Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու

Հրապարակման ամսաթիվ: 21.07.2025 15:00
Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
  • Հեղինակ

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Դեբետային քարտեր, Վարկային քարտեր

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ։ (Google Play, iOs)


Պատկերացնո՞ւմ եք՝ բանկից անտոկոս գումար վերցնել և ոչ մի դրամ ավել չվճարել։ Հրաշքի է նման, այնպես չէ՞։ Կրեդիտային քարտերի դեպքում դա հնարավոր է։ Պետք է միայն հասկանալ, թե ինչպես է աշխատում արտոնյալ ժամանակահատվածը։


Ի՞նչ է արտոնյալ ժամանակահատվածը և ինչու՞ է այն կարևոր


Արտոնյալ ժամանակահատվածն այն օրերի քանակն է, որի ընթացքում դուք կարող եք անտոկոս օգտվել կրեդիտային քարտի գումարից։ Սովորաբար այն տևում է 15-ից մինչև 60 օր՝ կախված բանկից։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել

  1. արտոնյալ ժամանակահատվածը կարող է սկսվել հաշվարկային շրջանի առաջին օրվանից, այլ ոչ թե գնման պահից,
  2. այն չի գործում կանխիկացման և փոխանցումների համար, միայն անկանխիկ վճարումների համար,
  3. նվազագույն վճարի դեպքում պարտքը մնում է, և տոկոսները հաշվարկվում են։


Ինչպե՞ս ճիշտ վճարել, որպեսզի չգերազանցեք արտոնյալ ժամանակահատվածը


Որպեսզի տոկոսներ չվճարեք, անհրաժեշտ է վերադարձնել ամբողջ պարտքի գումարը մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը։ Մասնակի մարումը կամ միայն նվազագույն շեմի մարումը չեղարկում է արտոնյյալ ժամանակահատվածը, և տոկոսները հաշվարկվում են պարտքի ամբողջ մնացորդի վրա՝ սկսած գնման ամսաթվից։

Խորհուրդներ․


  1. կարգավորեք պարտքի ամբողջական մարումն ավտոմատ վճարումներով, եթե բավարար գումար ունեք վերադարձնելու համար,
  2. հիշեցումներ օգտագործեք օրացույցում,
  3. հետևեք հաշվարկային և վճարային շրջանների սկզբի ամսաթվին` դրանք երկու տարբեր թվեր են։


Ինչու՞ արժե օգտագործել երկու քարտ` դեբետային և կրեդիտային


AFM-ի փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել դեբետային քարտ ամենօրյա գնումների համար, իսկ կրեդիտային քարտը միայն խոշոր, նախապես պլանավորված ծախսերի համար։ Սա թույլ է տալիս ավելի լավ վերահսկել ծախսերը և չընկնել պարտքերի մեջ։

Բացի այդ, առանձին քարտն օգնում է հստակ պահել արտոնյալ ժամանակահատվածը, քանի որ դուք հստակ գիտեք, թե որ գնումն է կատարվել տվլալ քարտով և երբ է անհրաժեշտ մարել դրա պարտքը։ Եթե արտոնյալ ժամանակահատված ունեցող կրեդիտային քարտով բազմաթիվ ամենօրյա գործարքներ եք կատարում, ապա կա հավանականություն, որ բաց կթողնեք մարման ամսաթիվը, և տոկոսներ կկուտակվեն։


Սխալներ, որոնց պատճառով չեք կարողանում օգտագործել կրեդիտային քարտն առանց տոկոսներ մարելու


  1. Կանխիկացում․ նման դեպքում առաջին իսկ օրվանից սկսում են տոկոսներ կուտակվել՝ նույնիսկ արտոնյալ ժամանակահատվածում։
  2. Ուշացում նույնիսկ մեկ օրով․ այդպես կորցնում եք արտոնյալ ժամկետից օգտվելու իրավունքը։
  3. Փոքր գնումներ առանց վերահսկողության․ պարզեցինք վերևում՝ յուրաքանչյուր մանրուք երկարացնում և բարդացնում է ձեր հաշվարկները։


Հաճախ տրվող հարցեր


Հարց՝ կարելի՞ է վճարել պարտքի միայն մի մասը և չվճարել տոկոսներ՝ արտոնյալ ժամանակահատվածը պահպանելու համար։

Պատասխան՝ ոչ։ Տոկոսներ չվճարելու համար պետք է ամբողջ պարտքը մարել մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը։

Հարց՝ արդյո՞ք արտոնյալ ժամանակահատվածը գործում է քարտերի միջև փոխանցումների համար։

Պատասխան՝ որպես կանոն՝ ոչ։ Նման գործարքները հավասարեցվում են կանխիկացմանը։

Հարց՝ ինչպե՞ս իմանալ արտոնյալ ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը։ Պատասխան՝ այն նշված է բանկի հավելվածում կամ ամսական քաղվածքում։ Սովորաբար բանկը նաև ծանուցում է ուղարկում։

Հարց՝ կարելի՞ է կոմունալ ծառայությունների համար վճարել կրեդիտային քարտով և առանց տոկոսների։

Պատասխան՝ այո, եթե դա անկանխիկ վճարում է արտոնյալ ժամանակահատվածի շրջանակներում, և բանկը չի բացառում նման գործարքները ծրագրից։


Ինչ անել՝ կրեդիտային քարտն անտոկոս օգտագործելու համար


Եթե հստակ հետևեք կանոններին, արտոնյալ ժամանակահատվածը քարտը կարող է դարձնել գնումներ կատարելու հարմար գործիք, հատկապես երբ սեփական գումարը չի բավարարում հենց այդ պահին, բայց դուք գիտեք, որ շուտով կկարողանաք մարել պարտքը։ Օրինակ, կարող եք կենցաղային տեխնիկա գնել՝ առանց աշխատավարձին սպասելու։

Գլխավորը՝ չմոռանալ, որ «անտոկոս գումարն» արդիական է միայն պատշաճ կարգապահության և ուշադրության դեպքում։

Ճիշտ բաշխեք ձեր ծախսերը դեբետային և կրեդիտային քարտերի միջև, կարգավորեք ավտոմատ վճարումները, հետևեք քաղվածքին և մի՛ կանխիկացրեք գումար կրեդիտային քարտից։


Իսկ ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով և սպասարկման նվազագույն միջնորդավճարներով քարտ ընտրելու համար՝ օգտվեք AFM հարթակից։ Այն կօգնի համեմատել բանկերի առաջարկները և ընտրել իսկապես շահավետ տարբերակ։

Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք
21.07.2025

Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք

Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր
21.07.2025

Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր

Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
21.07.2025

Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը

Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
21.07.2025

Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ։ (Google Play, iOs)


Պատկերացնո՞ւմ եք՝ բանկից անտոկոս գումար վերցնել և ոչ մի դրամ ավել չվճարել։ Հրաշքի է նման, այնպես չէ՞։ Կրեդիտային քարտերի դեպքում դա հնարավոր է։...

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
21.07.2025

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը

Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)


Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
05.07.2025

Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը

Ֆիլմերում հանդիպած կա՞ք տեսարանի, երբ հերոսը վճարում է և հանկարծ լսում՝ «վճարումը մերժված է, անբավարար միջոցներ»։ Հենց այդ մասին է խոսքը։ Կրեդիտ քարտը գործիք է, որը կարող է օգնել դժվար իրավիճակում, ապահովել ֆինանսական ճկունություն, իսկ ճիշտ օգտագործման դեպքում անտոկոս լինել։ Այդ իսկ պատճառով կարևոր...