Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը

Թարմ լուրեր
Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք
Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր
Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
Հեղինակ
Աղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր
Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)
Ցավոք, նման բան կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, և ոչ ոք ապահովագրված չէ քարտի կորստից։ Այդ պահին, գլխավորը, խուճապի չմատնվելն է։ Կարևոր է արագ պաշտպանել ձեր գումարը և նորից մուտք գործել ձեր հաշիվ։
Հայկական բանկերի տասնյակ հաճախորդներ ամեն օր կորցնում են իրենց քարտերը։ Թե ինչպես նման դեպքերում չկորցնել գումարը և արագ վերականգնել ձեր հաշիվը, կպատմենք ստորև։
Եվ այսպես, ի՞նչ անել
- Արգելափակե՛ք քարտը
Զանգահարեք բանկ՝ նախապես նշելով գաղտնաբառը, կամ մուտք գործեք բջջային հավելված։ Այնտեղ սովորաբար լինում է «Արգելափակել քարտը» կոճակը։ Սեղմելով այն, դուք անմիջապես կկասեցնեք ձեր անունից իրականացվող վճարման ցանկացած փորձ։
Ինչպե՞ս կարելի է արգելափակել քարտը
Բանկերի մեծ մասը թույլ է տալիս դա անել․
- բջջային հավելվածում,
- կապ հաստատելով զանգերի կենտրոնի հետ,
- ցանկացած մասնաճյուղում։
Իրականում, ամենաարագ տարբերակը հավելվածի կամ թեժ գիծ զանգահարելու միջոցով է։
- Ստուգե՛ք վերջին դուրսգրված գումարները
Եթե ինչ-որ մեկն արդեն օգտվել է քարտից՝ անմիջապես տեղեկացրեք բանկին։ Բանկը ստուգում կանցկացնի, և որոշ դեպքերում գումարը կարող է վերադարձվել ձեզ։
Հնարավո՞ր է արդյոք գումարը վերադարձնել, եթե այն հասցրել են հանել
Եթե նկատել եք ելքագրումներ և անմիջապես տեղեկացրել բանկին, վերջինս պարտավոր է հետաքննություն սկսել։ Հաստատված խարդախության դեպքում գումարը կարող է վերադարձվել։
Իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար նախապես ընտրեք SMS-ծանուցումների նվազագույն շեմ, օրինակ՝ 1000 ՀՀ դրամ-ից սկսած։ Շատերը սահմանում են 10 000 ՀՀ դրամ և ավելի բարձր սահմանաչափ, սակայն դեպքում մանր ելքագրումների մասին ծանուցումները պարզապես չեն հասնում ձեզ և դուք տեղյակ չեք լինի հաշվի շարժից։ Սակայն, չէ՞ որ հենց նման գործարքները կարող են կարևոր լինել, հատկապես եթե քարտը կորել է կամ դրանից օգտվել են առանց ձեր իմացության։ Այսպես դուք անմիջապես կիմանաք կասկածելի գործարքի մասին և կկարողանաք ժամանակին արձագանքել։ Գումարի չափը սահմանվում է անմիջապես քարտ ստանալու հայտը ներկայացնելու օրը, այն հետագայում կարելի է փոխել։ Որոշ քարտերի, օրինակ՝ Evocabank-ի կամ IDBank-ի դեպքում, նման ծանուցումներն անվճար են, ինչը հարմար է և անվտանգ։
- Պատվիրեք նոր քարտ
Դա կարելի է անել առցանց՝ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Որոշ բանկեր, օրինակ՝ Ameriabank-ը կամ Evocabank-ը, անմիջապես թողարկում են վիրտուալ քարտ, որից կարելի է օգտվել արդեն մի քանի րոպեից։ Պլաստիկ քարտը կարող է առաքվել։
