Վարկի վերաֆինանսավորում Հայաստանում 2025-ին. ինչպե՞ս նվազեցնել վճարները

Հրապարակման ամսաթիվ: 26.03.2025 17:25
Վարկի վերաֆինանսավորում Հայաստանում 2025-ին. ինչպե՞ս նվազեցնել վճարները
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Հիփոթեք, Գրավադրված վարկեր, AMIO Bank, ID Bank, Ardshinbank, VTB Bank

Վարկի վերաֆինանսավորումը գործընթաց է, որի ընթացքում դուք տեղափոխում եք ձեր վարկը մի բանկից մեկ այլ բանկ։ Իրականում դուք ստանում եք նոր վարկ՝ հինը մարելու համար։ Վերաֆինանսավորումը հնարավորություն է տալիս բարելավել վարկային պայմանները՝ ստանալ ավելի ցածր տոկոսադրույք, երկարացնել վարկի ժամկետը և նվազեցնել ոչ միայն ամսական վճարները, այլև ընդհանուր վճարվող գումարը։


Օրինակ՝ 3 տարի առաջ ստացել եք շուկայական միջին տոկոսադրույքով հիփոթեքային վարկ, տարեկան 14%-ով։ Այժմ իրավիճակը փոխվել է, և բանկերն առաջարկում են հիփոթեք արդեն 9%-ով։ Եթե նախկինում ամսական վճարում էիք 50 000 դրամ, ապա վերաֆինանսավորումից հետո այդ գումարը կդառնա 40 000 դրամ։ Այդպես կխնայեք ամսական 10 000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ 120 000 դրամ։ Այս գումարը կարելի է ծախսել տան վերանորոգման, ճանապարհորդությունների վրա կամ պարզապես նվազեցնել ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես դիմել վերաֆինանսավորման համար։


Ինչո՞ւ է Հայաստանում վերավարկավորումը շահավետ 2025-ին


Վերջին ամիսներին Հայաստանում հիմնական տոկոսադրույքի շարունակական նվազում է նկատվում։ 2025 թ. փետրվարի 4-ին ՀՀ ԿԲ խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 6,75%-ի։ 2023 թ․ հունիսից (10,5%) սա արդեն 14-րդ նվազեցումն է։ Այս միտման շնորհիվ բանկերն առաջիկա ամիսներին ամենայն հավանականությամբ կիջեցնեն որոշ վարկերի տոկոսադրույքներ։


Ինչի՞ն ուշադրություն դարձնել վերաֆինանսավորման ժամանակ


  1. Հավելյալ ծառայություններ և միջնորդավճարներ


Բանկերը կարող են գանձել միջնորդավճարներ նոր վարկի տրամադրման, նախկին վարկի վաղաժամկետ մարելու կամ այլ ծառայությունների համար։ Ճշտեք բանկից, արդյոք հնարավո՞ր է հրաժարվել նման ծառայություններից։


  1. Վարկի ժամկետի երկարացում


Վարկի ժամկետի երկարացումը նվազեցնում է ամսական վճարը, սակայն մեծացնում է վարկի ընդհանուր արժեքը։ Անպայման համեմատեք նոր վարկի վերջնական ընդհանուր գումարը հին վարկի հետ։


  1. Վճարման գրաֆիկի տարբերություն


Պարզեք՝ երբ է սկսվում նոր վարկի մարումը, որպեսզի միաժամանակ երկու վարկ չմարեք։


  1. Տոկոսադրույքների տարբերություն


Ստուգեք՝ արդյո՞ք նոր տոկոսադրույքը զգալիորեն ցածր է։ Պարզեք նաև՝ ֆիքսվա՞ծ, թե՞ լողացող տոկոսադրույք է առաջարկվում։


Ո՞ր հայաստանյան բանկերն են առաջարկում վերաֆինանսավորում


ԲանկԱնվանական տոկոսադրույքՎարկի առ․ գումարՄարման ժամկետԼրացուցիչ առավելություններ
IDBankսկսած 7,5%-իցմինչև 125 000 000 ՀՀ դրամ или 250 000 դոլարմինչև 240 ամիս0% միջնորդավճար վարկի տրամադրման համար, արժույթի ընտրություն (ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար)
AMIO bankսկսած 1,5%-իցԱնհատականԱնհատականՎարկի ժամկետի երկարացում, վերաֆինանսավորում առանց եկամուտների վերլուծության, գրավի արժեքի փոխհատուցում, վարկի տրամադրման և սպասարկման միջնորդավճար չկա
Ardshinbankսկսած 13,5%-ից (ՀՀ դրամ), սկսած 11,5%-ից (ԱՄՆ դոլար), սկսած 10,5%-ից (եվրո)Անհատականմինչև 15 տարիվարկի ժամկետի երկարացում; լրացուցիչ միջնորդավճար չկա; գրավի հետ կապված ծախսերի փոխհատուցում


Չնայած վարկի վերաֆինանսավորումը կարող է շահավետ թվալ, բանկերը միշտ չէ, որ հաստատում են այն։ Մերժման պատճառները կարող են կապված լինել վարկառուի ֆինանսական իրավիճակի, վարկային պատմության կամ վարկի առանձնահատկությունների հետ։


Վարկի վերաֆինանսավորման մերժման հիմնական պատճառները կարող են լինել․


  1. Վատ վարկային պատմություն
  2. Ցածր եկամուտ
  3. Վարկային ծանրաբեռնվածություն
  4. Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ
  5. Տրամադրվող վարկի պայմանների առանձնահատկություններ
  6. Տարիքային սահմանափակում


Ինչպե՞ս վերաֆինանսավորել հիփոթեքը


Ստորև կարող եք տեսնել վարկի վերաֆինանսավորում առաջարկող բանկերի օրինակները․


  1. IDBank-ը տրամադրում է անշարժ գույքի գրավով վարկեր սկսած տարեկան 7,5%-ից, մինչև 240 ամիս մարման ժամկետով։ Վարկի առավելագույն գումարը 125 մլն դրամ կամ 250,000 դոլար է։


  1. AMIO Bank-ն առաջարկում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում՝ 1,5%-ից սկսած։ Վերավարկավորման առավելություններից է վարկի ժամկետի երկարացումը, բանկի կողմից ձեր եկամուտների վերլուծության բացակայությունն ու գրավի հետ կապված ծախսերի փոխհատուցումը։


Ի՞նչ անել, եթե ձեր վերավարկավորումը մերժվել է


  1. Բարելավել վարկային պատմությունը՝ զրոյի հասցնել ուշացումները, մարել ընթացիկ վարկերը։
  2. Ներկայացնել եկամուտների ապացույց (ներկայացնել եկամուտը հաստատող փաստաթղթեր կամ գտնել աշխատանք՝ գրանցումով)։
  3. Դիմել ավելի մեղմ պահանանջներով այլ բանկ։
  4. Դիտարկել պարտքի վերակազմավորումը (ռեստրուկտուրիզացիա)՝ որպես այլընտրանքային տարբերակ։


Իսկ եթե վերավարկավորման հնարավորություն չունեք, ստորև ներկայացնում ենք ֆինանսական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու մի քանի այլ տարբերակ։


Խորհուրդներ՝ վարկային ծանրաբեռնվածությունն արդյունավետ կառավարելու համար


  1. «Ձնագնդի մեթոդ». նախ փակեք ամենաբարձր տոկոսադրույքով վարկերը, որպեսզի նվազեցնեք ընդհանուր վճարվող գումարը։
  2. Բանակցություններ վարեք ձեր վարկատուի հետ՝ արդեն գործող վարկերի վերաբերյալ. դիմեք ձեր բանկին և առաջարկեք վերանայել պայմանները՝ հիմնվելով ԿԲ-ի հիմնական տոկոսադրույքի նվազման վրա։
  3. Դիմեք պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերի․ Հայաստանում գոյություն ունեն վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրեր (հատկապես գյուղատնտեսության ոլորտում)։ Ծանոթացեք այդ ծրագրերին։


