Ameriabank-ի սպառողական վարկերը — համեմատեք պայմանները
Ameriabank բանկի բոլոր սպառողական վարկերը Հայաստանում՝ տոկոսադրույքներ, գումարներ, ժամկետներ և ձևակերպման պայմաններ։ Համեմատեք գործող առաջարկները և ընտրեք ձեզ հարմար վարկը։
Սպառողական վարկ
22.2% - 23.09%
մինչև 20 000 000֏
Մինչև 5 տարի`
Սպառողական վարկը բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական ծառայություն է, որը թույլ է տալիս քաղաքացիներին ստանալ միջոցներ տարբեր կարիքների համար, ինչպիսիք են՝ ապրանքների գնումը, ծառայությունների վճարումը, բնակարանի վերանորոգումը և այլն։ Սպառողական վարկերը հասանելի են տարբեր պայմաններով, և դրանց ընտրությունը կախված է վարկառուի ֆինանսական նպատակներից։
Հայաստանում առաջարկվում է սպառողական վարկերի լայն տեսականի, որը կարելի է դասակարգել հետևյալ կարգով՝
-
Կանխիկ վարկեր
– տրամադրվում են ՝առանց հստակ նպատակը նշելու, վարկային միջոցները կարելի է օգտագործել անձնական ցանկացած կարիքի համար։
-
Նպատակային վարկեր
— տրամադրվում են ապրանքների կամ ծառայությունների գնման համար, օրինակ՝ կենցաղային տեխնիկայի։ Այս վարկերը կարող են ներառել հատուկ պայմաններ, ինչպիսիք են՝ անտոկոս ժամանակահատված կամ գործընկերներ կազմակերպությունների կողմից տրամադրվող զեղչեր։
-
Գրավով վարկեր
— վարկերը տրամադրվում են գրավով (օրինակ՝ անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գրավադրմամբ)։ Այս վարկերի տոկոսադրույքները սովորաբար ավելի ցածր են, քանի որ բանկի կամ ֆինանսական կազմակերպության միջոցներն ապահովված են գրավով։
-
Առանց գրավի վարկեր
— վարկերը տրամադրվում են առանց գրավի, սակայն կարող են տրամադրվել ավելի բարձր տոկոսադրույքով, քանի որ բանկն ավելի մեծ ռիսկեր է կրում։
-
Վարկային գծեր
— վարկառուին տրամադրվում է որոշակի գումարի սահմանաչափ, որը հնարավոր է օգտագործել և մարել մի քանի անգամ։
Հայաստանում սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել մի շարք փաստաթղթեր, որոնք սովորաբար ներառում են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և սոցիալական քարտ,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու Եկամուտը հաստատող փաստաթղթեր,
- Լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել՝ կախված բանկից և վարկի գումարից։
Սպառողական վարկերի տոկոսադրույքները տատանվում են՝ կախված վարկի տեսակից, ժամկետից և գումարից։ Բանկերը հիմնականում առաջարկում են ֆիքսված տոկոսադրույքներ։ Կարևոր է ուշադրություն դարձնել լրացուցիչ միջնորդավճարներին, ինչպիսիք են՝ հայտի ուսումնասիրման, վարկի ապահովագրման կամ հաշվի սպասարկման վճարները։
Վարկ ընտրելիս կարևոր է հաշվի առնել մի քանի գործոններ.
-
Տոկոսադրույք.
որքան ցածր է տոկոսադրույքը, այնքան քիչ եք լրացուցիչ վճարում վարկի համար։
-
Վարկի ժամկետ.
ընտրե՛ք այնպիսի ժամկետ, որը թույլ կտա ձեզ հարմարավետ վճարել վարկը։
-
Ամսական վճարման չափը.
գնահատեք ձեր վճարունակությունը և ընտրե՛ք այնպիսի վճար, որը չի գերազանցի ձեր բյուջեն։
-
Լրացուցիչ միջնորդավճարներ.
ծանոթացե՛ք այն միջնորդավճարներին, որոնք կարող են գանձվել վարկի տրամադրման, սպասարկման կամ վաղաժամկետ մարման համար։
-
Վաղաժամկետ մարման պայմաններ.
պարզե՛ք, թե արդյոք հնարավոր է վաղաժամկետ մարել վարկը՝ առանց տուգանքների։
Սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկ կամ վարկային կազմակերպություն՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայաստանի որոշ բանկերում հնարավոր է առցանց հայտ ներկայացնել պաշտոնական կայքի միջոցով, ինչը զգալիորեն արագացնում է գործընթացը։ Հայտի հաստատումից հետո վարկը կարող է փոխանցվել ձեր հաշվին կամ տրամադրվել կանխիկ։
Վարկի վճարումը կարելի է կատարել բանկոմատների միջոցով, ինտերնետային բանկինգի, բջջային հավելվածների միջոցով կամ վճարման ռեկվիզիտներով։ Վարկի պարբերական վճարումները կօգնեն խուսափել տուգանքներից և տոկոսադրույքի բարձրացումից։
Վարկ ձևակերպելուց առաջ կարևոր է գնահատել ձեր վճարունակությունը և վստահ լինել, որ կկարողանաք ժամանակին այն մարել։ Վճարումների ուշացումները կարող են հանգեցնել տուգանքների, պարտավորության աճի և նույնիսկ դատական գործընթացների։ Բացի այդ, գրավով ապահովված վարկերի դեպքում կարող է առաջանալ գրավադրված գույքի կորուստի վտանգ։
Սպառողական վարկերի առավելություններն են՝
- Ահրաժեշտ ապրանքները կամ ծառայությունները անմիջապես ձեռք բերելու հնարավորություն։
- վարկավորման պայմանների Ճկունություն։
- Վճարման հարմար եղանակներ և վաղաժամկետ վճարման հնարավորություն։
Բայց առկա են նաև ռիսկեր՝
- Վարկի տոկոսադրույքների վճարումը։
- Ժամկետանց պարտքերի առաջանալու ռիսկը։
- Գույքի կորուստ վարկային պարտավորությունների չկատարման դեպքում։
Սպառողական վարկը հարմար միջոց է ֆինանսական խնդիրների լուծման համար, բայց նախքան վարկի համար դիմելը անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել վարկավորման բոլոր պայմանները, որպեսզի խուսափեք անցանկալի հետևանքներից։ Անհրաժեշտ է նաև խորհրդակցել ֆինանսական մասնագետների հետ՝ լավագույն պայմաններն ընտրելու և ձեր վճարունակությունը գնահատելու համար։
Սպառողական վարկի արդյունավետ ընտրության համար անհրաժեշտ է համեմատել տարբեր բանկերի առաջարկները, ուշադրություն դարձնել տոկոսադրույքներին, ժամկետներին և միջնորդավճարներին, ինչպես նաև ուշադիր ուսումնասիրել պայմանագրերը։ Վճարման բոլոր փաստաթղթերի պահպանումը նույնպես կարող է օգնել հնարավոր վեճերի դեպքում։