Ի՞նչ վարկ կարելի է ստանալ Հայաստանում, եթե օտարերկրացի եք

Թարմ լուրեր
Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
Ինչպե՞ս օնլայն բանկինգի միջոցով կառավարել գումարը հեռախոսից
Առցանց բանկինգը Հայաստանում՝ ինչպես միացնել և օգտվել տանից
2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք
Ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր. որտե՞ղ շահավետ փոխանակել գումարը Հայաստանում
Ինչպե՞ս առանց միջնորդավճարի առցանց գումար փոխանցել
Հեղինակ
Saty Avagyan
Աղբյուր
AFMԹեմա
Կանխիկ վարկեր, Հիփոթեք, Ոչ ռեզիդենտներ, Acba Bank, Ameriabank, AMIO Bank, Araratbank, Ardshinbank, ArmSwissBank, Artsakhbank, Byblos Bank Armenia, Evocabank, Inecobank, Converse Bank, Armeconombank, Mellat Bank, Unibank, VTB Bank, Fast Bank
Արդեն ապրում եք Հայաստանում, թե՞ նոր եք պլանավորում տեղափոխվել, աշխատել կամ ներդրումներ կատարել: Որոշ դեպքերում ֆինանսական կարիքները հոգալու համար վարկի անհրաժեշտություն է առաջանում: Բայց հնարավո՞ր է արդյոք ստանալ վարկ Հայաստանում, եթե երկրի քաղաքացի չեք:
Օտարերկրացիների համար բանկերը սահմանում են այնպիսի պահանջներ, ինչպիսիք են կեցության նվազագույն ժամկետ, պարտադիր հաշվառում և եկամուտների հաստատում։ Ո՞ր բաներն են պատրաստ աշխատել ոչ ռեզիդենտների հետ, և ի՞նչ վարկեր են դրանք տրամադրում։ Հենց դա էլ մանրամասն կուսումնասիրենք այս նյութում։
Ո՞վ է համարվում օտարերկրացի Հայաստանում․ ռեզիդենտության կարգավիճակ
Նախքան վարկավորման պայմանները քննարկելը, կարևոր է հասկանալ, թե ով է համարվում օտարերկրացի Հայաստանում։ Կան հետևյալ կարգավիճակները․
- Քաղաքացի․ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձ
- Ռեզիդենտ․ անձ, որը տարվա ընթացքում առնվազն 183 օր բնակվել է Հայաստանում, նույնիսկ առանց ՀՀ քաղաքացիություն ունենալու
- Ոչ ռեզիդենտ․ անձ, որը տարվա ընթացքում 183 օրից պակաս է գտնվել Հայաստանում և չունի ՀՀ քաղաքացիություն
Ինչու՞ է ռեզիդենտության կարգավիճակը կարևոր վարկ ստանալու համար
Բանկերն ավելի հեշտությամբ են վարկ տրամադրում ռեզիդենտներին, քանի որ նրանք երկրում ավելի երկար են մնում և ֆինանսապես ավելի կայուն են։
Ոչ ռեզիդենտներին ներկայացվում են այնպիսի լրացուցիչ պահանջներ, ինչպիսիք են՝ երաշխավորի առկայությունը, Հայաստանում գրանցում ունենալը կամ եկամուտի հաստատումը։
Հիմնականում Հայաստանի բանկերըուղղորդվում են հարկային ռեզիդենտության սկզբունքով, ինչը նշանակում է, որ եթե դուք Հայաստանում անցկացնում եք 183 օր կամ ավելի կամ ունեք ֆինանսական շահեր (ընտանիք, անշարժ գույք, բիզնես), ապա համարվում եք ՀՀ ռեզիդենտ։ Ահա այն բանկերը, որոնք առաջնորդվում են այս մոտեցմամբ՝
- Ameriabank
- Inecobank
- Acba Bank
- AMIO Bank
- IDBank
- Araratbank
- Byblos Bank Armenia
- Converse Bank
- Armeconombank
- Unibank
- VTB (Armenia)
- Fast Bank
Սակայն որոշ բանկեր ռեզիդենտ են համարում միայն Հայաստանի անձնագիր ունեցող անձանց, այսինքն, եթե ՀՀ քաղաքացի չեք, ավտոմատ համարվում եք ոչ ռեզիդենտ՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից։ Այդ բանկերն են՝
- Evocabank