- Թարմացրեք ավտոմատ գանձվող վճարումները
Եթե քարտը կցված էր բաժանորդագրություններին, կոմունալներին կամ առցանց խանութներին՝ մի մոռացեք փոխել տվյալները։ Սա ձեզ կպաշտպանի պատահական գանձումներից։
Ի՞նչ անել, եթե քարտի հետ միասին կորել է նաև հեռախոսը՝
Այս դեպքում հատկապես կարևոր է արագ գործել։ Նախ փորձեք հեռակա կարգով արգելափակել սմարթֆոնը iCloud-ի (iPhone-ի համար) կամ Google-ի (Android-ի համար) միջոցով, որպեսզի անջատվի մուտքը դեպի բանկային հավելվածներ։
Այնուհետև զանգահարեք բանկ ցանկացած հասանելի հեռախոսից (մտերիմների, աշխատանքի կամ քաղաքային հեռախոսից) և խնդրեք արգելափակել քարտը։ Ցանկալի է նաև անջատել առցանց բանկինգը՝ չարտոնված մուտքը բացառելու համար։ Եթե ունեք այլ քարտ՝ օգտագործեք այն մինչև կորսված քարտը վերականգնեք։
Օգտակար խորհուրդներ՝ քարտը չկորցնելու և տհաճ իրավիճակում չհայտնվելու համար
Այս պարզ գործողությունները կօգնեն նախապես պաշտպանվել։ Նույնիսկ եթե քարտը հանկարծ կորչի, դուք արդեն պատրաստված կլինեք։
- Ավելացրեք քարտը Apple Pay կամ Google Pay, որպեսզի կարողանաք վճարել հեռախոսով նույնիսկ առանց պլաստիկ քարտի, իսկ հենց ֆիզիկական քարտը կարելի է արագ արգելափակել կորստի դեպքում։ Սա ավելի անվտանգ է՝ հեռախոսում վճարումները պաշտպանված են Face ID-ով կամ գաղտնաբառով, իսկ կորցրած քարտով կարելի է գնումներ կատարել առանց PIN-կոդի։
- Պաշտպանեք ձեր հեռախոսը և բանկային հավելվածը գաղտնաբառով և Face ID-ով, որպեսզի ձեր գումարներից օգտվելն անհնար լինի։
- Սահմանեք կանխիկացման և գնումների սահմանաչափեր՝ սա մինիմալի կհասցնի վնասը, եթե քարտը սխալ անձանց ձեռքում հայտնվի։
- Պահեք բանկի զանգերի կենտրոնի համարը, որպեսզի արտակարգ իրավիճակում ժամանակ չծախսեք փնտրտուքների վրա։ Բայց եթե քարտը կորել է հեռախոսի հետ միասին, ապա կարող եք հեռախոս խնդրել մոտ գտնվող որևէ մեկից, գտնել բանկի համարը համացանցում և զանգել։
- Միացրեք push-ծանուցումներ ձեր ծախսերի մասին, որպեսզի անմիջապես նկատեք կասկածելի ելքագրումները։
- Ունեցեք նաև այլ քարտ, հատկապես ճանապարհորդությունների ժամանակ կամ եթե հաճախ եք առցանց վճարումներ կատարում։
Ընտրեք ձեր նոր քարտն AFM-ի միջոցով
Եթե այնուամենայնիվ քարտի կորուստ է տեղի ունեցել, կարևոր է ոչ միայն օպերատիվորեն արգելափակել հինը, այլև արագ ձևակերպել նորը, որպեսզի շարունակեք օգտվել ձեր գումարից։
Այս հարցում կօգնի AFM-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական մարքեթփլեյսը, որտեղ կարելի է․
- համեմատել բոլոր բանկային քարտերի պայմանները,
- իմանալ թաքնված միջնորդավճարներ-ի մասին,
- ձևակերպել նոր քարտ առցանց՝ արագ, հարմար և առանց գերավճարների։
AFM-ում կարող եք հեշտությամբ ընտրել փոխարինող քարտ՝ անվճար սպասարկմամբ կամ քեշբեքով՝ ձեր նպատակներին և կենսակերպին համապատասխան։ Պահպանեք հոդվածը և կիսվեք ընկերների հետ՝ թող նրանք ևս պատրաստ լինեն, եթե ինչ-որ բան հանկարծ այնպես չընթանա։