Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր

Հրապարակման ամսաթիվ: 21.07.2025 17:18
9.6k
Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր

Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)


Հայաստանում գնալով ավելի շատ մարդիկ են վարկեր ձևակերպում առցանց՝ առանց բանկ այցելելու, հերթերի և թղթաբանության։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես հայտ ներկայացնել հեռախոսի կամ համակարգչի միջոցով, հաստատել ինքնությունը, ստորագրել պայմանագիրը հավելվածի միջոցով, և գումարը փոխանցվում է քարտին։


Այս պրոցեսը հարմար է, հատկապես եթե դուք գտնվում եք Հայաստանից դուրս և հաշիվ ունեք այն բանկում, որտեղ ցանկանում եք ստանալ առցանց վարկ։


Իրականում, այս ամենի հետ մեկտեղ հեշտ է չնկատել որոշ կարևոր նրբություններ։ Եկեք արագ հասկանանք, թե ինչպես ձևակերպել վարկն իսկապես հեռակա կարգով, ինչպես խուսափել գորավճարներից և ընտրել այն բանկը, որն անակնկալներ չի մատուցում։


Ի՞նչ է առցանց վարկը և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից


Օնլայն վարկը սպառողական վարկ է, որը ձևակերպվում է առանց մասնաճյուղ այցելելու։ Բոլոր գործընթացները՝ հայտ ներկայացնելուց, նույնականացումից մինչև պայմանագիր ստորագրելը, կատարվում են հեռակա կարգով։ Վարկը հաստատվելուց հետո գումարը փոխանցվում է քարտին կամ հասանելի դառնում կանխիկացման համար։


Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել


  1. որոշ բանկեր առցանց տրամադրում են միայն փոքր գումարներ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ, օրինակ՝ IDBank-ը Rocket Line-ով, Inecobank-ը 1 CLICK-ով, Ameriabank-ը առցանց սպառողական վարկով և Evocabank-ը Action Loan-ով,
  2. մի շարք բանկերում պայմանագիր ստորագրելու համար մինչ օրս անհրաժեշտ է ձեր անձնական ներկայությունը՝ ճշտեք սա նախապես,
  3. երբեմն հայտում կարող են խնդրել նշել եկամուտը, բայց այն տեղեկանքով հաստատելու կարիք չի լինում։


Եթե ամեն ինչ ձևակերպվում է առցանց, դուք խնայում եք ժամանակ և ազատվում եք հերթերում ժամանակ կորցնելուց։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է համաձայնվել ցանկացած պայմանների։


Ո՞ր բանկերում է կարելի կարելի ձևակերպել առցանց վարկ 2025-ին


Հայաստանում առանց տնից դուրս գալու առցանց վարկ ձևակերպել կարելի է IDBank-ում, Inecobank-ում, Evocabank-ում և Fast Bank-ում։ Այս բանկերը հարմար պայմաններ են առաջարկում հայտ ներկայացնելու, նույնականացման և պայմանագիրն ամբողջությամբ հեռակա ստորագրելու համար, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ միջոցները ստանալ առանց բանկ այցելելու։

Պայմանները համեմատելու և առավել հարմար առաջարկն ընտրելու համար միշտ կարող եք օգտվել AFM հարթակից։


Առցանց վարկ ձևակերպելու ուղեցույց

  1. Ընտրեք բանկը

Ստուգեք կա՞ արդյոք բանկի կայքում «ձևակերպել առցանց» կոճակը, պահանջվո՞ւմ է արդյոք այց մասնաճյուղ՝ պայմանագիրը ստորագրելու համար, ի՞նչ սահմանաչափեր են հասանելի առցանց ձևակերպման դեպքում։


Խորհուրդ` եթե դուք արդեն ունեք տվյալ բանկի քարտը՝ արագ հաստատման հնարավորությունները մեծանում են, իսկ տոկոսադրույքը կարող է ավելի ցածր լինել։ Այդ դեպքում ավելի լավ է օգտվել բանկի հավելվածից՝ այնտեղ, անկասկած, հնարավորություն կլինի հայտ ներկայացնել և գումար ստանալ առցանց։


  1. Հաշվարկեք իրական ծախսերը

Մի՛ սահմանափակվեք անվանական տոկոսադրույքով՝ ուշադրություն դարձրեք արդյունավետ տոկոսադրույքին, որը ներառում է բոլոր միջնորդավճարները և թաքնված վճարները։


Օգտակար է իմանալ` կարճ ժամկետի (մինչև 6 ամիս) համար տոկոսադրույքը կարող է ֆիկտիվ ցածր լինել, բայց եթե հաշվեք միանվագ միջնորդավճարը կամ ապահովագրությունը՝ վերջնական գերավճարը կարող է լինել ավելի բարձր, քան մեկ տարվա վարկի դեպքում։


  1. Ներկայացրեք առցանց հայտ

Նշում եք անձնագրային տվյալներ, ՀՎՀԿ (սոցիալական քարտ), կոնտակտային տվյալներ, տեղեկություններ եկամտի մասին։ Բանկը համեմատում է տվյալներն ու վարկային պատմությունն ACRA-ի միջոցով, հազվադեպ կարող է պահանջել նաև եկամուտների մասին տեղեկանք։


  1. Անցեք արագ նույնականացում

Դա կարող է լինել տեսազանգ օպերատորի հետ, անձնագրով սելֆի, հեռախոսահամարի հասանելիության ստուգում։ Ավելի լավ է նույնականացումն անցնել ցերեկային ժամերին, երբ աշխատում է զանգերի կենտրոնը։ Սա կարագացնի դիմումի գործընթացը։


