Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա

Հրապարակման ամսաթիվ: 23.10.2025 15:10
Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Ֆինանսական նորություններ, Ոչ ռեզիդենտներ

Երբ վարկի՝ հիփոթեքի, սպառողական վարկի կամ կրեդիտային քարտի համար հայտ եք ներկայացնում, բանկը գնահատում է ոչ միայն ձեր եկամուտը, այլ նաև տասնյակ այլ գործոններ։ Հայաստանում գործում է վարկունակության գնահատման հստակ համակարգ, որը թույլ է տալիս բանկերին նվազագույնի հասցնել ռիսկերը և համոզվել, որ հաճախորդը կարող է ժամանակին մարել պարտքը։


Այս հոդվածում կքննարկենք, թե ըստ ինչ չափանիշների են բանկերը որոշում վարկի հաստատման մասին, որ սխալներն են ամենից հաճախ խանգարում դրական պատասխան ստանալուն, և ինչպես նախապես բարձրացնել ձեր շանսերը։ Այս չափանիշները հասկանալը կօգնի ձեզ նախապես պատրաստվել, խուսափել մերժումից և ընտրել այն բանկը, որտեղ հաստատման ձեր շանսերն ավելի բարձր կլինեն։


1. Վարկային պատմություն՝ վստահության գլխավոր ցուցանիշը


Վարկային պատմությունը բանկի աչքերում վարկառուի «անձնագիրն» է։

Այն պահվում է Վարկային պատմությունների բյուրոյում (ACRA), որը գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի վերահսկողության ներքո, և պարունակում է տեղեկություններ ձեր բոլոր վարկերի մասին՝ երբ եք վերցրել, ինչպես եք մարել, եղե՞լ են արդյոք ուշացումներ։


Ի՞նչ են ստուգում բանկերը.


  1. վերցված վարկերի քանակը և տեսակները,
  2. վճարումների ժամանակին կատարումը,
  3. ընթացիկ պարտքերի առկայությունը,
  4. կրեդիտային քարտերով վարկային սահմանաչափի օգտագործման տոկոսը,
  5. երաշխավորի կարգավիճակով մասնակցությունը։


Խորհուրդ՝ նույնիսկ եթե վերջին ամիսներին ունեցել եք մինչև 5 օրվա փոքր ուշացումներ, մի՛ հուսահատվեք։ Կարևոր է բանկին ցույց տալ, որ իրավիճակը կայունացել է։ Եթիվ 3–6 ամսվա ընթացքում դուք առանց ուշացումների կատարեք վճարումները, բանկը դա կդիտարկի որպես հուսալիության նշան և անցյալի ուշացումները որպես ռիսկ չի հաշվի առնի։


2. Եկամտի մակարդակը և կայունությունը

Բանկը գնահատում է, թե արդյոք դուք կարող եք կանոնավոր կերպով մարել վարկը՝ ելնելով ձեր պաշտոնական եկամտի չափից։ Որպես կանոն, վարկի վճարումը չպետք է գերազանցի ձեր զուտ ամսական եկամտի 40–50%-ը։


Ի՞նչն է հաշվի առնվում.

  1. աշխատավարձը՝ տեղեկանքով կամ բանկային քարտին փոխանցումով,
  2. ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտը,
  3. պասիվ մուտքերը՝ վարձակալություն, շահաբաժիններ, թոշակ,
  4. եկամտի լրացուցիչ աղբյուրների առկայությունը։


Խորհուրդ՝ ավելի լավ է հայտ ներկայացնել այն բանկ, ուր մուտք է լինում ձեր աշխատավարձը. նման հաճախորդները հաճախ ստանում են բարձրացված լիմիտ կամ իջեցված տոկոսադրույք։


3. Վարկային ծանրաբեռնվածություն (DTI)


Debt-to-Income (DTI) ցուցանիշը ցույց է տալիս, թե ձեր եկամտի որ մասն եք արդեն ծախսում վարկերի վրա։ Եթե դուք ունեք այլ վարկեր, նոր վարկի լիմիտը կարող է իջեցվել։


Օրինակ՝ ձեր եկամուտը՝ 400,000 ՀՀ դրամ է, իսկ այլ վարկերի ամսական մարումները՝ 160,000 ՀՀ դրամ։ Ձեր DTI-ը 40% է։

Սա սահմանային արժեք է, որի դեպքում բանկը դեռ կարող է հաստատել նոր հայտը, բայց արդեն զգուշությամբ։

Խորհուրդ՝ եթե բանկը կարծում է, որ ձեր եկամուտը չափազանց ծանրաբեռնված է այլ վճարումներով, փորձեք ցույց տալ լրացուցիչ հաստատված մուտքեր։ Օրինակ՝ բնակարանի վարձակալությունից եկամուտ, կես դրույքով աշխատանք կամ ընտանեկան բյուջե։ Սա կօգնի նվազեցնել ձեր վարկային ծանրաբեռնվածության ցուցանիշը և կբարձրացնի առանց երաշխավորների վարկի հաստատման հնարավորությունը։


4. Վարկի տեսակը և նպատակը


Վարկի նպատակն ուղղակիորեն ազդում է պայմանների վրա, քանի որ հենց դրանից է կախված բանկի համար ռիսկի մակարդակը։ Եթե դուք գումար եք վերցնում բնակարան կամ ավտոմեքենա գնելու համար, բանկը ստանում է գրավ՝ գույք, որը կարելի է իրացնել պարտքը չվերադարձնելու դեպքում։ Այդ իսկ պատճառով, նման վարկերի տոկոսադրույքը սովորաբար ավելի ցածր է, քան մյուս վարկերինը, իսկ ժամկետը՝ ավելի երկար։


Իսկ ահա ճանապարհորդության, տեխնիկայի կամ այլ անձնական ծախսերի համար նախատեսված վարկերը համարվում են ավելի ռիսկային. դրանք նյութական ապահովություն չեն ստեղծում և չեն բարձրացնում ձեր ֆինանսական կայունությունը։ Նման վարկերը բանկը դիտարկում է որպես կարճաժամկետ և տրամադրում է ավելի բարձր տոկոսով՝ հնարավոր ռիսկերը փոխհատուցելու համար։

Այսպիսով, բանկը գնահատում է ոչ միայն գումարը և ժամկետը, այլև այն, թե որքանով է հիմնավորված վարկի նպատակը։


5. Վարկառուի տարիքը և զբաղվածությունը


Վարկառուի տարիքը նույնպես դեր է խաղում հայտը դիտարկելիս։ Սովորաբար, բանկերը վարկեր են տրամադրում 21-ից 63 տարեկան անձանց։ Եթե հաճախորդն ավելի մեծ է, բանկը կարող է առաջարկել վարկի ավելի կարճ ժամկետ կամ պահանջել երաշխավորի՝ ռիսկերը նվազեցնելու համար։


Ոչ պակաս կարևոր է աշխատանքային ստաժը։ Բանկերը ցանկանում են տեսնել, որ մարդը կայուն է աշխատում և ունի մշտական եկամուտ։ Սովորաբար պահանջվում է նվազագույնը 3–6 ամիս ընթացիկ աշխատավայրում և ոչ պակաս, քան մեկ տարի նույն մասնագիտական ոլորտում։ Որքան երկար եք աշխատում մեկ ընկերությունում կամ մեկ ճյուղում, այնքան բարձր է բանկի վստահությունը և ավելի մեծ են հայտի հաստատման շանսերը։


Խորհուրդ. Եթե դուք աշխատում եք ոչ պաշտոնապես, կարելի է եկամուտը հաստատել բանկային հաշվի քաղվածքով։ Հայաստանի շատ բանկեր նման փաստաթղթերը ընդունում են որպես այլընտրանքային հաստատում։


6. Գրավ և երաշխավորներ


Երբ խոսքը վերաբերում է խոշոր վարկերին, բանկը ուշադիր գնահատում է, թե որքանով է հուսալի լինելու վարկի ապահովումը։ Այն նայում է, թե որքանով է իրացվելի գրավը, այսինքն՝ որքան արագ և ինչ գնով կարելի է վաճառել անշարժ գույքը կամ ավտոմեքենան, եթե վարկառուն չկարողանա վճարել։

Կարևոր է նաև, որ գույքը լինի իրավաբանորեն «մաքուր»՝ առանց սեփականության շուրջ վեճերի, կալանքների կամ այլ սահմանափակումների։ Եթե հաճախորդն ունի երաշխավորներ՝ լավ վարկային պատմությամբ, դա ևս բարձրացնում է վստահության մակարդակը։

Արդյունքում, որքան որակյալ է գրավը և հուսալի՝ երաշխավորները, այնքան ցածր է ռիսկը բանկի համար, և այնքան շահավետ վարկի պայմաններ կարող է ստանալ վարկառուն։


7. Քաղաքացիություն և ռեզիդենտություն


Հայաստանի ռեզիդենտներն ավելի պարզեցված հասանելիություն ունեն վարկերին, սակայն շատ բանկեր նաև վարկեր են տրամադրում ոչ ռեզիդենտներին, հատկապես երկրում եկամտի կամ գրավի տակ դրված անշարժ գույքի առկայության դեպքում։


Եթե դուք Հայաստանի ռեզիդենտ չեք, բանկը ձեր հայտը կդիտարկի մի փոքր ավելի մանրակրկիտ։ Առաջին հերթին ստուգվում է եկամտի աղբյուրը. կարևոր է հաստատել, որ այն կայուն է և օրինական, նույնիսկ եթե գումարը ստանում եք արտերկրում։ Հաճախ բանկերը խնդրում են տրամադրել հարկային փաստաթղթեր կամ արտասահմանյան բանկերի քաղվածքներ՝ եկամուտների մակարդակը և վճարունակությունը հաստատելու համար։ Եթե դուք ունեք Հայաստանում Կացության Քարտ (ՎՆԺ), դա դառնում է լրացուցիչ առավելություն և բարձրացնում է վարկի հաստատման շանսերը։


Այսպիսով, ոչ ռեզիդենտների համար գլխավորը՝ ցույց տալ իրենց եկամուտների թափանցիկությունը և բանկի հետ համագործակցելու պատրաստակամությունը։


Թե որ բանկերն են վարկեր տրամադրում Հայաստանի ոչ ռեզիդենտներին, կարող եք դիտել AFM հարթակում՝ «Վարկեր» բաժնում, ընտրելով ձեզ անհրաժեշտ վարկի տեսակը և սահմանելով «Հասանելի է ոչ ռեզիդենտների համար» ֆիլտրը։


8. Հեղինակության գործոններ և հաճախորդի վարքագիծը


Անհրաժեշտության դեպքում բանկերը կարող են կիրառել վարքագծային սքորինգի մոդելավորում. գնահատվում է, թե մարդն ինչպես է շփվում բանկի հետ, որքանով է ճշգրիտ լրացնում փաստաթղթերը, որքան արագ է պատասխանում հարցումներին։ Այս ամենը ձևավորում է «հուսալիության թվային դիմանկարը»։

Նույնիսկ քաղաքավարությունը և ճշգրտությունը մենեջերի հետ շփման ժամանակ կարող են ազդել գնահատման վրա։ Եթե հաճախորդը հանգիստ է, բացահայտ տրամադրում է տեղեկատվությունը, չի թաքցնում եկամուտները և ցույց է տալիս պատրաստակամություն պատասխանատվություն կրելու, հաստատման հավանականությունը կարող է ավելի բարձր լինել։


Ինչպե՞ս բարձրացնել վարկ ստանալու շանսերը


  1. Ստուգեք ձեր վարկային պատմությունը։
  2. Կարելի է դա անել ACRA-ի միջոցով (Հայաստանի պաշտոնական վարկային բյուրո)։
  3. Նվազեցրեք վարկային ծանրաբեռնվածությունը։
  4. Փակեք փոքր վարկերը կամ կրեդիտային քարտերը՝ DTI ցուցանիշը բարելավելու համար։
  5. Պատրաստեք փաստաթղթերի ամբողջական փաթեթը։
  6. Որքան քիչ պակասող տեղեկանք լինի, այնքան արագ բանկը կկայացնի որոշում։
  7. Հայտ ներկայացրեք 1–2 բանկ, ոչ ավելի։
  8. Կարճ ժամկետում բազմաթիվ հայտերը կարող են բացասաբար անդրադառնալ վարկային ռեյտինգի վրա։
  9. Ընտրեք իրատեսական գումար։
  10. Չարժե բարձրացնել ցանկալի լիմիտը. ավելի լավ է ստանալ ավելի քիչ, քան մերժում։


