Ապրիլի 1-ից Հայաստանում նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն միայն բանկային քարտերով

Հրապարակման ամսաթիվ: 06.03.2026 13:05
2.6k
Ապրիլի 1-ից Հայաստանում նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն միայն բանկային քարտերով

2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում պետական նպաստների և կենսաթոշակների վճարման նոր կարգ. գումարները կփոխանցվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերին։


Այն ստացողների համար, ովքեր մինչև մարտի 5-ը դիմում չեն ներկայացրել և բանկ չեն ընտրել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կիրականացնի ավտոմատ բաշխում մի քանի բանկերի միջև, այդ թվում՝ ACBA, AraratBank, Artsakhbank և Armeconombank։


Մինչև ապրիլի 1-ը բանկերը կազմակերպում են քարտերի առաքումը սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիներին փոտի առաքիչների միջոցով՝ հնարավորություն տալով ստանալ դրանք առանց տնից դուրս գալու:


Մարտի 5-ից ապրիլի 1-ը նոր դիմումներ՝ բանկի կամ վճարման եղանակի փոփոխության վերաբերյալ, չեն ընդունվում։