Այլընտրանքային լուծումներ, եթե վերաֆինանսավորումն անհնար է


  1. Ավելացրեք ձեր ամսական վճարները․ կրճատեք վարկի ժամկետը՝ ամսական վճարումները պահանջվածից շատ կատարելով։
  2. Գտեք լրացուցիչ եկամուտներ․ հավելյալ միջոցներ գտեք վարկը շուտ մարելու համար։
  3. Ծախսերի կառավարում․ օպտիմալացրեք ձեր բյուջեն՝ գումար խնայելու համար։


Այլընտրանքային վերաֆինանսավորման մեթոդներ


1․ Դիմեք վարկային կազմակերպությունների


Որոշ վարկային կազմակերպություններ առաջարկում են վարկերի վերաֆինանսավորում ավելի ճկուն պայմաններով, քան բանկերը։ Դրանք կարող են հաշվի առնել ոչ ստանդարտ եկամուտները և առաջարկել անհատական պայմաններ։


Հայաստանում գործող օրինակներ․


  1. Varks.am․ վարկային կազմակերպություն, որն առաջարկում է արագ վարկեր՝ նվազագույն պահանջներով։
  2. G&A․ Երևանում գործող կազմակերպություն, որն առաջարկում է միկրովարկեր տարբեր նպատակներով։
  3. Ayo Credit․ ևս մեկ վարկային կազմակերպություն Երևանում, որն առաջարկում է միկրովարկեր ճկուն պայմաններով։


Առավելությունները՝ նման կազմակերպություններն առաջարկում են ավելի մեղմ պայմաններ, վարկը հնարավոր է ստանալ առանց գրավի։

Թերությունները՝ այստեղ տոկոսադրույքները հաճախ ավելի բարձր են, քան բանկերում։


2․ Բանկին գրավ տրամադրեք՝ ավելի շահավետ վարկային պայմաններ ստանալու համար


Կարող եք ձեր անշարժ գույքը կամ ավտոմեքենան օգտագործել որպես գրավ, ստանալ ավելի ցածր տոկոսադրույքով վարկ և ուղղել այդ միջոցները նախկին վարկը մարելու համար։


Առավելությունները՝ կնվազի տոկոսադրույքը, կավելանա ձեզ տրամադրվող գումարի չափը։

Թերությունները՝ պարտավորությունները չկատարելու դեպքում կարող եք կորցնել գրավը։


3. Վերաֆինանսավորում իրականացրեք ձեր աշխատավայրի միջոցով


Որոշ կազմակերպություններ հնարավորություն են տալիս աշխատակիցներին վերանայել իրենց առկա վարկային պայմանները և ստանալ նոր վարկ ավելի շահավետ պայմաններով։ Շատ խոշոր ընկերություններ առաջարկում են իրենց աշխատակիցներին արտոնյալ վարկային ծրագրեր (օրինակ՝ կորպորատիվ հիփոթեքային ծրագրեր)։ Եթե ձեր կազմակերպությունը տրամադրում է նման հնարավորություն, կարող եք օգտվել դրանից։


Առավելությունները՝ ցածր տոկոսադրույք, աշխատավարձից ավտոմատ պահումներ կատարելու հնարավորություն։

Թերությունները՝ նման կազմակերպությունները քիչ են, առաջանում է ուղիղ կախվածություն ընկերությունից (օրինակ՝ աշխատանքից դուրս գալու դեպքում)։


Կարևոր է, որ ուշադիր կարդաք պայմանագիրը և հատկապես այն կետերը, թե ինչպես են փոխվում վարկի պայմանները՝ աշխատանքից ազատվելու դեպքում։


4. Դիմեք աշխատավարձային հաճախորդներին տրամադրվող վերավարկավորման


Հայաստանում որոշ բանկեր հատուկ պայմաններ են առաջարկում այն ընկերությունների աշխատակիցներին, որոնք աշխատավարձն իրենց բանկի քարտով են ստանում։ Ստորև ներկայացված են նման ծրագրերի օրինակներ։