- Artsakhbank
- Ardshinbank
- ArmSwissBank
- Mellat Bank
Քանի որ բանկերը նախընտրում են աշխատել ռեզիդենտների հետ, ոչ ռեզիդենտների վարկավորման պայմանները հիմնականում ավելի խիստ են։
Ի՞նչ վարկեր կարող են ստանալ օտարերկրացիները Հայաստանում
Հայաստանում վարկային ծրագրերի մեծ մասը նախատեսված է քաղաքացիների և ռեզիդենտների համար։ Այնուամենայնիվ, որոշ բանկեր նաև վարկեր են տրամադրում ոչ ռեզիդենտներին։
Սպառողական վարկերի պայմանները ոչ ռեզիդենտների համար Հայաստանում
Բանկ | Վարկ | Առ․ տոկոսադրույք, % | Նվ․ գումար (ՀՀ դրամ) | Առ․ գումար (ՀՀ դրամ) | Հատուկ պայմաններ |
IDBank | Profi | 18,39 | 320 000 | 10 000 000 | - |
Evocabank | Action | 21,5 | 100 000 | 10 000 000 | Պետք է 81 օր անընդմեջ գտնվել Հայաստանում |
Ameriabank | Սպառողական վարկ | 23,09 | 100 000 | 10 000 000 | Պահանջվում է երաշխավոր |
VTB Bank (Armenia) | Անգրավ վարկ | 24 | 100 000 | - | - |
Converse Bank | SNAP | 24 | 50 000 | 10 000 000 | Պետք է առնվազն 6 ամիս բնակվել Հայաստանում |
Ո՞ր բանկերն են առաջարկում ամենալավ պայմանները ոչ ռեզիդենտների համար
- IDBank-ն ու Evocabank-ը առաջարկում են ավելի մեղմ պայմաններ, սակայն Evocabank-ը պահանջում է մինչև վարկը ստանալը 81 օր մնալ Հայաստանում։
- Ameriabank տրամադրում է վարկ միայներաշխավոր ունենալու դեպքում։
- VTB (Armenia) և Converse Bank-ը սահմանում են այլ լրացուցիչ սահմանափակումներ։
Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում օտարերկրացիներից՝ վարկ ձևակերպելիս
Եթե ոչ ռեզիդենտ եք և ցանկանում եք վարկ վերցնել Հայաստանում, կարող են պահանջվել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձնագիր (որոշ բանկեր պահանջում են հայերեն թարգմանված և նոտարական հաստատված տարբերակը)։ Պահանջվում է Evocabank, IDBank, Ameriabank, VTB (Armenia), և Converse Bank բանկերում։
- Սոցիալական քարտ․ պարտադիր է Evocabank, IDBank, Ameriabank, VTB Bank Armenia բանկերում։
- Գրանցում Հայաստանում․ պարտադիր է Evocabank և Ameriabank-ում։
- Աշխատանքային պայմանագիր․ պահանջվում է Evocabank, IDBank, Ameriabank-ում։
- Բանկային հաշվետվություն կամ եկամտի մասին տեղեկանք․ պահանջվում է IDBank, Ameriabank, Converse Bank-ում։
Հայաստանում առանց երաշխավորի վարկ ստանալու հնարավորությունների մասին կարող եք իմանալ մեր հարթակում։
Արդյո՞ք օտարերկրյա ուսանողները կարող են ուսանողական վարկ ստանալ Հայաստանում
Հայաստանում սովորող շատ օտարերկրյա ուսանողներ հետաքրքրված են ուսանողական վարկ ստանալու հնարավորությամբ։ Իրականում, գրեթե ոչ մի բանկ չի տրամադրում կրթական վարկեր ոչ ռեզիդենտներին։
Այլընտրանքային տարբերակներ․
- Փնտրեք կրթաթոշակներ և դրամաշնորհներ օտարերկրյա ուսանողների համար։
- Դիմեք միջազգային կրթական հիմնադրամներին։
- Ստացեք առանց գրավի սպառողական վարկեր։
Հասանելի՞ են արդյոք կրեդիտային քարտերն օտարերկրացիների համար
Կրեդիտային քարտը թույլ է տալիս օգտագործել բանկի միջոցները սահմանված լիմիտի շրջանակում։ Եթե դուք ոչ ռեզիդենտ եք և ցանկանում եք կրեդիտային քարտ ձևակերպել Հայաստանում, ապա հետևյալ բանկերը պատրաստ են առաջարկել իրենց ծառայությունները․
