Ինչպե՞ս անվճար Visa կամ MasterCard բացել Հայաստանում 2025-ին

Թարմ լուրեր
Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
Ինչպե՞ս օնլայն բանկինգի միջոցով կառավարել գումարը հեռախոսից
Առցանց բանկինգը Հայաստանում՝ ինչպես միացնել և օգտվել տանից
2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք
Ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր. որտե՞ղ շահավետ փոխանակել գումարը Հայաստանում
Ինչպե՞ս առանց միջնորդավճարի առցանց գումար փոխանցել
Հեղինակ
Աղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր, Acba Bank, Ameriabank, AMIO Bank, ID Bank, Araratbank, Artsakhbank, Byblos Bank Armenia, Evocabank, Inecobank, Converse Bank, Armeconombank, Mellat Bank, Unibank, VTB Bank, Fast Bank
Հայաստանո՞մ եք բնակվում, թե՞ գործի բերումով եք հաճախ լինում այստեղ, միգուցե պարզապես փնտրում եք միջազգային վճարային համակարգերին հարմար դեբետային քա՞րտ։ Այս նյութը ձեզ համար է։ AFM-ի թիմը հավաքել է արդիական տեղեկություններ՝ ինչպես և որ հայկական բանկերում կարելի է բացել անվճար Visa կամ MasterCard։ Այս հոդվածում կիմանաք՝
- ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
- ի՞նչ միջնորդավճարներ կարող են գանձվել ոչ ռեզիդենտներից
- և ո՞ր բանկերում կարելի է քարտ ստանալ դիմելու նույն օրը։
Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերը թողարկում են Visa և MasterCard միջազգային քարտեր, սակայն սպասարկման պայմանները տարբեր են։ Ցավոք, բոլոր բանկերը չեն առաջարկում բացարձակ անվճար սպասարկում։ AFM-ի միջոցով կարող եք գտնել քեշբեքով, մնացորդի վրա կուտակվող տոկոսով ամենահարմար դեբետային քարտերը։ Օգտագործեք AFM-ի ֆիլտրերը և ընտրեք առավել շահավետ և հարմար պայմաններով ձեր քարտը։
Ի՞նչ է անվճար դեբետային քարտը
Անվճար դեբետային քարտի համար բանկը չի գանձում թողարկման և տարեկան սպասարկման միջնորդավճար։ Սակայն հնարավոր են այլ ուղեկցող վճարներ՝ օրինակ․
- հաշվեհամարի բացման
- քարտի վերաթողարկման
- կանխիկացման կամ միջբանկային փոխանցումների համար։
Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում քարտ ստանալու համար
Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե դուք ինչ կարգավիճակ ունեք բանկի համար՝ ռեզիդենտ, թե ոչ։
- Ռեզիդենտներից պահանջվում է միայն անձնագիր։ Երբեմն նաև սոցիալական քարտ, բայց դա պարտադիր չէ։
- Ոչ ռեզիդենտները պետք է ներկայացնեն նաև բնակության վկայագիր (օրինակ՝ վարձակալության պայմանագիր կամ հաշվառման տեղեկանք), իսկ անհրաժեշտության դեպքում՝ եկամտի աղբյուրը հաստատող փաստաթուղթ։
Շատ բանկերում ոչ ռեզիդենտների համար գործում են լրացուցիչ միջնորդավճարներ։
Ինչպե՞ս պարզել՝ ռեզիդենտ եք, թե ոչ
Ռեզիդենտության չափանիշները տարբեր բանկերում կարող են տարբեր լինել․
- Որոշ բանկեր առաջնորդվում են ձեր փաստացի գտնվելու ժամկետով
- Մյուսները՝ քաղաքացիություն ունենալու հիման վրա։
Ահա, թե ինչ չափանիշներով են հայկական բանկերը որոշում հաճախորդի ռեզիդենտությունը։
Եթե բանկը ձեզ համարում է ռեզիդենտ, ապա ձեզ հասանելի կլինեն բանկի բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները՝ հայտարարված պայմաններով և փաստաթղթերի նվազագույն փաթեթով։
Իսկ եթե ոչ ռեզիդենտ եք, ապա շատ բանկերում կարող են սահմանված լինել այնպիսի լրացուցիչ միջնորդավճարներ, ինչպիսիք են․
- միանվագ միջնորդավճար՝ հաշվեհամար բացելու համար
