ դրամով ժամկետային ավանդները հնարավոր է բացել ամբողջությամբ առցանց, իսկ նման ավանդների դեպքում առաջարկվում է ավելի բարձր տոկոսադրույք՝ համեմատած մասնաճյուղում ձևակերպման հետ։ Սա արտացոլում է բանկերի ընդհանուր մոտեցումը՝ խրախուսել հաճախորդներին օգտվել թվային ալիքներից հենց պրոդուկտի պայմանների միջոցով։


Զուգահեռաբար կատարվում է անցում դեպի անկանխիկ վճարումներ։ Evocabank-ը 2025 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 24-ն առաջարկում էր լրացուցիչ 10% քեշբեք Evoca Mastercard քարտերով վճարումների դեպքում։ Բարձրացված քեշբեքը նպատակ ուներ նվազեցնել կանխիկի օգործածումը։


Թվայնացումը վերաբերում է նաև ներդրումային պրոդուկտներին։ 2025 թ․ դեկտեմբերին Converse Bank-ը ներդրել է կորպորատիվ պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն անմիջապես Converse Mobile բջջային հավելվածի միջոցով՝ առանց մասնաճյուղ այցելելու և թղթաբանության։


Պարզեցվում են նաև վարկային գործընթացները։ Ardshinbank-ը 2025 թ․ վերջում թարմացրել է հիփոթեքի վերաֆինանսավորման ծրագիրը՝ պարզեցնելով թվային տիրույթում հաճախորդների սպասարկումը՝ ներդնելով պայմանների նախնական առցանց հաշվարկ և հայտի ներկայացում առանց բանկ այցելության։


2026 թ․ թվայնացմանը կխթանի նաև կենսաթոշակային վճարումների՝ բանկային քարտերի ամբողջական անցումը։ Այս տարվանից Հայաստանում կենսաթոշակները վճարվում են բացառապես բանկային քարտերի միջոցով։ Haypost փոստային բաժանմունքների միջոցով կամ կանխիկ ստացման հնարավորությունը դադարեցվել է։ Սա նշանակում է, որ բնակչության զգալի հատվածը ստիպված կլինի բացել բանկային հաշիվներ և շփվել բանկերի հետ քարտերի, բանկոմատների և թվային հարթակների միջոցով։


Ըստ հետազոտության արդյունքների՝ AFM-ի թիմը եկել է եզրակացության, որ Հայաստանի բանկերի թվայնացումն այլևս կառուցվածքային և անդառնալի գործընթաց է։ Ավանդները, վճարումները, ներդրումները և վարկային գործարքները հաճախ տեղափոխվում են բջջային հավելվածներ, իսկ բանկը գնալով ավելի շատ ընկալվում է որպես թվային հարթակ, ոչ թե ֆիզիկական մասնաճյուղ։

ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է հեռախոսով խարդախությունների աճի մասին
30.04.2026
943

ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է հեռախոսով խարդախությունների աճի մասին

Դոլարը կտրուկ արժեզրկվել է. ի՞նչ է կատարվում փոխարժեքների հետ 2026թ. ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026
1.2k

Դոլարը կտրուկ արժեզրկվել է. ի՞նչ է կատարվում փոխարժեքների հետ 2026թ. ապրիլի 28-ի դրությամբ

AFM-ը գործարկել է ֆինանսական պրոդուկտների խելացի օնլայն հաշվիչներ
27.04.2026
996

AFM-ը գործարկել է ֆինանսական պրոդուկտների խելացի օնլայն հաշվիչներ

EasyPay-ը և AFM-ը միավորում են ջանքերը Հայաստանի ֆինանսական շուկայի թափանցիկության և թվայնացման զարգացման համար
22.04.2026
1.2k

EasyPay-ը և AFM-ը միավորում են ջանքերը Հայաստանի ֆինանսական շուկայի թափանցիկության և թվայնացման զարգացման համար

EasyPay-ը և Armenian Financial Marketplace-ը (AFM) հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն ուղղված է Հայաստանում վճարային լուծումների և թվային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությանն ու հասանելիության բարձրացմանը: Համագործակցության շրջանակներում easywallet-ը...
Հայաստանի ֆինանսական նորությունների ամփոփում. ի՞նչ է փոխվել 2026-ի սկզբին
21.04.2026
1.2k

Հայաստանի ֆինանսական նորությունների ամփոփում. ի՞նչ է փոխվել 2026-ի սկզբին

AFM-ի թիմը վերլուծել է Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները 2026 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար: Գլխավոր եզրակացությունն այն է, որ համակարգը մնում է կայուն, սակայն նկատվում են պայմանների խստացման ազդակներ, հատկապես՝...
Դոլարը վերականգնել է առաջատար դիրքերը Հայաստանի արտարժութային շուկայում
18.04.2026
1.2k

Դոլարը վերականգնել է առաջատար դիրքերը Հայաստանի արտարժութային շուկայում

2026 թվականի ապրիլի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի միջբանկային արտարժութային շուկայում կտրուկ աճել է դոլարով գործարքների ծավալը, մինչդեռ ռուբլով գործառնությունները նվազել են:Շուկայի տվյալներով՝դոլարային գործարքներն աճել են 5,1 անգամռուբլով գործառնությունները կրճատվել...