VTB (Armenia)


Աշխատավարձային ծրագիր. բանկն առաջարկում է միասնական արտոնյալ փաթեթ աշխատավարձային ծրագրերի հաճախորդներին։ Առավելությունների շարքում են՝


  1. Սպառողական վարկեր. ամսական եկամտի մինչև 12-ապատիկի չափով, արտոնյալ տոկոսադրույքներով՝ 11%-ից մինչև 17,6% (փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 13,6%-ից 22,2%)։


  1. Վարկերի վերաֆինանսավորում. տարբեր բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա վարկերի միավորում մեկ վարկում՝ ավելի մատչելի ամսական վճարումներով։


  1. «Բանկն աշխատավայրում» ծառայություն. բանկի աշխատակիցը կարող է այցելել ձեր կազմակերպություն, տրամադրել անհատական խորհրդատվություն և տեղում ընդունել վարկային հայտը։


Այս պայմանները վերաֆինանսավորման գործընթացն ավելի մատչելի և հարմարավետ են դարձնում աշխատավարձային նախագծում ներգրավված ընկերությունների աշխատակիցների համար։


VTB (Armenia)


Վերաֆինանսավորման ծրագիր. բանկն առաջարկում է անշարժ գույքի գրավով վարկերի գնման ծրագիր այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին իրենց անշարժ գույքի գրավով վարկը տեղափոխել այլ ֆինանսական կազմակերպություններից VTB բանկ՝ բարելավված պայմաններով։ Ինչը թեթևացնում է հաճախորդների ֆինանսական ծանրաբեռնվածությունը։


5. Դիտարկեք միջազգային ֆինանսավորման ծրագրերը


Եթե ունեք արտասահմանյան բանկերից վարկ ստանալու հնարավորություն կամ կարող եք օգտվել միջազգային ներդրումային հիմնադրամներից, ապա ավելի ցածր տոկոսադրույքով վարկ ստանալու հնարավորություն ունեք։


Օրինակ՝


  1. Միջազգային հիմնադրամների կողմից տրամադրվող վերաֆինանսավորման ծրագրեր հայ սփյուռքի ներկայացուցիչների համար։


  1. Ռուսաստանում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում գործող բանկեր, որոնք վարկեր են տրամադրում Հայաստանի ռեզիդենտներին։


Առավելությունները՝ հասանելիություն օտարերկրյա բանկերի տրամադրած ավելի ցածր տոկոսադրույքներին։

Թերությունները՝ ձևակերպման ընթացքում առաջացող հնարավոր բարդություններ, եկամուտների հաստատման անհրաժեշտություն այլ երկրում։


6. Միավորեք ձեր վարկերն ընկերների կամ հարազատների հետ


Եթե ունեք մտերիմ մարդիկ, ովքեր նույնպես ցանկանում են վերաֆինանսավորել իրենց վարկերը, կարող եք միավորել ձեր միջոցները և բանկից ստանալ ավելի լավ պայմաններով մեկ ընդհանուր վարկ։

Առավելությունները՝ ավելի ցածր տոկոսադրույք ստանալու ավելի շատ հնարավորություններ։

Թերությունները՝ հնարավոր կոնֆլիկտներ պարտքի վերադարձի ժամանակ։


7. Կատարեք արտարժութային վերավարկավորում


Եթե ձեր վարկը դրամով է, իսկ եկամուտը՝ արտարժույթով, կարող եք վերաֆինանսավորել ձեր վարկն ավելի ցածր տոկոսադրույքով արժույթով (օրինակ՝ դոլարով կամ եվրոյով)։


Առավելություններ՝ տոկոսադրույքը կարող է ավելի ցածր լինել, քան դրամով վարկի դեպքում։

Թերություններ՝ հնարավոր են արժութային ռիսկեր։


8. Գտեք պարզեցված ձևակերպման ընթացակարգով վարկեր


Հայաստանում որոշ բանկեր առաջարկում են պարզեցված ձևակերպման ընթացակարգով վարկեր, որոնք կարելի է օգտագործել նաև վերավարկավորման նպատակով։


