AFM-ի հունվարյան ամփոփումը. ի՞նչ փոփոխություններ են գրանցվել ավանդների շուկայում

Հրապարակման ամսաթիվ: 22.01.2026 11:15
2.7k
AFM-ի հունվարյան ամփոփումը. ի՞նչ փոփոխություններ են գրանցվել ավանդների շուկայում

Հայաստանի կոմերցիոն բանկերի ավանդների՝ 2026 թվականի հունվար ամսվա վերլուծության արդյունքներով AFM-ի թիմն արձանագրել է դրույքաչափերի տարաուղղված դինամիկա: Ռուսական խորհրդային ռուբլով ավանդների դրույքաչափերն աճել են, մինչդեռ մի շարք բանկերում դրամային ավանդների եկամտաբերությունը նվազել է:


Ռուբլով ավանդներ


Հունվարին Fast Bank-ը վերանայել է ռուսական ռուբլով ավանդների պայմանները: Եթե նախկինում նման ավանդների դրույքաչափերը տատանվում էին տարեկան 4,75-5% միջակայքում, ապա հունվարի արդյունքներով դրանք բարձրացվել են մինչև տարեկան 7-8%, ինչը ռուբլով ավանդները դարձրել է զգալիորեն ավելի եկամտաբեր՝ տարեսկզբի համեմատ:


Դրամային ավանդներ


Միևնույն ժամանակ, AFM-ի թիմը ֆիքսել է դրամային ավանդների տոկոսադրույքների նվազում.


  1. Ardshinbank-ում է միջինում մինչև 0,5 տոկոսային կետով է նվազել,
  2. նմանատիպ փոփոխություններ տեղի են ունեցել նաև AMIO Bank-ում: Դրամային ավանդների տոկոսադրույքների փոփխությունները համընկել են Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հետ, ինչն անդրադառնում է դրամով ավանդների ընդհանուր եկամտաբերության վրա:


Ի՞նչն է կարևոր հաշվի առնել


  1. Ավանդների տարբեր արժույթների միջև եկամտաբերության տարբերությունը մեծացել է:
  2. Տոկոսադրույքների փոփոխությունները կրում են կետային բնույթ և կախված են կոնկրետ բանկերի քաղաքականությունից:


Ավանդների մասին ավելի մանրամասն համեմատությունն ըստ բանկերի, արտարժույթների, տոկոսադրույքների վճարման պայմանների, նվազագույն և առավելագույն գումարների, ինչպես նաև ներդրման նպատակների վերլուծությունն ու հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել AFM-ի վերլուծական հոդվածում:


AFM-ի թիմը շարունակում է ավանդների շուկայի մոնիթորինգը: Այլ բանկերում ևս ավանդների պայմանները կարող են վերանայվել․ այդ տեղեկատվությունը կթարմացվի փոփոխություններին զուգահեռ: