Ինչպե՞ս ստանալ վարկ վատ վարկային պատմությամբ

Թարմ լուրեր
Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
Ինչպե՞ս օնլայն բանկինգի միջոցով կառավարել գումարը հեռախոսից
Առցանց բանկինգը Հայաստանում՝ ինչպես միացնել և օգտվել տանից
2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք
Ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր. որտե՞ղ շահավետ փոխանակել գումարը Հայաստանում
Ինչպե՞ս առանց միջնորդավճարի առցանց գումար փոխանցել
Հեղինակ
Saty Avagyan
Աղբյուր
AFMԹեմա
Կանխիկ վարկեր, Գրավադրված վարկեր
Երբ ունեք մշտական ուշացումներ և չկատարված պարտավորություններ՝ վարկ ստանալն անհնարին է թվում։ Սակայն իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե որքան լուրջ են վարկային պատմության խնդիրները և ինչ տեսակի նոր վարկեր եք դիտարկում։ Այս հոդվածում կուսումնասիրենք, թե ինչպես ստուգել վարկային պատմությունը, որքան լուրջ կարող են լինել «վատ վարկային պատմության» խնդիրները, հնարավո՞ր է արդյոք դրանք շտկել և որ բանկերն են տրամադրում վարկ վատ վարկային պատմություն ունեցող անձանց։
Ինչպե՞ս պարզել, որ դուք ունեք վատ վարկային պատմություն
Առաջին հերթին պետք է հասկանալ՝ արդյո՞ք ձեր վարկային պատմությունը իսկապես վատն է։ Դրա համար անհրաժեշտ է ստուգել ձեր վարկային հաշվետվությունը։ Հայաստանում վարկային պատմությունը ձևավորվում և վարվում է Հայաստանի վարկային բյուրոյի (ACRA Credit Reporting) կողմից։
Դուք կարող եք առցանց ստանալ վարկային հաշվետվությունը, և եթե այնտեղ նշված են հաճախակի ուշացումներ, մեծ ժամկետանց պարտավորություններ կամ փակված վարկեր «չկատարված» կարգավիճակով, ապա դա նշանակում է, որ ձեր վարկային պատմությունը վատն է։
Եթե պարզվի, որ ձեր վարկային պատմությունը լավն է, ապա շնորհավորում ենք, բանկերը հաճույքով կընդունեն ձեր հայտը։
Վարկային պատմության խնդիրների մակարդակները
Չնայած տարածված կարծիքին, «վատ վարկային պատմությունը» ունի տարբեր մակարդակներ։ Բանկերը գնահատում են պատմությունը՝ կախված խախտումների ծանրությունից։ Պայմանականորեն կարելի է առանձնացնել 3 մակարդակ․
- Թեթև խնդիրներ․ եղել են փոքր ուշացումներ, բայց բոլոր վարկերը փակված են։ Նոր վարկ ստանալու շանսերը բարձր են
- Միջին խնդիրներ․ զգալի ուշացումներ (60-90 օր), ներկայումս գործող կամ նախկինում ունեցած վարկեր ժամկետանց վճարումներով։ Հայաստանում որոշ բանկեր կարող են վարկ տրամադրել, բայց ավելի բարձր տոկոսադրույքով
- Կրիտիկական խնդիրներ․ բազմաթիվ երկարատև ուշացումներ, դատական գործեր կամ չմարված մեծ պարտքեր։ Այս դեպքում բանկերը սովորաբար մերժում են վարկային հայտերը, բայց այլընտրանքային տարբերակներ կան
Վարկային պատմությունը թարմացվու՞մ է, հնարավո՞ր է այն շտկել
Լավ նորություն ունենք՝ վարկային պատմությունը անփոփոխ չէ, այն սովորաբար թարմացվում է։ Եվ եթե դուք ֆինանսական կարգապահություն ցուցաբերեք, ձեր վարկային վարկանիշը կարող է բարելավվել։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
- Վճարեք առկա պարտքերը․ բանկերը տեսնում են, երբ վարկառուն մարում է իր պարտքերը, ինչը մեծացնում է վստահությունը
