Մեկնարկել է «Zartir Fellowship» ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը

Հրապարակման ամսաթիվ: 10.03.2026 12:30
1.7k
Մեկնարկել է «Zartir Fellowship» ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Zartir Fellowship» մեկամյա ինկուբացիոն ծրագրի 8-րդ շրջափուլի հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացվում է Impact Hub Yerevan-ի կողմից՝ Whitt Family Foundation-ի ֆինանսավորմամբ։


Ծրագրի նպատակն է աջակցել սոցիալական ձեռներեցներին, հետազոտողներին և կազմակերպություններին, որոնք լուծումներ են առաջարկում հասարակության համար կարևոր խնդիրների համար։ Դրանց թվում են՝ մայրական բարեկեցություն, երեխաների խնամք, ընտանեկան բռնության կանխարգելում, կենդանիների իրավունքների պաշտպանություն, վետերանների աջակցություն, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն և այլ սոցիալական նախաձեռնություններ։


Impact Hub Yerevan-ը 2018 թվականից համագործակցում է Whitt Family Foundation-ի հետ, և այդ ընթացքում ծրագրի միջոցով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 100 սոցիալական նախաձեռնությունների։


Ծրագրի մասնակիցները կստանան․


  1. բիզնեսի զարգացման նպատակային դասընթացներ,
  2. մենթորություն ոլորտի մասնագետներից,
  3. հնարավորություն միանալու Impact Hub Yerevan համայնքին,
  4. համատեղ աշխատանքային տարածքի օգտագործում,
  5. փորձի փոխանակում և նոր մասնագիտական կապեր։


Ծրագրի ավարտին լավագույն նախագծերը կարող են ստանալ մինչև 1000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն՝ իրենց գաղափարների զարգացման համար։


Ծրագրին կարող են դիմել․


  1. սկսնակ ձեռներեցներ
  2. վաղ փուլում գտնվող ստարտափներ
  3. նորարարներ և թիմեր


Բիզնեսի պաշտոնական գրանցումը պարտադիր չէ, սակայն անհրաժեշտ է պատրաստ լինել մասնակցելու ծրագրի բոլոր միջոցառումներին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026թ․ մարտի 30, ժամը 23:59։


Ծրագիրը կմեկնարկի 2026 թվականի ապրիլին և կավարտվի 2027 թվականի մարտին։


Նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, իսկ վերջնական ընտրությունը կիրականացնի ժյուրին՝ կազմված Whitt Family Foundation և Impact Hub Yerevan ներկայացուցիչներից։