Մերժման ամենատարածված պատճառները


Նույնիսկ եթե դուք պատրաստել եք բոլոր փաստաթղթերը և վստահ եք ձեր վճարունակության մեջ, բանկը կարող է մերժել վարկը։ Պատճառները, ամենից հաճախ, ստանդարտ են, և գրեթե միշտ դրանցից հնարավոր է խուսափել, եթե նախապես իմանաք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Ահա հիմնական գործոնները, որոնց պատճառով բանկերն ամենից հաճախ բացասական որոշում են կայացնում.


  1. Ցածր պաշտոնական եկամուտ։
  2. Վարկերի գծով վերջին շրջանի ուշացումներ։
  3. Չափազանց շատ գործող վարկեր։
  4. Սխալներ կամ անճշտություններ հայտի ձևում (անվանաթերթիկում)։
  5. Եկամտի հաստատված աղբյուրների բացակայություն։


Եթե ձեզ, այնուամենայնիվ, մերժել են, դա վճիռ չէ։ Փորձեք հասկանալ պատճառը. երբեմն բավական է թարմացնել եկամտի մասին տեղեկանքը կամ սպասել մի քանի ամիս, որպեսզի վարկային պատմությունը թարմանա։


Եզրակացություն


Բանկի որոշումը համալիր գնահատման արդյունք է։ Գլխավորը՝ բանկին ցույց տալ, որ դուք հուսալի և պատասխանատու վարկառու եք. ունեք կայուն եկամուտ, ժամանակին եք վճարում, տրամադրում եք ամբողջական տեղեկատվություն և ազնվորեն եք գնահատում ձեր հնարավորությունները։

Եթե ամեն ինչ ճիշտ արվի, վարկի հաստատումը կդառնա ոչ թե բացառություն, այլ օրինաչափ արդյունք։


Հայտը ներկայացնելուց առաջ համեմատեք բանկերի առաջարկները տոկոսադրույքներով և պահանջներով։ AFM-ում դուք կարող եք գտնել ընթացիկ վարկային ծրագրերը, հաշվարկել ամսական վճարը և ընտրել այն տարբերակը, որը համապատասխանում է ձեր եկամտի մակարդակին և նպատակներին՝ առանց ավել վճարի և առավելագույն շահավետությամբ։

Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը
30.10.2025

Երևանում կանցկացվի Միջազգային ՊԼԱՍ FinnoWay Armenia 2025 ֆորումը

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
23.10.2025

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
14.10.2025

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
14.10.2025

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը

Հայաստանի բանկերում դոլարային ավանդները դառնում են ավելի պահանջված՝ հատկապես Հայկական դրամի ամրապնդման և գնաճի չափավոր աճի ֆոնին: Հայաստանի բանկերն առաջարկում են մինչև տարեկան 6% եկամտաբերություն դոլարային ավանդների դեպքում, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։


Մենք...

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
14.10.2025

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը

Դրամային ավանդները շարունակում են մնալ խնայողության ամենահուսալի և տարածված միջոցը հայաստանցիների և Հայաստանի բնակիչների շրջանում։ 2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանում ավանդների ծավալը կազմել է 6.71 տրիլիոն ՀՀ դրամ։ Այս աշուն բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները՝ առաջարկելով մինչև 10-ից 11% տարեկան եկամտաբերություն ազգային արժույթով ավանդների...

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին
13.10.2025

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի հոկտեմբերին

2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ ուսանողների համար, ինչպես նաև եկամտաբեր ավանդներ։


Մենք հավաքել ենք...