- Փոքր վարկեր վերցրեք․ կարող եք վերցնել սպառողական վարկ կամ փոքր գումարով վարկային քարտ և ժամանակին կատարել վճարումները
- Խուսափեք նոր ուշացումներից․ եթե շարունակեք ուշացնել վճարումները՝ ձեր վարկային պատմությունը է՛լ ավելի կվատանա
- Մի վստահեք խարդախներին․ «գումարով վարկային պատմությունը բարելավելու» առաջարկները խաբեություն են
Հիշեք՝ վարկային պատմությունը շտկելու համար ժամանակ է պետք, բայց այո, դա հնարավոր է։
Ո՞ր բանկերն են տրամադրում վարկ վատ վարկային պատմությամբ անձանց Հայաստանում
Վատ վարկային պատմությամբ ստանալ նոր վա՞րկ։ Այո՛, դա հնարավոր է։ Թեև շատ բանկեր խուսափում են վարկավորել նման անձանց, որոշները հաշվի են առնում լրացուցիչ գործոններ, օրինակ՝
- Աշխատավարձի չափը
- Աշխատանքային ստաժը
- Գրավի առկայությունը
Եթե մի բանկ մերժել է ձեզ, դա չի նշանակում, որ մյուսները նույնպես մերժելու են։ Կարող եք դիմել մի քանի բանկերի՝ վարկ ստանալու հավանականությունը մեծացնելու համար։
Կա՞ այլընտրանք սպառողական վարկին
Եթե ձեր վարկային պատմությունը թույլ չի տալիս ստանալ անգրավ ապառողական վարկ, բանկերը հաճախ առաջարկում են գրավով վարկ։ Այս տարբերակը կարող է հարմար լինել ձեզ համար, եթե գրավ դնելու ակտիվներ ունեք։ Օրինակ՝
- Անշարժ գույք
- Ավտոմեքենա
- Ոսկի
Հայաստանում ներկայումս ամենամրցունակ տոկոսադրույքներն առաջարկում են հետևյալ բանկերը․
- Converse Bank. սկսած 13.24% տարեկան, ոսկին գնահատվում է 33,300 դրամ 1 գրամի դիմաց (999 հարգ)
- Inecobank. սկսած 14.93%, ոսկին գնահատվում է մինչև 46,350 դրամ
- Ardshinbank. սկսած 17.16%, ոսկին գնահատվում է 35,000 դրամ
Այս տարբերակը հաճախ ավելի հեշտ է հաստատվում, քանի որ բանկը գրավ վերցնելով, նվազեցնում է իր ռիսկերը։
Կարևոր է՝ եթե չեք մարել վարկը, բանկը կարող է չվերադարձնել գրավը։
Ոչ բանկային վարկային կազմակերպություններ (բարձր տոկոսներով)
Եթե չեք կարողանում ստանալ վարկ բանկերից, կա այլընտրանք՝ վարկային կազմակերպությունները։
- Ayo Credit
- Smart Credit
- Global Credit
Վերջիններս տրամադրում են վարկ առանց վարկային պատմության ստուգման, բայց բարձր տոկոսադրույքներով (30% և ավելին)։
Համոզվեք, որ կարող եք ժամանակին վճարել, որ չխորացնեք ձեր ֆինանսական խնդիրները։
Եզրակացություն. ինչպե՞ս մեծացնել վարկ ստանալու հավանականությունը
Եթե ունեք վատ վարկային պատմություն, բայց ցանկանում եք ստանալ վարկ, հետևեք այս քայլերին`
- Ստուգեք ձեր վարկային պատմությունը ACRA-ի միջոցով
- Փորձեք վերցնել փոքր վարկ կամ վարկային քարտ և ժամանակին իրականացնել վճարումներ
- Դիմեք տարբեր բանկեր՝ պայմանները կարող են տարբեր լինել
- Ի նկատի ունեցեք գրավով վարկի տարբերակը․ մեծ հավանականություն կա, որ այն կտրամադրեն
- Վերջին տարբերակը՝ դիմեք ոչ բանկային կազմակերպություններ
Կարևոր է չհանձնվել և աշխատել վարկային պատմության բարելավման վրա, որպեսզի ապագայում ստանաք ավելի լավ պայմաններով վարկեր։
Իսկ AFM հարթակում կարող եք գտնել բոլոր վարկային առաջարկների մասին ամբողջ արդի տեղեկատվությունը։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
