Unibank-ի դեբետային քարտերը — համեմատեք պայմանները
Unibank բանկի բոլոր դեբետային քարտերը Հայաստանում՝ քեշբեք, սպասարկման պայմաններ և սահմանաչափեր։ Համեմատեք գործող առաջարկները և ընտրեք հարմար քարտը։

Mastercard World «Travel»
- ֏
- €
- $
10000 ֏
10 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Անցումներ դեպի բիզնես լաունջ

Visa Classic
- ֏
- €
- $
1000 ֏
4 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ

Visa Signature
- ֏
- €
- $
25000 ֏
50 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Անցումներ դեպի բիզնես սրահ

Visa Infinite
- ֏
- €
- $
50000 ֏
100 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Անցումներ դեպի բիզնես սրահ

Visa Gold
- ֏
- €
- $
4000 ֏
18 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ

MasterCard Gold
- ֏
- €
- $
4000 ֏
18 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ

MasterCard World elite
- ֏
- €
- $
50000 ֏
100 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Անցումներ դեպի բիզնես սրահ

Visa Digital
- ֏
- $
- €
0 ֏
1 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ

U-Teenager
- ֏
- $
- €
2000 ֏
2 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ

Arca Classic
- ֏
2000 ֏
4 000֏ / տարի
2%
Ոչ
Ոչ

Դեբետային քարտ "Դպրոցականի"
- ֏
0 ֏
1 200֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ

Arca Թոշակային
- ֏
0 ֏
Անվճար
2%
2%
Ոչ

MasterCard Standard
- ֏
- €
- $
1000 ֏
4 000֏ / տարի
Ոչ
Ոչ
Ոչ
Դեբետային քարտը բանկային քարտ է, որի միջոցով դուք կարող եք կատարել անկանխիկ գնումներ, վճարումներ և այլ ֆինանսական փոխանցումներ:
Դեբետային քարտը կապված է հաշվեհամարի հետ, որտեղ պահվում են ձեր միջոցները: Դրա միջոցով դուք կարող եք գումար կանխիկացնել բանկոմատներից կամ վճարել ապրանքների և ծառայությունների համար՝չգերազանցելով հաշվի մնացորդը:
Ի տարբերություն քարտի, հաշվեհամարը չունի ժամկետ: Երբ քարտի ժամկետը լրանում է, այն վերաթողարկվում է․ հաշվեհամարը մնում է անփոփոխ, բայց քարտի տվյալները թարմացվում են:
Հայաստանում տարբերում են պլաստիկ և թվային դեբետային քարտեր: Թվային քարտն առանց ֆիզիկական կրիչի քարտ է: Այն ունի նույն գործառույթները, ինչ պլաստիկ քարտը:
Պլաստիկ քարտերը կարող են լինել անվանական (անհատականացված) և ոչ անվանական (չանհատականացված)։ Ոչ անվանական դեբետային քարտերը հարմար են, եթե անհրաժեշտ է այն ստանալ շատ արագ, քանի որ դրանք չեն պարունակում ձեր անձնական տվյալները: Սակայն հաշվի՛ առեք , որ ոչ անհատական բանկային քարտերով ծառայությունների և վճարումների համար կան սահմանափակումներ: Անվանական քարտերը չունեն նման սահմանափակումներ:
Հայաստանի բանկերը առաջարկում են հետևյալ տեսակի քարտեր՝
-
Ուսանողական քարտ․
նախատեսված է կրթաթոշակի փոխանցման համար և չի տարբերվում սովորական բանկային քարտից: Ընդ որում, այս քարտը կարող է ունենալ տարբեր արտոնություններ ուսանողների համար:
-
Աշխատավարձային քարտ․
նախատեսված է աշխատավարձի փոխանցման համար և տրվում է բանկի և Ձեր աշխատավայրը հանդիսացող կազմակերպության միջև կնքվող պայմանագրով: Հայաստանում որոշ բանկեր աշխատավարձային հաճախորդներին առաջարկում են տարբեր զեղչեր ֆինանսական ծառայությունների համար:
-
Թոշակային քարտ․
նախատեսված է կենսաթոշակային և այլ սոցիալական վճարների համար: Հաճախ Հայաստանի բանկերն առաջարկում են թոշակային քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի:
-
Բազմարժութային քարտ․
տարբեր արժույթային հաշիվներով բանկային քարտ է: Այն հարմար է, եթե ձեր դրամական միջոցները միայն մեկ արժույթով չեն: Բազմարժութային քարտերը թույլ են տալիս խուսափել փոխարկման միջնորդավճարներից գործարքներ կատարելու ժամանակ, ինչպես նաև պաշտպանում են ձեր միջոցները տարադրամի փոխարժեքի տատանումներից: Այն հարմար է միջազգային գործարքներ կատարելու համար, օրինակ՝ օտարերկրյա կայքերում գնումներ կատարելու կամ ճանապարհորդելու համար:
Բանկային քարտը կապված է որոշակի վճարային համակարգի հետ: Հայաստանում բանկերն առաջարկում են քարտեր հետևյալ վճարային համակարգերով՝ ArCa, Visa, MasterCard, American Express, UnionPay և Diners Club:
Բանկային քարտերը բաժանվում են երեք դասի՝ ստանդարտ, ոսկյա և պրեմիում: Յուրաքանչյուր դաս տարբերվում է գործառույթների և լրացուցիչ արտոնությունների փաթեթով, որոնք դուք ստանում եք: Պրեմիում դասի քարտապաններին Հայաստանի բանկերն առաջարկում են արտոնություններ ինչպիսիք են՝ զեղչեր բանկային ծառայությունների համար, օդանավակայանի բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն և այլն:
Հայաստանում դեբետային քարտ ստանալու համար դուք պետք է այցելեք բանկի մասնաճյուղ՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Երբեմն կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր: Օրինակ՝ աշխատավարձի քարտ ստանալու համար Հայաստանում պահանջվում է աշխատանքային պայմանագիր և եկամուտը հաստատող փաստաթուղթ:
Շատ կարևոր է ճիշտ փակել դեբետային քարտը․ պարզապես դրա արգելափակումը բավարար չէ: Եթե դուք չեք օգտագործում ձեր բանկային քարտը, բայց այն չեք փակել, ապա բանկը շարունակելու է գանձել քարտի տարեկան սպասարկման վճարը: Այդ իսկ պատճատով լրացուցիչ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել բանկ և ներկայացնել քարտն ու քարտային հաշիվը փակելու դիմում։