Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը

Հրապարակման ամսաթիվ: 30.10.2025 15:50
Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը
  • Հեղինակ

    Roman Galstyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Ֆինանսական նորություններ

2025 թվականի նոյեմբերի 11-ից 12-ին, Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ, կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը։ Ֆորումը լինելու է Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ հարթակներից մեկը, որը միավորելու է ֆինանսների, թվայնացման, ֆինթեքի և նորարար տեխնոլոգիաների ոլորտների մասնագետներին։


Միջոցառման կազմակերպիչն է PLUS Group-ը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։


Ֆորումի հիմնական ուղղություններն ու նպատակը


FinnoWay Armenia-ի նպատակն է թվային տնտեսության զարգացումը, ֆինանսական ոլորտում արհեստական բանականության ներդրումը, բաց բանկային ինտերֆեյսների (Open API) և բանկային և պետական էլեկտրոնային ծառայություններում նորարարական լուծումների զարգացումը։


Ֆորումի գլխավոր առաքելությունն է՝


  1. խթանել տեխնոլոգիական համագործակցությունը,
  2. առաջ մղել նորարարությունը,
  3. և զարգացնել ձեռնարկատիրական միջավայրը տարածաշրջանում։


«FinnoWay Armenia-ն ստեղծում է յուրահատուկ հարթակ՝ պետության, բիզնեսի և ՏՏ ոլորտի միջև երկխոսության համար։ Այս իրադարձությունը դառնալու է նոր գործընկերությունների և ներդրումների խթան, որոնք կաջակցեն Հայաստանի տնտեսության թվային փոխակերպմանը», – նշել է Կոնստանտին Գրիզովը, ՊԼԱՍ ֆորումի կազմակերպիչ կոմիտեի համանախագահը։


Մասնակիցներն ու բանախոսները


Ֆորումին կմասնակցեն պետական մարմինների և վերահսկիչ կառույցների ներկայացուցիչներ, բանկերի ղեկավարներ, ֆինթեք ընկերություններ, ՏՏ պարկերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Հաստատված բանախոսներից են՝


  1. Մարտին Գալստյան, Հայաստանի ԿԲ նախագահ
  2. Գևորգ Մանտաշյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
  3. Օհաննես Խաչատրյան, ԿԲ փոխնախագահ
  4. Յաննոս Ասխիոտիս, Pnyx Hill & GRC Partners-ի կառավարիչ գործընկեր, Revolut Digital Technologies և StoneX Europe ընկերությունների խորհրդի անդամ
  5. Շինի Սո, Tencent Cloud International-ի բիզնես զարգացման տնօրեն
  6. Ռաֆալ Տրեպկա, Mastercard-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների փոխնախագահ (Customer Solutions)
  7. Դմիտրի Դուբինին, Ազգային վճարային համակարգի («Միր») գլխավոր տնօրեն
  8. Մարիա Սպարտալիս, միջազգային մասնավոր բանկիր, Spartalis Capital (Շվեյցարիա) հիմնադիր
  9. Դիաս Երմագանբետով, վենչուր ներդրող, Big Sky Capital
  10. Սաթի Ավագյան, մարքեթինգի տնօրեն, AFM – Armenian Financial Marketplace


Բանախոսների ամբողջական ցանկը հասանելի է ֆորումի պաշտոնական կայքում։


Ստարտափներ, նորարարություններ և ծրագիրը


Ֆորումի առանձնացված հատվածում կգործի «Ստարտափների նրբանցք», որտեղ կներկայացվեն նորարարական նախագծեր՝ ներդրումների և մասշտաբավորման պատրաստությամբ։

Բացի այդ, մասնակիցներին սպասում են թեմատիկ գոտիներ՝ տիեզերական տեխնոլոգիաների, վիրտուալ իրականության (VR), շախմատի և սեղանի թենիսի գոտիներ, որոնք նախատեսված են ոչ ֆորմալ շփման և գործընկերային կապերի ստեղծման համար։

Ֆորումի գործնական ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, և կտևի մինչև նոյեմբերի 12-ը։

Հյուրերի հարմարության համար ստեղծվել է ՊԼԱՍ ֆորումի բջջային հավելվածը, որտեղ կարելի է ծանոթանալ ծրագրին, ուղղել հարցեր բանախոսներին, պլանավորել հանդիպումներ և հետևել կազմակերպչական հայտարարություններին։


Մասնակցության ձևաչափերը և գրանցում


Ֆորումին կարելի է մասնակցել երկու ձևաչափով՝ առցանց և առկա ձևով։

  1. Անվճար մասնակցություն տրամադրվում է բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցներին, ինչպես նաև ուսանողներին ու ստարտափներին՝ Հայաստանից, Վրաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։
  2. Արտասահմանյան ընկերությունների և ինտեգրատորների համար նախատեսված են մասնագիտական փաթեթներ։


Վայրը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոն, Ոսկերիչների 1, Երևան

Օրերը՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ից 12


Գրանցումն ու ամբողջական ծրագիրը հասանելի են ֆորումի պաշտոնական կայքում։

Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը
30.10.2025

Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
23.10.2025

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
14.10.2025

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
14.10.2025

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը

Հայաստանի բանկերում դոլարային ավանդները դառնում են ավելի պահանջված՝ հատկապես Հայկական դրամի ամրապնդման և գնաճի չափավոր աճի ֆոնին: Հայաստանի բանկերն առաջարկում են մինչև տարեկան 6% եկամտաբերություն դոլարային ավանդների դեպքում, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։


Մենք...

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
14.10.2025

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը

Դրամային ավանդները շարունակում են մնալ խնայողության ամենահուսալի և տարածված միջոցը հայաստանցիների և Հայաստանի բնակիչների շրջանում։ 2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանում ավանդների ծավալը կազմել է 6.71 տրիլիոն ՀՀ դրամ։ Այս աշուն բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները՝ առաջարկելով մինչև 10-ից 11% տարեկան եկամտաբերություն ազգային արժույթով ավանդների...

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին
13.10.2025

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին

2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ ուսանողների համար, ինչպես նաև եկամտաբեր ավանդներ։


Մենք հավաքել ենք...