Որտեղի՞ց վարկ վերցնել Հայաստանում․ լավագույն բանկերն ու պայմանները

Հրապարակման ամսաթիվ: 26.03.2025 00:00
Որտեղի՞ց վարկ վերցնել Հայաստանում․ լավագույն բանկերն ու պայմանները
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Ameriabank, ID Bank, Evocabank, VTB Bank

Հայաստանում գործում են բազմաթիվ բանկեր, որոնք առաջարկում են տարատեսակ վարկային պրոդուկտներ։ Լավագույն բանկի ընտրությունն ու վարկի պայմանները միշտ կախված են ձեր անձնական կարիքներից և ֆինանսական հնարավորություններից։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչն է բանկը դարձնում լավագույն, որտեղից կարելի է վարկ վերցնել, կներկայացնենք քայլ առ քայլ ուղեցույց՝ բանկ ընտրելու համար։ ինչպես նաև կբացատրենք, թե ինչպես օգտագործել AFM հարթակը՝ օպտիմալ պայմաններով վարկեր գտնելու համար։


Ինչպե՞ս ընտրել վարկի համար լավագույն բանկը


Եթե դուք հստակ հասկանում եք ձեր նպատակները, որոշել եք անհրաժեշտ գումարի չափը, ապա լավագույն բանկը ձեզ համար այն է, որը՝


  1. Հուսալի է և կայուն․ բանկը պետք է լինի վստահելի և հեղինակավոր։
  2. Առաջարկում է շահավետ տոկոսադրույք․ ցածր տոկոսադրույքները նվազեցնում են վարկի ընդհանուր արժեքը։
  3. Թափանցիկ է, ներկայացնում է պայմանները․ չունի թաքնված միջնորդավճարներ, պայմանները պետք է հստակ նշված լինեն պայմանագրում։
  4. Ունի ճկուն մոտեցում․ բանկը պետք է կարողանա անհատական մոտեցում ցուցաբերել հաճախորդին, ներառյալ ճկուն վճարման ժամկետները և վարկի վաղաժամկետ մարումը։
  5. Առաջարկում է բարձրորակ ծառայություններ․ բանկը պետք է ապահովի հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ։


Քայլ առ քայլ ուղեցույց՝ վարկավորման բանկ ընտրելու համար


  1. Սահմանեք ձեր կարիքները․ որոշեք, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ և ինչ ժամկետով եք ցանկանում վերցնել վարկը։
  2. Համեմատեք բանկերի առաջարկները․ ուսումնասիրեք տոկոսադրույքները, մարումների ժամկետները, միջնորդավճարներն ու այլ պայմանները։
  3. Ստուգեք բանկի հուսալիությունը․ ծանոթացեք բանկի վարկանիշին և հաճախորդների կարծիքներին։
  4. Ուսումնասիրեք պայմանագիրը․ կարդացեք վարկային պայմանագիրը՝ ուշադրություն դարձնելով հնարավոր թաքնված միջնորդավճարներին և տուգանքներին։
  5. Ներկայացրեք հայտը․ ընտրելով հարմար բանկ՝ ներկայացրեք վարկի դիմում-հայտը։


Ինչպե՞ս համեմատել բանկերը և գտնել լավագույն պայմանները


AFM հարթակը հնարավորություն է տալիս համեմատել վարկավորման պայմանները Հայաստանի տարբեր բանկերում։ Դրա համար՝


  1. Մուտք գործեք afm.am կայք (ողջունու՜մ ենք, դուք արդեն այստեղ եք)․ բացեք «Վարկեր» բաժինը։
  2. Ընտրեք վարկի տեսակը․ նշեք, թե կոնկրետ ինչ վարկ եք փնտրում (սպառողական, հիփոթեքային և այլն)։
  3. Կարգավորեք որոնման չափանիշները․ զտիչներում (ֆիլտր) նշեք ձեզ անհրաժեշտ ցուցանիշները։
  4. Համեմատեք առաջարկները․ համակարգը կառաջարկի այն բանկերի ցանկը, որոնք համապատասխանում են ձեր պահանջներին։
  5. Ընտրեք լավագույն տարբերակը․ ծանոթացեք առաջարկների մանրամասներին և ընտրեք ձեզ համար ամենահարմար տարբերակը։
  6. Ներկայացրեք առցանց հայտ․ որոշ բանկեր թույլ են տալիս վարկի հայտ ներկայացնել անմիջապես AFM կայքի միջոցով։


Օգտագործեք AFM հարթակը՝ արագ, հարմար և առանց ավելորդ ծախսերի գտնելու լավագույն վարկային պայմանները։


Ո՞ր բանկերից է շահավետ վարկ վերցնել Հայաստանում


Եթե արդեն ընտրել եք ձեզ հարմար բանկը, կարևոր է հասկանալ, թե որքանով այն համապատասխանում է ձեր նպատակներին։ Հայաստանում բանկերն առաջարկում են տարբեր վարկեր։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․


  1. Ameriabank

Առաջարկում է անգրավ վարկեր 50 000-ից մինչև 5 000 000 դրամ, 6-ից մինչև 60 ամիս ժամկետով։ Տոկոսադրույքները՝ 0%-ից մինչև 21,5%։


