Կոմունալ վճարումներ. ինչպե՞ս ստուգել պարտքերը և վճարել առցանց

Հրապարակման ամսաթիվ: 11.09.2025 12:13
Կոմունալ վճարումներ. ինչպե՞ս ստուգել պարտքերը և վճարել առցանց
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Ֆինանսական նորություններ

Ֆինանսական գրագիտությունը սկսվում է ամենապարզ բաներից, օրինակ՝ կոմունալ վճարումների ճիշտ կառավարումից։ Ժամանակին կատարված վճարումները թույլ են տալիս խուսափել տույժերից և տհաճ անակնկալներից։ Բայց ի՞նչ անել, եթե կորցրել եք անդորրագիրը կամ պարզապես ցանկանում եք ստուգել ձեր պարտքը՝ առանց տնից դուրս գալու։


Այս հոդվածում կներկայացնենք կոմունալ վճարումները ստուգելու ամենաարդյունավետ և օգտագործման համար հարմար մեթոդները։ Ինչպես նաև կտեսնեք, թե ինչպես կարելի է վճարել կոմունալներն առցանց՝ օգտագործելով ժամանակակից ֆինանսական գործիքներ։


Ինչո՞ւ է կարևոր պարբերաբար ստուգել կոմունալ վճարումները


Անտեսված պարտքերը կարող են հանգեցնել էներգամատակարարման, ջրամատակարարման կամ գազամատակարարման անջատումների։ Բացի այդ, որոշ դեպքերում ուշացման համար կիրառվում են տույժեր, որոնք զգալիորեն մեծացնում են վճարման ենթակա գումարը։ Պարտքերի կանոնավոր ստուգումը թույլ է տալիս.


  1. Խուսափել տույժերից և լրացուցիչ ծախսերից,
  2. Միշտ տեղեկացված լինել ձեր ֆինանսական վիճակի մասին,
  3. Պլանավորել ձեր ամսական և տարեկան բյուջեն։


Ինչպե՞ս են հիմնականում ստուգում և վճարում կոմունալ ծառայությունների համար


Հայաստանում կոմունալ վճարումները հիմնականում իրականացվում են հետևյալ եղանակներով։


1. Բանկային հավելվածներ և օնայն բանկինգ

Սա վճարելու ամենատարածված և անվտանգ եղանակն է։ Գրեթե բոլոր հայկական բանկերն իրենց բջջային հավելվածներում կամ օնլայն բանկինգում ունեն «Կոմունալ վճարումներ» բաժին։


Ինչպե՞ս վճարել կոմունալ ծառայությունների դիմաց օնլայն


  1. Ստուգում

Մուտք գործելով հավելված՝ բավական է ընտրել անհրաժեշտ մատակարարին (օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր», «Վեոլիա Ջուր») և մուտքագրել ձեր բաժանորդի համարը։ Համակարգն ինքնաբերաբար կցուցադրի պարտքի չափը։


  1. Վճարում

Վճարումը կատարվում է 24/7 ռեժիմով՝ ձեր բանկային քարտից։ Հարթակը նաև թույլ է տալիս պահպանել ձեր բաժանորդի համարը, որպեսզի հաջորդ անգամ վճարումն ավելի արագ կատարեք։ Սակայն եթե վճարում իրականացնում եք աշխատանքային ժամերից դուրս՝ հնարավոր է, որ գումարը հասնի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում։


2. Վճարային համակարգեր (EasyPay, Telcell, UPay)


Այս համակարգերը հնարավորություն են տալիս ոչ միայն վճարել տերմինալներով, այլ նաև օգտվել իրենց առցանց հարթակներից և հավելվածներից։ Այս հարթակներով կոմունալ ծառայությունների համար վճարելիս միջնորդավճար չի գործում։


  1. Ստուգում և վճարում

Ընտրեք անհրաժեշտ ծառայությունը (օրինակ՝ «Ջուր» կամ «Գազ») և մուտքագրեք անձնական հաշվի համարը։ Համակարգը կտեղեկացնի ձեզ պարտքի չափի մասին և կառաջարկի վճարել քարտով կամ էլեկտրոնային դրամապանակի միջոցով։


3. Մասնագիտացված հարթակներ


Կան նաև այլ առցանց հարթակներ, որոնք մասնագիտացած են պետական և կոմունալ վճարումների վրա։

  1. Օրինակ՝ e-payments.am
  2. Այս հարթակը թույլ է տալիս ստուգել և վճարել հարկեր, տուգանքներ և այլ պետական վճարումներ, ինչպես նաև որոշ կոմունալ վճարումներ կատարել՝ մուտքագրելով անդորրագրի ծածկագիրը։


Որտե՞ղ է ավելի հարմար վճարել կոմունալ ծառայությունների համար


Հենց ձեզ համար լավագույն տարբերակն ընտրելու համար մենք պատրաստել ենք համեմատական աղյուսակ։ Այն ներառում է Հայաստանում կոմունալ վճարումների հիմնական եղանակները՝ իրենց առավելություններով և թերություններով։


Վճարման եղանակՄիջնորդավճարՀասանելիությունԱռավելություններԹերություններ
Բանկային հավելվածներ0 դրամ24/7Արագ, անվտանգ, պահպանում է բաժանորդի տվյալներըԵրբեմն գումարը հասնում է հաջորդ օրը
Telcell, EasyPay, UPay0 դրամ24/7Կարելի է վճարել անգամ առանց քարտի, տերմինալովՏվյալները միշտ չեն պահպանվում
e-payments.am0 դրամԱռցանցՀարկերի և կոմունալների վճարումՊետք է մուտքագրել անդորրագրի կոդը
Օֆլայն տերմինալներ0–400 դրամԵրևանում և մարզերումՀարմար է առանց սմարթֆոնի օգտվողների համարՀերթեր, ժամանակ


Հաճախ տրվող հարցեր


Հնարավո՞ր է կոմունալ ծառայությունների համար վճարել այլ բանկի քարտից։

Այո։ Անկախ նրանից՝ որ բանկում է ձեր հաշիվը բացված, կարող եք վճարել ցանկացած բանկի հավելվածով կամ առցանց հարթակով։ Կարևորը՝ ճիշտ մուտքագրել բաժանորդի համարը։


Ինչպե՞ս ստուգել պարտքը, եթե չգիտեմ բաժանորդի համարը։

Յուրաքանչյուր մատակարար ունի տվյալների վերականգնման տարբերակ։ «Գազպրոմ Արմենիա»-ում կամ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ում կարելի է դիմել սպասարկման կենտրոն և նշել հասցեն կամ բաժանորդի անունը։ «Վեոլիա Ջուր»-ում պարտքը նույնպես ստուգվում է հասցեով։


Ի՞նչ անել, եթե վճարումը կատարվել է, բայց պարտքը չի մարել։

Նախ համոզվեք, որ գումարը գանձվել է քարտից։ Սովորաբար այն փոխանցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե դեռ պարտք է երևում, պահպանեք անդորրագրի կոդը կամ վճարման սքրինշոթը և դիմեք կազմակերպության կամ բանկի հաճախորդերի սպասարկման աշխատակիցներին։


Գանձվու՞մ է արդյոք միջնորդավճար կոմունալ վճարումների ժամանակ։

Բազմաթիվ բանկային հավելվածներում և վճարային համակարգերում կոմունալների համար միջնորդավճար չի գանձվում։ Որոշ օֆլայն տերմինալներում այն կարող է կազմել մինչև 400 դրամ։


Կարո՞ղ եմ կոմունալ ծառայությունների համար վճարել այլ անձի փոխարեն։

Այո։ Պետք է միայն իմանալ նրա բաժանորդի համարը կամ անձնական հաշիվը։ Վճարումը կարելի է կատարել ցանկացած քարտից կամ տերմինալից։


Հնարավո՞ր է կոմունալ վճարումները կատարել դոլարով կամ եվրոյով։

Ոչ։ Բոլոր կոմունալ վճարումներն ընդունվում են միայն ՀՀ դրամով։ Եթե ձեր հաշիվն արտարժույթով է, բանկը գումարն ավտոմատ փոխարկում է դրամի՝ ըստ ընթացիկ փոխարժեքի։