- Acba Bank
- Ameriabank
- Byblos Bank Armenia
- Converse Bank
- IDBank
Բոլոր արդիական տվյալները Հայաստանում կրեդիտ քարտերի պայմանների վերաբերյալ կարող եք ուսումնասիրել և համեմատել մեր կայքի «Կրեդիտ քարտեր» բաժնում։
Հասանելի՞ են արդյոք հիփոթեքային վարկերն օտարերկրյա քաղաքացիների համար
Այն օտարերկրացիներն, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, կարող են օգտվել մի շարք բանկերի հիփոթեքային ծրագրերից։ Առաջարկները ներառում են ինչպես բնակարանի ձեռքբերում, այնպես էլ կառուցապատում կամ վերանորոգում։ Կարևոր է հաշվի առնել, որ պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված բանկից, վարկի արժույթից և այլ գործոններից։ Ստորև ներկայացնում ենք ոչ ռեզիդենտներին հիփոթեքային վարկեր տրամադրող բանկերի ցանկը․
- Evocabank
- IDBank
- Ameriabank
- ArmSwissBank
- VTB (Armenia)
- Ardshinbank
- AraratBank
- Byblos Bank Armenia
- Acba Bank
- Unibank
- Artsakhbank
- Fast Bank
- Armeconombank
Եթե առաջարկվող պայմանները ձեզ չեն բավարարում կամ չեք համապատասխանում դրանց, կարող եք գրավադրել ոսկի, ավտոմեքենա կամ այլ գույք, վարկ վերցնել և այդ միջոցներով ձեռք բերել անշարժ գույք։
Ինչպե՞ս բարձրացնել վարկի հաստատման հնարավորությունները
Հայաստանում վարկ ստանալը կարող է բարդ լինել ոչ ռեզիդենտների համար, այնուամենայնիվ դա անհնար չէ։ Ահա մի քանի տարբերակ՝ հաստատման հավանականությունը մեծացնելու համար․
- Ստեղծեք վարկային պատմություն հայկական բանկում․ ձևակերպեք փոքր գրավով վարկեր կամ կրեդիտային քարտեր և ժամանակին կատարեք վճարումները՝ նույնիսկ փոքր գումարները։
- Դիմեք այն բանկին, որտեղ արդեն ունեք հաշիվ․ բանկերն իրենց հաճախորդներին ավելի պատրաստակամ են վարկեր տրամադրում վարկեր։
- Ներկայացրեք եկամտի վկայական այլ երկրից․ դա ձեր վճարունակության լրացուցիչ հաստատում կլինի։
- Դիտարկեք գրավով վարկ ստանալու տարբերակը․ բանկերն ավելի հեշտ են հաստատում վարկերը, եթե որպես գրավ եք տրամադրում անշարժ գույք, մեքենա կամ իր։
- Ներգրավեք երաշխավորի․ եթե ունեք ծանոթ ռեզիդենտ՝ լավ վարկային պատմությամբ, նա կարող է հանդես գալ որպես երաշխավոր։
- Ցույց տվեք կայուն եկամուտ․ որքան բարձր է ձեր ներկայացրած եկամուտը, այնքան մեծ է վարկի հաստատման հավանականությունը։
Եզրակացություն և խորհուրդներ
- Ոչ ռեզիդենտներին ավելի բարդ է վարկ ստանալ, սակայն IDBank, Evocabank և Ameriabank բանկերը տրամադրում են վարկեր, եթե ներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը։
- Կարևոր է նախապես պարզել պայմանները և նախապատրաստել բոլոր պահանջվող փաստաթղթերը։
- Եթե Հայաստանում գրանցում կամ կայուն եկամուտ չունեք, կարելի է դիտարկել գրավով վարկ կամ կրեդիտային քարտեր։
- Եթե ցանկանում եք վարկ ստանալ որպես ոչ ռեզիդենտ, ID Bank, Evocabank և Ameriabank առաջարկում են ամենաարդյունավետ պայմանները։
Հետևեք AFM-ին՝ Հայաստանում վարկավորման բոլոր առաջարկներին ծանոթանալու համար։ Մենք միշտ տրամադրում ենք արդիական տեղեկություն՝ շահավետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
