Անվճար թվային Mastercard և մեծ խաղարկություն նոր հաճախորդների համար՝ Byblos Bank-ից

AMIO Bank-ի Mastercard World-ը հասանելի է 50% զեղչով
Հատուկ առաջարկ Ameriabank-ից՝ ուսանողների համար
20% Քեշբեք Dalma Garden Mall-ում Inecobank-ից. ինչպե՞ս է այն աշխատում
50% զեղչ Mastercard և Travel Card քարտերի սպասարկման վճարի վրա Evocabank-ից
1% քեշբեք՝ Չինաստանում վճարելու դեպքում UPI Gold և UPI Business քարտերով ACBA Bank-ից
Անվճար թվային Mastercard և մեծ խաղարկություն նոր հաճախորդների համար՝ Byblos Bank-ից
Անվճար փոխանցումներ ArcaPay համակարգով Ameriabank-ից
6% քեշբեք AMEX Cashback քարտով ACBA Bank-ից՝ Clean House խանութներում վճարելու դեպքում
ՀՀ ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը
Հեղինակ
Saty Avagyan
Աղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր, Byblos Bank Armenia, Ակցիաներ
Ակցիան գործում է օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Byblos Bank-ը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ բոլոր նոր հաճախորդները, ովքեր կգրանցվեն առցանց Byblos Mobile հավելվածի միջոցով, կստանան անվճար թվային Mastercard։
Քարտը կարելի է ձևակերպել ամբողջությամբ առցանց՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու, և կարելի է անմիջապես օգտագործել ամենօրյա վճարումների, օնլայն գնումների և Mastercard-ով աշխատող ծառայությունների համար։
Թվային քարտը տրամադրվում է առանց սպասարկման վճարի, ինչը հարմար լուծում է այն հաճախորդների համար, ովքեր նախընտրում են ամբողջությամբ առցանց բանկինգ և ցանկանում են արագ ստանալ գործող քարտ։
Լրացուցիչ ակցիա՝ Mastercard քարտապանների համար
Byblos Bank-ը մեկնարկել է լայնածավալ խաղարկություն բոլոր Mastercard քարտապանների համար։ Հաճախորդները հնարավորություն ունեն շահելու արժեքավոր նվերներ․
- 4 շքեղ ուղևորություն Մալդիվներ (յուրաքանչյուրը՝ 2 անձի համար),
- 4 MacBook Air,
- 4 iPhone 17։
Մալդիվների յուրաքանչյուր նվեր-փաթեթում ներառված է․
- 7 գիշեր բարձրակարգ հյուրանոցում՝ երկու անձի համար,
- ավիատոմսեր՝ երկուղղղությամբ,
- երեքանգամյա սնուցում,
- meet-and-greet ծառայություն,
- տեղափոխություն դեպի օդանավակայան։
Մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել առնվազն 1 500 000 ՀՀ դրամի գնումներ՝ օգոստոսի 25-ից դեկտեմբերի 31-ը։
Եթե դեռ Byblos Bank-ի հաճախորդ չեք, կարող եք գրանցվել անմիջապես հավելվածում՝ առանց բանկ այցելելու։
Ինչպես ձևակերպել անվճար թվային Mastercard
- Ներբեռնեք Byblos Mobile հավելվածը։
- Օնլայն գրանցվեք՝ գործընթացը տևում է մի քանի րոպե։
- Ընտրեք ձեր նախընտրած թվային Mastercard-ի դիզայնը։
- Ստացեք քարտն անվճար և սկսեք օգտվել դրանից։