Օգտակար խորհուրդներ, որպեսզի խնայեք ձեր ժամանակն ու գումարը


Կոմունալ վճարներին հետևելու և դրանք արդյունավետ կառավարելու համար կարող եք կատարել մի քանի կարևոր քայլեր․

  1. Միացրեք ավտոմատ վճարումները
  2. Շատ բանկեր առաջարկում են միացնել ավտոմատ վճարման ծառայությունը։ Դուք կարող եք այն կարգավորել, և ձեր հաշվից յուրաքանչյուր ամիս՝ նշված ամսաթվին կգանձվի անհրաժեշտ գումարը։ Սա երաշխիք է, որ երբեք չեք ուշացնի ձեր վճարումները։
  3. Օգտվեք քեշբեքից և բոնուսներից
  4. Որոշ բանկեր և վճարային համակարգեր քեշբեք կամ բոնուսներ են առաջարկում կոմունալ վճարումները քարտով կատարելու դիմաց։ Մեր՝ AFM հարթակում կարող եք համեմատել տարբեր բանկերի քարտերը և ընտրել այն, որը տրամադրում է լավագույն պայմանները հենց ձեզ համար։
  5. Պահեք ֆինանսները ձեր վերահսկողության տակ
  6. Նույնիսկ ավտոմատ վճարման դեպքում պարբերաբար ստուգեք՝ արդյո՞ք բոլոր գործարքները կատարվել են։ Սա կօգնի խուսափել տեխնիկական սխալներից կամ ժամանակին արձագանքել, որպեսզի խնդիրներ չառաջանան։
  7. Որոշ բանկերում (օր․՝ Ameriabank, Ardshinbank) կարելի է սահմանել սահմանաչափ ավտոմատ վճարման համար, որպեսզի պատահաբար ավելի շատ գումար չգանձվի։ «Գազպրոմ Արմենիա»-ում կարելի է միացնել SMS ծանուցումներ, որոնք հիշեցնում են պարտքի մասին։

Եթե ուսանող կամ թոշակառու եք, ճշտեք՝ արդյո՞ք կարող եք արտոնյալ պայմաններ ստանալ կոմունալների վճարման համար։


Եզրակացություն


Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս կոմունալ վճարումներ կատարել առանց ժամանակ կորցնելու, հերթերի մեջ սպասելու և լրացուցիչ ջանքեր գործադրելու։ Օգտագործելով առցանց հարթակներն ու բանկային հավելվածները՝ դուք կարող եք ոչ միայն հեշտությամբ ստուգել ձեր պարտքերը, այ նալև ավելի արդյունավետ կառավարել ձեր անձնական ֆինանսները։

AFM-ը ձեր հուսալի ուղեցույցն է ֆինանսների աշխարհում։ Հետևեք մեզ, որպեսզի միշտ իմանաք ամենաշահավետ ֆինանսական լուծումների մասին։

Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը
30.10.2025

Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
23.10.2025

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
14.10.2025

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
14.10.2025

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը

Հայաստանի բանկերում դոլարային ավանդները դառնում են ավելի պահանջված՝ հատկապես Հայկական դրամի ամրապնդման և գնաճի չափավոր աճի ֆոնին: Հայաստանի բանկերն առաջարկում են մինչև տարեկան 6% եկամտաբերություն դոլարային ավանդների դեպքում, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։


Մենք...

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
14.10.2025

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը

Դրամային ավանդները շարունակում են մնալ խնայողության ամենահուսալի և տարածված միջոցը հայաստանցիների և Հայաստանի բնակիչների շրջանում։ 2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանում ավանդների ծավալը կազմել է 6.71 տրիլիոն ՀՀ դրամ։ Այս աշուն բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները՝ առաջարկելով մինչև 10-ից 11% տարեկան եկամտաբերություն ազգային արժույթով ավանդների...

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին
13.10.2025

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին

2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ ուսանողների համար, ինչպես նաև եկամտաբեր ավանդներ։


Մենք հավաքել ենք...