- պարբերական միջնորդավճար՝ հաշվի սպասարկման համար։
Ահա, թե ինչ միջնորդավճարներ են բանկերը գանձում ոչ ռեզիդենտներից։ Միակ բանկը, որը չի գանձում լրացուցիչ վճարներ ոչ ռեզիդենտներից, Fast Bank-ն է։
Բանկ | Միանվագ միջնորդավճար հաշվեհամար բացելու համար | Տարեկան սպասարկման միջնորդավճար |
Fast bank | Անվճար | Անվճար |
Evocabank | Անվճար | 10 000 ՀՀ դրամ |
Araratbank | Անվճար | 10 000 ՀՀ դրամ |
Converse bank | Անվճար | 12 000 ՀՀ դրամ |
AMIO bank | Անվճար | 15 000 ՀՀ դրամ |
Byblos bank | 5 000 ՀՀ դրամ | 200 ՀՀ դրամ ամսական |
IDBank | 10 000 ՀՀ դրամ | 12 000 ՀՀ դրամ |
Artsakhbank | 10 000 ՀՀ դրամ | 300 ՀՀ դրամ յուրաքանչյուր 3 ամսվա համար |
VTB Bank | 10 000 ՀՀ դրամ | 10 000 ՀՀ դրամ |
Acba Bank | 15 000 ՀՀ դրամ | 300 ՀՀ դրամ ամսական |
Ardshinbank | 15 000 ՀՀ դրամ | Անվճար |
Mellat Bank | 15 000 ՀՀ դրամ | Անվճար |
Ameriabank | 20 000 ՀՀ դրամ | 3 000 ՀՀ դրամ |
Unibank | 20 000 ՀՀ դրամ | Անվճար |
Inecobank | 25 000 ՀՀ դրամ | Անվճար |
Armeconombank | 50 000 ՀՀ դրամ | Անվճար |
Արդյո՞ք հնարավոր է քարտ բացել հեռավար եղանակով
Դուք կարող եք հայտ ներկայացնել առցանց՝ բանկի կայքի միջոցով կամ հեռախոսազանգով։ Սակայն քարտը ստանալու համար պարտադիր է այցելել բանկի մասնաճյուղ, ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Ցավոք, Հայաստանում դեռ հասանելի չէ քարտի առաքման ծառայությունը՝ հաճախորդին հարմար հասցեով, ուստի գրեթե միշտ պետք է անձամբ գնալ բաժանմունք։
Այժմ, երբ գիտեք բոլոր պայմանները, եկեք դիտարկենք անվճար դեբետային քարտերի կոնկրետ օրինակներ Հայաստանում։
Քարտերը դասավորել ենք ըստ իրենց առաջարկած հնարավորությունների և առավելությունների քանակի։
2025 թվականին Հայաստանում անվճար դեբետային քարտերի ամենալայն ընտրանին առաջարկում է Ardshinbank-ը։
Մնացած բանկերը սովորաբար թողարկում են անվճար քարտեր միայն թոշակ ստանալու համար, աշխատավարձային նախագծերի շրջանակներում կամ միայն թվային տարբերակով՝ առանց ֆիզիկական պլաստիկ քարտի։
Visa Individual քարտ Ardshinbank-ից
Visa համակարգի ստանդարտ դեբետային քարտ է՝ անվճար տարեկան սպասարկմամբ։
Առավելություններ․
- Անվճար կանխիկացում մինչև 100 000 ՀՀ դրամ՝ օրվա մեջ, ցանկացած բանկոմատում։
- Սահմանը գերազանցելու դեպքում՝ միջնորդավճար՝ 0․5%։
Պահանջվող փաստաթղթեր․
- Ռեզիդենտների համար՝ անձնագիր և սոցիալական քարտ։
- Ոչ ռեզիդենտների համար՝
- հաշվառման փաստաթուղթ կամ վարձակալության պայմանագիր
- միանվագ միջնորդավճար՝ 15 000 ՀՀ դրամ՝ հաշվեհամարի բացման համար։
Visa Classic քարտ Ardshinbank-ից
Սա ևս Visa համակարգի ստանդարտ դեբետային քարտ է՝ նույն պայմաններով, ինչ Visa Individual-ը․
- Տարեկան սպասարկում՝ անվճար
- Կանխիկացում մինչև 100 000 ՀՀ դրամ՝ անվճար
- Ավելի մեծ գումարների դեպքում՝ 0․5% միջնորդավճար
Պահանջվող փաստաթղթեր․
- Ռեզիդենտ՝ անձնագիր, սոցիալական քարտ
- Ոչ ռեզիդենտ՝ բնակության հասցեի փաստաթուղթ, 15 000 ՀՀ դրամ միանվագ միջնորդավճար
Visa Gold քարտ Ardshinbank-ից
Սա Visa համակարգի Gold դասի դեբետային քարտ է՝ անվճար սպասարկմամբ, որը թույլ է տալիս․
- մինչև 100 000 ՀՀ դրամ կանխիկացնել անվճար
- 100 000 ՀՀ դրամից բարձր գումարի համար՝ 0․5% միջնորդավճար
Հիմնական տարբերությունը Gold կարգավիճակն է։
Պահանջվող փաստաթղթեր․
- Ռեզիդենտ՝ անձնագիր և սոցիալական քարտ
- