Երևանում կանցկացվի բանկային ոլորտի առաջատարների փակ մրցանակաբաշխությունը

Հրապարակման ամսաթիվ: 08.08.2026 16:45
988
Երևանում կանցկացվի բանկային ոլորտի առաջատարների փակ մրցանակաբաշխությունը

2026 թվականի օգոստոսի 18-ին DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում կանցկացվի Customer Choice Index 2026-ի փակ շնորհանդեսը։ Միջազգային InteriseGroup խորհրդատվական ընկերության իրականացրած հետազոտությունը նվիրված է Հայաստանի բանկերի առցանց և անցանց սպասարկման ուղիներում հաճախորդների փորձառության որակին։


Հետազոտության շրջանակում փորձագետները անցկացրել են Հայաստանի 15 բանկերի օնլայն և օֆլայն սպասարկման ուղիներում ավելի քան 299 գաղտնի գնում և գնահատել երկրի բանկային շուկան՝ հաճախորդի անցած ուղու 10 հիմնական չափանիշներով՝ բանկի հետ առաջին կապից մինչև մասնաճյուղում սպասարկում։


Հետազոտության արդյունքները կներկայացվեն առաջին անգամ։ Միջոցառման առանձին հատվածը նվիրված կլինի հաճախորդների սպասարկման լավագույն ցուցանիշներն արձանագրած բանկերի մրցանակաբաշխությանը։


Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները նաև․


  1. կբացահայտեն այն խնդրահարույց փուլերը, որտեղ բանկերը կորցնում են հաճախորդներին՝ անհարմարությունների կամ սպասարկման տարբեր ուղիների միջև առկա անհամապատասխանությունների պատճառով,
  2. կներկայացնեն համաշխարհային առաջատար բանկերի՝ շահույթի վրա իրական ազդեցություն ունեցող լավագույն փորձը,
  3. ըստ պահանջի՝ յուրաքանչյուր բանկի համար կտրամադրեն անհատական առաջարկներ։


Միջոցառումը կանցկացվի բանկային ոլորտի բարձրագույն ղեկավար կազմի համար նախատեսված փակ հանդիպման ձևաչափով։