AFM-ը դարձել է imID-ի գործընկերը. ֆինանսական հայտերն այժմ անցնում են վավերացված թվային նույնականացում

Հրապարակման ամսաթիվ: 22.06.2026 20:00
2.2k
AFM-ը դարձել է imID-ի գործընկերը. ֆինանսական հայտերն այժմ անցնում են վավերացված թվային նույնականացում

Armenian Financial Marketplace-ն (AFM.am) առաջինն է, որ բանկային պրոդուկտի ընտրությունը կապում է օգտատիրոջ հաստատված թվային ինքնության հետ՝ բանկերի համար բարձրացնելով մուտքային հայտերի որակը, իսկ հաճախորդների համար արագացնելով համեմատությունից մինչև հայտի ներկայացում ընկած ճանապարհը:


Armenian Financial Marketplace-ը համագործակցություն է սկսել imID-ի՝ իրավաբանական ուժ ունեցող թվային նույնականացման հայկական համակարգի հետ: Այժմ օգտատերը հաստատում է իր ինքնությունը հենց ֆինանսական պրոդուկտի հայտի ներկայացման պահին՝ մեկ հպումով, առանց գաղտնաբառերի, ձևաթղթերի և տվյալների երկար մուտքագրման:


Շուկայի համար սա մեծ փոփոխություն է: Մինչ օրս բանկերը ստանում էին միայն «սառը» հայտեր, որոնց հետևում կանգնած անձերի ինքնությունը դեռ պետք էր ստուգել: AFM-ը փոխում է սա. հայտը բանկ է հասնում արդեն իսկ imID-ի միջոցով վավերացված օգտատիրոջ նույնականացմամբ: Բանկն անմիջապես ստանում է շահագրգռված հաճախորդի, ում հետ կարող է միանգամից սկսել աշխատանքը:


Ի՞նչ է սա տալիս գործընկեր բանկին


  1. Հայտերի հոսքի ավելի բարձր որակ

Հայտին կից ներկայացվում է վավերացված ինքնությունը, այլ ոչ թե ինքնուրույն մուտքագրված տվյալներ, որոնք դեռ կարիք ունեն լրացուցիչ ստուգման։

  1. Հայտերի մշակման ավելի կարճ ճանապարհ

Նույնականացման փուլում մերժումների քանակի կրճատումը բերում է ավելի շատ հայտեր, որոնք հասնում են մինչև պրոդուկտի ձեռքբերում։

  1. Կառավարելի թվային հարթակ

imID-ն աշխատում է բազմագործոն վավերացման և առաջադեմ կոդավորման հիման վրա. նույնականացումն անցնում է օգտատիրոջ հսկողության ներքո և նրա հստակ համաձայնությամբ, ինչը նվազեցնում է գործառնական և համապատասխանության ռիսկերը բանկի կողմից։


Ի՞նչ է սա տալիս օգտատիրոջը


imID-ն թույլ է տալիս հաստատել ինքնությունը և կիսվել ստուգված տվյալներով (անուն, հեռախոսահամար) ընդամենը մեկ հպումով՝ հեռախոսից, առանց գաղտնաբառերի և թղթաբանական քաշքշուկների։ AFM-ում պրոդուկտների համեմատությունից մինչև բանկ ճանապարհն անցնում է առանց ընդհատումների՝ ընտրում եք պրոդուկտը, imID-ի միջոցով հաստատում ինքնությունը, ուղարկում հայտը և ստանում պատասխանը։


Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի շուկայի համար


AFM-ն առաջինն է հայաստանյան շուկայում, որ ֆինանսական պրոդուկտների համեմատությունը կապում է իրավաբանական ուժ ունեցող թվային նույնականացման հետ։ Սա բանկային պրոդուկտների առցանց ձևակերպումը բարձրացնում է հասուն ֆինտեխ շուկայի մակարդակի, որտեղ ինքնությունը հաստատվում է ոչ թե ձեռքով, այլ վստահելի ենթակառուցվածքների միջոցով։


«Մարկետփլեյսը բանկի համար արժեքավոր է ոչ թե թրաֆիքով, այլ հայտերի որակով և ծավալով: imID-ի հետ ինտեգրումն օգնում է, որ բանկն AFM-ից ստանա ոչ թե պարզապես հետաքրքրված օգտատերերի ցանկ, այլ վավերացված ինքնությամբ հայտեր՝ պատրաստի մշակման համար: Մենք կրճատում ենք հաճախորդի մտադրության և բանկի որոշման միջև եղած հեռավորությունը: Ֆինանսական մարկետփլեյսի զարգացման հաջորդ փուլը ոչ թե ավելի շատ առաջարկներ ունենալն է, այլ ընտրությունից դեպի ներկայացված հայտ անցման ավելի բարձր որակը: Թվային ինքնությունը հենց այդ որակի հիմքն է»,- նշել է AFM-ի տեխնիկական տնօրեն Իվան Չեբանը:


«Մարդիկ ակնկալում են, որ թվային ծառայությունները կլինեն պարզ և ակնթարթային: Օգտատերերը չպետք է ստիպված լինեն բազմիցս մուտքագրել տվյալներ, հիշել գաղտնաբառեր կամ անցնել նույնականացման լրացուցիչ փուլեր այն դեպքում, երբ արդեն գոյություն ունի ինքնության հաստատման վստահելի ենթակառուցվածք: AFM-ի հետ համատեղ մենք հաճախորդի ճանապարհին ինքնության հաստատումը դարձնում ենք գրեթե աննկատ՝ ապահով, իրավաբանական ուժով օժտված և իրականացվող ընդամենը մեկ փոխգործակցությամբ»,- ասել է imID-ի պրոդուկտի և մարքեթինգի գծով տնօրեն Արմեն Ա. Ավագյանը:


AFM-ը շարունակում է զարգացնել թվային հայտերի իր ենթակառուցվածքը, որպեսզի Հայաստանում օգտատերերը կարողանան առցանց գտնել, համեմատել և դիմել ֆինանսական պրոդուկտների համար, իսկ բանկերը ստանան որակապես նոր մակարդակի հայտեր:

Կայացավ EasyPay-ի վերաբրենդավորման միջոցառումը․ ընկերությունն արդեն կոչվում է easy
25.11.2026 903

Կայացավ EasyPay-ի վերաբրենդավորման միջոցառումը․ ընկերությունն արդեն կոչվում է easy

Երևանում կանցկացվի բանկային ոլորտի առաջատարների փակ մրցանակաբաշխությունը
08.08.2026 1.9k

Երևանում կանցկացվի բանկային ոլորտի առաջատարների փակ մրցանակաբաշխությունը

AFM-ը դարձել է imID-ի գործընկերը. ֆինանսական հայտերն այժմ անցնում են վավերացված թվային նույնականացում
22.06.2026 2.2k

AFM-ը դարձել է imID-ի գործընկերը. ֆինանսական հայտերն այժմ անցնում են վավերացված թվային նույնականացում

05.05.2026 2.4k

ԵՄ գագաթնաժողովը Երևանում. ինչպե՞ս դա կազդի ՀՀ ֆինանսական շուկայի վրա

2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցան երկու առանցքային իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ հանդիպումը: Տնտեսության համար սա պարզապես դիվանագիտություն չէ, այլ կարևոր ազդակ. Հայաստանն արագացնում է...
30.04.2026 2.7k

ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է հեռախոսով խարդախությունների աճի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը հայտնում է զանգերի և մեսենջերների միջոցով խարդախության դեպքերի աճի մասին: Չարագործները ներկայանում են որպես հեռահաղորդակցության ընկերությունների աշխատակիցներ և կապ հաստատում քաղաքացիների հետ՝ հիմնականում WhatsApp-ի միջոցով:Նրանք խնդրում են...
28.04.2026 5.3k

Դոլարը կտրուկ արժեզրկվել է. ի՞նչ է կատարվում փոխարժեքների հետ 2026թ. ապրիլի 28-ի դրությամբ

2026 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակել է անկումը։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում այն նվազել է մինչև 376.47 ֏, ինչը 0.15 դրամով պակաս է նախորդ օրվա...