  1. Ստորագրեք պայմանագիրը

Հաստատվելուց հետո կստանաք հղում էլեկտրոնային ստորագրության համար։ Առանձին դեպքերում բանկը կարող է առաքիչ ուղարկել՝ պայմանագրի թղթային տարբերակով։


Սխալներ, որոնք կարող են գերավճարների պատճառ դառնալ


  1. Վարկ ձևակերպել օտար բանկում՝ նախապես չճշտելով պայմանները «ձեր» բանկում։ «Ձեր» բանկում ձեզ կարող է հասանելի լինել նախապես հաստատված տոկոսադրույք, որն ավելի ցածր է։
  2. Անտեսել փոխանցման միջնորդավճարը։ Եթե դուք այդ բանկում քարտ չունեք, փոխանցումը կարող է լինել վճարովի։
  3. Չկարդալ պայմանագրի կետերը՝ հատկապես ապահովագրության և վաղաժամկետ մարման դեպքում տույժերի մասին կետերը։
  4. Շփոթել գովազդային տոկոսադրույքն իրականի հետ՝ երբեմն ցածր տոկոսը գործում է միայն առաջին 3 ամսվա ընթացքում։


Ի՞նչ ստուգել նախքան օնլայն վարկ վերցնելը


Նախքան «ուղարկել հայտը» կոճակը սեղմելը, անցեք այս ցուցակով․

  1. նշված է արդյունավետ տոկոսադրույքը, ոչ թե՝ անվանականը,
  2. ձեզ համար պարզ է՝ որքան գումար պիտի վճարեք ամեն ամիս,
  3. բոլոր պայմանները ֆիքսված են պայմանագրում,
  4. դուք ստուգել եք, թե ինչպես է տրամադրվելու գումարը՝ քարտի՞ն, թե կանխիկ։


Եզրակացություն


Օնլայն վարկերը հնարավորություն են տալիս առանց բանկ այցելելու արագ լուծել ֆինանսական խնդիրները։ Սակայն կարևոր է ուշադիր կարդալ պայմանները, հասկանալ, թե ինչպես է ձևավորվում տոկոսադրույքը և չտրվել շահավետ թվացող առաջարկներին՝ առանց գերավճարը հաշվարկելու։

Համեմատեք, ընտրեք և ձևակերպեք առցանց վարկ AFM-ում՝ արագ, թափանցիկ, հարմար։

Պահպանեք այս հոդվածը և ուղարկեք նրան, ով ցանկանում է վարկ ձևակերպել արագ և առանց ավելորդ թղթաբանության։

Ի՞նչ է պահանջվում վարկառուից՝ 2026 թվականին կանխիկ վարկ ստանալու համար
27.02.2026
1.1k

Ի՞նչ է պահանջվում վարկառուից՝ 2026 թվականին կանխիկ վարկ ստանալու համար

Արագ առցանց վարկեր․ ո՞ր բանկերն ինչ պայմաններով և գործընթացով են դրանք տրամադրում
19.02.2026
1.2k

Արագ առցանց վարկեր․ ո՞ր բանկերն ինչ պայմաններով և գործընթացով են դրանք տրամադրում

Ինչպե՞ս վարկի վերաֆինանսավորում իրականացնել 2026-ին. պայմանները և գործընթացը
03.02.2026
1.5k

Ինչպե՞ս վարկի վերաֆինանսավորում իրականացնել 2026-ին. պայմանները և գործընթացը

2026-ին Հայաստանում հասանելի վարկերը, դրանց տեսակները, տոկոսադրույքներն ու պայմանները
27.01.2026
2.1k

2026-ին Հայաստանում հասանելի վարկերը, դրանց տեսակները, տոկոսադրույքներն ու պայմանները

Հայաստանի վարկավորման շուկան կայուն է և սեգմենտավորված։ Բանկերն առաջարկում են տասնյակ վարկային պրոդուկտներ, ընդ որում պայմանները զգալիորեն տարբերվում են՝ կախված վարկի նպատակից, ժամկետից, արժույթից, գրավի առկայությունից, վարկառուի կարգավիճակից և պետական...
2026-ի լավագույն սպառողական վարկերի վարկանիշն ըստ փաստացի տոկոսադրույքի
23.01.2026
1.9k

2026-ի լավագույն սպառողական վարկերի վարկանիշն ըստ փաստացի տոկոսադրույքի

Սպառողական վարկ ընտրելիս կարևոր է կողմնորոշվել ոչ թե գովազդվող տոկոսադրույքով, այլ վարկի իրական արժեքով, որը ներառում է բոլոր պարտադիր միջնորդավճարներն ու վճարումները։ Հենց այս ցուցանիշն է թույլ տալիս ճիշտ համեմատել...
Ինչպե՞ս ստանալ ուսանողական վարկ Հայաստանում
08.08.2025
3.7k

Ինչպե՞ս ստանալ ուսանողական վարկ Հայաստանում

Հայաստանում բարձրագույն կրթությունը գրեթե բոլոր համալսարաններում վճարովի է։ Եվ նույնիսկ եթե ընտանիքը նախապատրաստվել է այդ ծախսերին, բուհում կամ քոլեջում սովորելը տարեկան կարող է արժենալ հարյուր հազարներից մինչև միլիոնավոր դրամներ։ Հենց...