EasyPay-ը միացել է ArcaPay-ին. հասանելի է 0% միջնորդավճարով փոխանցումների նոր եղանակ

Հրապարակման ամսաթիվ: 09.04.2026 14:25
912
EasyPay-ը միացել է ArcaPay-ին. հասանելի է 0% միջնորդավճարով փոխանցումների նոր եղանակ

EasyPay-ը առաջին վճարահաշվարկային կազմակերպությունն է, որը միացել է ArcaPay-ին։ Սա հնարավորություն է տալիս կատարել առանց միջնորդավճարի փոխանցումներ ArcaPay-ի տասը գործընկեր բանկերի հավելվածներից easywallet թվային դրամապանակի օգտատերերին։


Փոխանցումները կատարվում են առանց քարտի կամ հաշվի թվերի մուտքագրման. անհրաժեշտ է միայն մուտքագրել easywallet-ում գրանցված հեռախոսահամարը։ Փոխանցված գումարը easywallet հաշվին հասանելի է վայրկյանների ընթացքում։


Գործընկեր բանկերի ցանկը ներկայացված է ArcaPay-ի կայքէջում։



EasyPay-ի մասին


EasyPay-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որն առաջարկում է պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Իր 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։



Arca-ի և ArcaPay-ի մասին


Arca-ն ազգային վճարային համակարգ է, որը տրամադրում է վճարային լուծումներ ֆինանսական կազմակերպություններին, ձեռնարկատերերին և քարտապաններին։ ArcaPay թվային գործիքը համանուն էկոհամակարգի ծառայություններից մեկն է, որը նախատեսված է հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու համար։ Arca-ի այս և այլ ծառայությունների մասին ավելին ներկայացված է www.arca.am/services պաշտոնական կայքում։