  1. VTB (Armenia)

Առաջարկում է օնլայն վարկեր՝ 100 000-ից մինչև 10 000 000 դրամ, 6-ից մինչև 60 ամիս ժամկետով, տոկոսադրույքները՝ 19,2%-ից մինչև 22,32%։

Հասանելի են նաև հիփոթեքային վարկեր՝ մինչև 80 000 000 դրամ, մինչև 30 տարի ժամկետով, տոկոսադրույքները՝ 12,5%-ից մինչև 15%։


  1. Evocabank

Առաջարկում է գույքի գրավադրմամբ վարկեր՝ մինչև 100 000 000 դրամ, 24-ից մինչև 120 ամիս ժամկետով, տոկոսադրույքը սկսած 15%-ից։


  1. IDBank

Առաջարկում է վերավարկավորում՝ մինչև 125 000 000 դրամ, 36-ից մինչև 120 ամիս ժամկետով, տոկոսադրույքը սկսած 7,5%-ից։


Բազմաթիվ տարբերակներից (ապառիկ, օնլայն վարկեր, հիփոթեք, գրավադրմամբ վարկեր, վերաֆինանսավորում) ձեր վերջնական ընտրությունը կախված կլինի այն գումարից, ժամկետից և տոկոսադրույքից, որոնք լավագույնս համապատասխանում են ֆինանսական նպատակներին։


Հայաստանի բանկերի վարկային պայմանների համեմատություն


Ստորև ներկայացնում ենք աղյուսակ, որտեղ համեմատվում են Հայաստանի լավագույն բանկերի վարկային առաջարկները՝ ըստ գումարի, ժամկետի և տոկոսադրույքի առավել շահավետ հարաբերակցության․


ԲանկՎարկՎարկի գումար (ՀՀ դրամ)Վարկի ժամկետ (ամիս)Արդյունավետ տոկոսադրույք (%)
AmeriabankՎարկ 50 000 - 5 000 0006 - 60Մինչև 24
VTB bank (Armenia)Առցանց վարկ100 000 - 10 000 0006 - 6019,2 - 22,32
EvocabankԳրավով վարկՄինչև 100 000 00024 - 120Սկսած 15
IDBankՎերավարկավորումՄինչև 125 000 00036 - 120Սկսած 7,76


Տվյալներն արդիական են 05.03.2025-ի դրությամբ։


Ամփոփում


Վարկի համար բանկի ընտրությունը կախված է ձեր ֆինանսական նպատակներից և այն պայմաններից, որոնք ձեզ համար առավել կարևոր են։ Չկա ունիվերսալ «լավագույն» բանկ, բայց կարող եք գտնել առավել շահավետ տարբերակը՝ հիմնվելով ձեր կարիքների վրա․


  1. Եթե ձեզ համար կարևոր է ցածր տոկոսադրույքը, ապա արժե ուշադրություն դարձնել IDBank-ին կամ Ameriabank-ին, որոնք առաջարկում են տոկոսադրույքներ՝ սկսած 7,5%-ից։


  1. Եթե առաջնային է արագ վարկավորումը՝ առանց բարդ պրոցեսների, դիտարկեք VTB բանկի առցանց տրամադրվող վարկերը։


  1. Եթե ձեզ անհրաժեշտ է մեծ գումար գրավի դիմաց, ապա Evocabank-ն առաջարկում է մինչև 100 մլն դրամ վարկեր։


  1. Եթե չունեք կայուն եկամուտ կամ բանկերում մերժումներ ունեք, կարող եք դիտարկել այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են վարկային կազմակերպությունները:


Կարևոր է հիշել, որ վարկի իրական արժեքը որոշվում է ոչ թե ըստ անվանական տոկոսադրույքի, այլ ըստ արդյունավետ տարեկան տոկոսադրույքի, որը ներառում է միջնորդավճարներն ու լրացուցիչ ծախսերը։ Նախքան վարկ վերցնելը համեմատեք պայմանները և հաշվարկեք բոլոր վճարները։

Եթե ցանկանում եք արագ գտնել ամենալավ առաջարկը՝ առանց անձամբ համեմատելու բանկերի բազմաթիվ առաջարկները, օգտագործեք AFM-ը․ մենք կընտրենք ձեզ հարմար տարբերակ՝ հիմնվելով ձեր պահանջների վրա։


Ընտրե՛ք գիտակցված, համեմատե՛ք տարբերակները և խուսափե՛ք ավելորդ վճարումներից։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
30.06.2025

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
29.06.2025

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ցանկանու՞մ եք վճարել առանց ավելորդ ծախսերի, ստանալ քեշբեք և չանհանգստանալ լրացուցիչ միջնորդավճարների համար արժույթների փոխարկման ժամանակ։ Հայաստանում դեբետային քարտի ձևակերպման գործընթացը տարեցտարի դառնում է ավելի հարմար և արագ։ Շատ բանկեր առաջարկում են քարտ ստանալու հնարավորություն ընդամենը 10 րոպեում՝ առցանց, առանց տնից դուրս գալու։ Գլխավորը՝...

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
29.06.2025

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը

Ժամանակակից ֆինանսական շուկայի պայմաններում, որտեղ արագությունն ու հարմարավետությունը առանցքային դեր են խաղում, ակնթարթային դեբետային քարտերը դառնում են ավելի ու ավելի պահանջված գործիք։


Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, բանկերն ակտիվորեն զարգացնում են առաջարկներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին մուտք...