Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը

Հրապարակման ամսաթիվ: 21.07.2025 16:15
Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
  • Հեղինակ

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կենտրոնական տոկոսադրույք

Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)


Պատկերացրեք՝ ընտրում եք վարկ և անհասկանալի տարբերության առերեսվում։ Մի բանկն առաջարկում է տարեկան 10%, մյուսը՝ 12%, բայց առանց միջնորդավճարների։ Ո՞ր բանկին դիմել, որպեսզի վարկ վերցնելն ավելի շահավետ լինի։ Դա հասկանալու համար բավարար չէ նայել միայն տոկոսադրույքին։ Կարևոր է պարզել, թե որն է արդյունավետ տոկոսադրույքը։ Հենց դա է ցույց տալիս՝ իրականում որքան կվճարեք բանկին, եթե ներառեք բոլոր լրացուցիչ ծախսերը։


Ի՞նչ է արդյունավետ տոկոսադրույքը


Արդյունավետ տոկոկսադրույքը միայն պայմանագրում նշված տոկոսները չեն։ Դա վարկի ամբողջական արժեքն է տարեկան կտրվածքով՝ հաշվի առնելով բոլոր վճարումները և միջնորդավճարները, որոնք են՝

  1. վարկի տոկոսադրույքը,
  2. ձևակերպման վճարը,
  3. սպասարկման միջնորդավճարները,
  4. ապահովագրությունները,
  5. փոխանցման, գնահատման և այլ վճարները։


Այն հաշվարկվում է տարեկան և ցույց է տալիս, թե իրականում որքան կարժենա վարկը։ Հայաստանի Կենտրոնական բանկը հետևում է, որ բանկերը հրապարակեն արդյունավետ տոկոսադրույքները, որպեսզի պայմանները թափանցիկ լինեն և վարկերը հնարավոր լինի համեմատել։


Ինչու՞ է արդյունավետ տոկոսադրույքն ավելի կարևոր, քան անվանականը


  1. Անվանական տոկոսադրույքը միայն տոկոսներն են՝ առանց լրացուցիչ ծախսերի։
  2. Արդյունավետ տոկոսադրույքը իրական գերավճարն է՝ ներառված բոլոր թաքնված ծախսերը։


Օրինակ` տրամադրվում է վարկ տարեկան 9%-ով, բայց գումարի 2%-ի չափով միջնորդավճար է գործում, ինչպես նաև կա ամսական սպասարկման վճար։ Այդպես արդյունավետ տոկոսադրույքը կարող է հասնել 12–ից 13%-ի։ Իսկ մեկ այլ վարկ կարող է լինել 10,5%-ով, բայց առանց միջնորդավճարների։ Այդ պարագայում արդյունավետ տոկոսադրույքը կմնա մոտ 10,5%։


Եզրակացություն` ցածր տոկոսը չի երաշխավորում, որ այդ վարկն ավելի շահավետ է, եթե դեռ չեք հաշվարկել բոլոր ծախսերը։


Արդյունավետ տոկոսադրույքը վարկերի տարբեր տեսակների համար


  1. Հիփոթեքային վարկ

Օրինակ

Վարկի գումար՝ 20 000 000 ՀՀ դրամ

Ժամկետ՝ 15 տարի

Անվանական տոկոսադրույք՝ 10%

Ձևակերպման միջնորդավճար՝ 1%

Պարտադիր ապահովագրություն՝ տարեկան 50 000 ՀՀ դրամ

Արդյունավետ տոկոսադրույք՝ մոտ 11,1–ից 11,4%


Ինչի՞ վրա է ազդում

Մեծ գումարի դեպքում նույնիսկ 1% տարբերությունը հարյուր հազարավոր դրամների գերավճար է վարկի ողջ ժամկետի համար։


  1. Սպառողական վարկ

Օրինակ

Գումար՝ 2 000 000 ՀՀ դրամ

Ժամկետ՝ 2 տարի

Անվանական տոկոսադրույք՝ 15%

Ձևակերպման միջնորդավճար՝ 20 000 ՀՀ դրամ

Ամսական սպասարկման վճար՝ 1 500 ՀՀ դրամ

Արդյունավետ տոկոսադրույք՝ կարող է հասնել 18-ից 20%


Ի՞նչ հաշվի առնել

Մանր միջնորդավճարները կարող են աննշան թվալ, բայց կարճաժամկետ վարկի դեպքում դրանք խիստ մեծացնում են վերջնական արժեքը։


  1. Ավտովարկ

Օրինակ

Գումար՝ 6 000 000 ՀՀ դրամ

Ժամկետ՝ 5 տարի

Անվանական տոկոսադրույք՝ 12%

ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ տարեկան 250 000 ՀՀ դրամ

Բանկի միջնորդավճար՝ 1%

Արդյունավետ տոկոսադրույք՝ մոտ 14-ից 15%


Ի՞նչն է կարևոր

Ապահովագրությունը պարտադիր է, և բանկը կարող է այն չներառել գովազդային հաշվարկներում, բայց ձեզ համար դա առանձին ծախս է։


