Մրցանակներ Byblos Bank-ի Mastercard World քարտերով գնումների դիմաց՝ մինչև 2026թ. հուլիսի 31-ը

Հրապարակման ամսաթիվ: 09.04.2026 13:15
1.4k
Մրցանակներ Byblos Bank-ի Mastercard World քարտերով գնումների դիմաց՝ մինչև 2026թ. հուլիսի 31-ը

Արշավը գործում է 01.04.2026-ից մինչև 31.07.2026թ.


Byblos Bank Armenia-ն մեկնարկել է արշավ Mastercard World քարտապանների համար՝ հնարավորություն տալով շահել մրցանակներ առօրյա գնումների դիմաց։


Ո՞ւմ է հարմար

Byblos Bank Armenia-ի գործող և նոր հաճախորդների համար՝ Mastercard World քարտապանների։


Ինչպե՞ս մասնակցել

Առանձին գրանցում անհրաժեշտ չէ, պարզապես կատարեք գնումներ Mastercard World քարտով։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված յուրաքանչյուր 250 000 ՀՀ դրամ գնումների դիմաց տրամադրվում է 1 կոդ՝ խաղարկությանը մասնակցելու համար։


Ի՞նչ է առաջարկվում


Արշավի շրջանակում խաղարկվելու է՝


  1. 2 ճամփորդական նվեր քարտ՝ յուրաքանչյուրն 2 500 000 ՀՀ դրամ արժողությամբ
  2. 20 նվերների փաթեթ (ճամպրուկ + ճամփորդական բարձ)


Նվերների փաթեթները խաղարկվում են ամեն ամիս (յուրաքանչյուր ամիս՝ 5 հատ), իսկ գլխավոր մրցանակները՝ վերջնական խաղարկության ընթացքում


Որքան շատ գնումներ՝ այնքան ավելի շատ են կոդերը և մեծ է հավանականություն շահելու։


Ինչի՞ն ուշադրություն դարձնել


  1. Հաշվարկվում են միայն Mastercard World քարտով կատարված գնումները
  2. Յուրաքանչյուր 250 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է 1 կոդ (ամսական հաշվարկով)
  3. Խաղարկությունները կանցկացվեն 2026թ. մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին
  4. Հաղթողները ընտրվում են պատահականության սկզբունքով՝ ուղիղ եթերում
  5. Խաղարկությունների կոնկրետ օրերը կհայտարարվեն հավելյալ