Օրինակ՝ VTB Bank-ն առաջարկում է անգրավ սպառողական վարկեր առանց երաշխավորների։ Այս վարկերը կարելի է օգտագործել տարբեր նպատակների, այդ թվում՝ վերաֆինանսավորման համար։ Դիմել կարելի է առցանց, որոշումը կայացվում է ընդամենը 15 րոպեում։


Եզրակացություն


Վարկերի վերաֆինանսավորումն արդյունավետ մեթոդ է՝ նվազեցնելու ձեր վարկային բեռը, իջեցնելու տոկոսադրույքը և օպտիմալացնելու ֆինանսական պարտավորությունները։ Սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր մանրամասները՝ հաշվի առնելով միջնորդավճարները, վճարման գրաֆիկը և վարկի պայմանները։


Ամենահարմար տարբերակի ընտրությունը կախված է ձեր ֆինանսական կարգավիճակից․


  1. Եթե ունեք կայուն եկամուտ, ավելի շահավետ է վերաֆինանսավորումն իրականացնել բանկերի միջոցով։ Վերջիններս առաջարկում են ամենացածր տոկոսադրույքներ և ճկուն պայմաններ։


  1. Եթե ձեր ֆինանսական իրավիճակն անկայուն է, ավելի լավ է դիտարկել պարտքի վերակազմավորումը կամ դիմել վարկային կազմակերպությունների և կրեդիտային կոոպերատիվների, որոնք առաջարկում են ավելի ճկուն պայմաններ։


  1. Եթե ունեք գրավադրելու իր (անշարժ գույք, ավտոմեքենա և այլն), կարող եք օգտագործել այն՝ տոկոսադրույքը նվազեցնելու և ավելի շահավետ պայմաններով վարկ ստանալու համար։


Մի՛ սահմանափակվեք միայն բանկերի կողմից ներկայացված առաջարկներով։ Դիտարկեք նաև այլընտրանքային ռազմավարություններ․


  1. Ամսական վճարների ավելացում՝ ընդհանուր վճարները նվազեցնելու նպատակով։
  2. Լրացուցիչ եկամուտների հայթայթում՝ վարկն արագ մարելու համար։
  3. Բյուջեի օպտիմալացում և ծախսերի նվազեցում։


Նախքան որոշում կայացնելը, մանրամաս համեմատեք առաջարկները, հաշվարկեք ընդհանուր վճարվող գումարը և հաշվի առեք բոլոր հնարավոր ռիսկերը։ Վերաֆինանսավորման ճիշտ ռազմավարության ընտրությունը ոչ միայն կնվազեցնի ամսական վճարները, այլև կբարելավի ձեր ընդհանուր ֆինանսական իրավիճակը։


Իսկ ֆինանսական բոլոր ակտուալ առաջարկները կարող եք գտնել AFM-ում։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
30.06.2025

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
29.06.2025

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ցանկանու՞մ եք վճարել առանց ավելորդ ծախսերի, ստանալ քեշբեք և չանհանգստանալ լրացուցիչ միջնորդավճարների համար արժույթների փոխարկման ժամանակ։ Հայաստանում դեբետային քարտի ձևակերպման գործընթացը տարեցտարի դառնում է ավելի հարմար և արագ։ Շատ բանկեր առաջարկում են քարտ ստանալու հնարավորություն ընդամենը 10 րոպեում՝ առցանց, առանց տնից դուրս գալու։ Գլխավորը՝...

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
29.06.2025

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը

Ժամանակակից ֆինանսական շուկայի պայմաններում, որտեղ արագությունն ու հարմարավետությունը առանցքային դեր են խաղում, ակնթարթային դեբետային քարտերը դառնում են ավելի ու ավելի պահանջված գործիք։


Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, բանկերն ակտիվորեն զարգացնում են առաջարկներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին մուտք...