  1. Կրեդիտային քարտ

Օրինակ

Սահմանաչափ՝ 1 000 000 ՀՀ դրամ

Տոկոսադրույք՝ տարեկան 24%

Քարտի սպասարկում՝ տարեկան 12 000 ՀՀ դրամ

Կանխիկացման համար արտոնյալ ժամկետ չկա։


Արդյունավետ տոկոսադրույքը կարող է գերազանցել 30–ից 35%-ը, հատկապես կանխիկացման կամ ժամկետանցերի դեպքում։


Կարևոր է` կրեդիտային քարտի սխալ օգտագործման դեպքում գերավճարը կարող է ավելի բարձր լինել, քան սպառողական վարկի դեպքում։



Ինչպե՞ս գտնել արդյունավետ տոկոսադրույքը


Հայաստանում բանկերը պարտավոր են արդյունավետ տոկոսադրույքը նշել․

  1. պաշտոնական կայքերում,
  2. վարկային պայմանագրերում,
  3. գովազդային բուկլետներում (մանր տառերով),
  4. AFM հարթակում նշված են միայն արդյունավետ տոկոսադրույքները։


Սակայն երբեմն արդյունավետ տոկոսադրույքում չեն ներառվում ապահովագրության կամ գրավի գնահատման ծախսերը, եթե դրանք ձևակերպվում են երրորդ կողմի ընկերությունների միջոցով։ Ուստի, միշտ ճշտեք․


  1. արդյո՞ք հաշվարկում ներառված են բոլոր պարտադիր ծառայությունները,
  2. ի՞նչ գումար կելքագրվի ձևակերպման օրը,
  3. կա՞ն արդյոք ամսական կամ տարեկան միջնորդավճարներ։


Ի՞նչն է ազդում արդյունավետ տոկոսադրույքի վրա


ԳործոնԻնչպե՞ս է ազդում
Տրամադրման միջնորդավճարՄեծացնում է տոկոսադրույքը 0,5-ից 2% և ավելի
Պարտադիր ապահովագրությունԱզդում է վերջնական գերավճարի վրա, հատկապես հիփոթեքային և ավտովարկերի դեպքում
Հաշվի/քարտի սպասարկումԱմսական ելքագրումների դեպքում ազդում է սպառողական վարկերի վրա
Վարկի ժամկետՈրքան կարճ է ժամկետը, այնքան ուժեղ են ազդում միջնորդավճարները
Մարման եղանակ (անուիտետ կամ դիֆերենցված)Անուիտետը կարող է մեծացնել գերավճարը բարձր տոկոսադրույքի դեպքում


Խորհուրդներ՝ ինչպես տոկոսներ չվճարել


  1. Մի՛ հավատացեք միայն բաներների վրա նշված թվերին։
  2. Ստուգեք արդյունավետ տոկոսադրույքը՝ հենց դա է ցույց տալիս վարկի իրական արժեքը։
  3. Համեմատեք վարկերը նույն ժամկետի և գումարի համար։ Պայմանները փոխվում են՝ կախված տարբեր գործոններից։
  4. Ուշադիր կարդացեք պայմանագիրը և տվեք անհարմար հարցեր։ Հատկապես թաքնված միջնորդավճարների, ապահովագրությունների և պարտադիր ծառայությունների մասին։
  5. Օգտագործեք վարկային հաշվիչը։ Այն ցույց կտա, թե որ բանկում է ավելի շահավետ վարկ վերցնել և կօգնի խուսափել ավելորդ ծախսերից։


Եզրակացություն


Արդյունավետ տոկոսադրույքը գլխավոր ուղեցույցն է վարկ ընտրելիս։ Այն օգնում է հասկանալ, թե իրականում որքան գումար կվերադարձնեք բանկին՝ հաշվի առնելով բոլոր վճարումները։ Հիփոթեքային վարկ, սպառողական վարկ, ավտովարկ, կրեդիտային քարտ` յուրաքանչյուր դեպքի համար կարևոր է հաշվարկել ամբողջական արժեքը։


Վարկը ձևակերպելուց առաջ միշտ պահանջեք արդյունավետ տոկոսադրույքի մասին տեղեկությունը և մի՛ տրվեք մարքեթինգային առաջարկներին։

Համեմատեք բանկերի առաջարկներն AFM-ում, ընտրեք շահավետ տարբերակ և խուսափեք գերավճարներից։

Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք
21.07.2025

Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք

Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր
21.07.2025

Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր

Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
21.07.2025

Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը

Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
21.07.2025

Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ։ (Google Play, iOs)


Պատկերացնո՞ւմ եք՝ բանկից անտոկոս գումար վերցնել և ոչ մի դրամ ավել չվճարել։ Հրաշքի է նման, այնպես չէ՞։ Կրեդիտային քարտերի դեպքում դա հնարավոր է։...

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
21.07.2025

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը

Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)


Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
05.07.2025

Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը

Ֆիլմերում հանդիպած կա՞ք տեսարանի, երբ հերոսը վճարում է և հանկարծ լսում՝ «վճարումը մերժված է, անբավարար միջոցներ»։ Հենց այդ մասին է խոսքը։ Կրեդիտ քարտը գործիք է, որը կարող է օգնել դժվար իրավիճակում, ապահովել ֆինանսական ճկունություն, իսկ ճիշտ օգտագործման դեպքում անտոկոս լինել։ Այդ իսկ պատճառով կարևոր...