EasyPay-ը և AFM-ը միավորում են ջանքերը Հայաստանի ֆինանսական շուկայի թափանցիկության և թվայնացման զարգացման համար

Հրապարակման ամսաթիվ: 22.04.2026 12:00
923
EasyPay-ը և AFM-ը միավորում են ջանքերը Հայաստանի ֆինանսական շուկայի թափանցիկության և թվայնացման զարգացման համար

EasyPay-ը և Armenian Financial Marketplace-ը (AFM) հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն ուղղված է Հայաստանում վճարային լուծումների և թվային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությանն ու հասանելիության բարձրացմանը: Համագործակցության շրջանակներում easywallet-ը կդառնա AFM-ի հիմնական գործընկերը «Վճարումներ և թվային դրամապանակներ» բաժնում:


2026 թ․ ապրիլից AFM-ը ներկայացնում է էլեկտրոնային դրամապանակներին նվիրված նոր թեմատիկ բաժին, որտեղ օգտատերերը կկարողանան գտնել օբյեկտիվ տեղեկություն, պայմանների և սակագների համեմատություն, ինչպես նաև թարմացումներ Հայաստանի առաջատար վճարային ծառայությունների հասանելի գործառույթների, սակագների և մարքեթինգային արշավների վերաբերյալ:


Ըստ AFM-ի տվյալների՝ արդեն այսօր հարթակի այցելությունների 29%-ը կապված է վճարային համակարգերի մասին տեղեկատվության որոնման հետ: Օգտատերերը հետաքրքված են այն թվային դրամապանակների և ֆինանսական ծառայությունների նկատմամբ, որոնք ի վիճակի են ապահովել ամենօրյա արագ գործարքների հարմարավետությունն ու անվտանգությունը: Այդ հետաքրքրությունն օրեցօր աճում է։ AFM-ի և EasyPay-ի համատեղ ջանքերն ուղղված են շուկայի այս հատվածը յուրաքանչյուր օգտատիրոջ համար առավել հասկանալի, բաց և հասանելի դարձնելուն:


Գործընկերությունը մեկնարկում է 2026 թ․ ապրիլին։ Այս համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացնում ֆինանսական գրագիտությունն ու ձևավորում վստահելի միջավայր օգտատերերի համար: EasyPay-ը ստանում է էքսկլյուզիվ գործընկերոջ կարգավիճակ «Վճարումներ և թվային դրամապանակներ» բաժնում:


EasyPay-ի մասին


EasyPay-ը Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկն է, որը տարբեր թվային լուծումներ է առաջարկում վճարումների և գումարային փոխանցումների համար։ 4 200-ից ավելի տերմինալներից բաղկացած ցանցի և easywallet հավելվածի միջոցով հասանելի են ավելի քան 1 000 տեսակ վճարումներ՝ կոմունալ, բժշկական, պետական, ապահովագրական ծառայություններ, վարկերի մարում, տոմսերի գնում, առցանց վարկեր և շատ ավելին։ Մանրամասները՝ easypay.am կայքում։


AFM-ի մասին


Armenian Financial Marketplace-ն արհեստական բանականության հիման վրա գործող անկախ հարթակ է, որն օգնում է Հայաստանի բնակիչներին գտնել և համեմատել երկրի բոլոր 17 բանկերի և առաջատար ֆինտեխ ընկերությունների ֆինանսական պրոդուկտները։ 2025 թ․ ապրիլից ի վեր AFM-ի թիմը պարբերաբար թարմացնում է կայքի տվյալները և կազմում վարկանիշներ ըստ հիմնական բաժինների՝ վարկերից և ավանդներից մինչև քարտեր, հիփոթեք և վճարային գործիքներ։ Մանրամասները՝ afm.am կայքում։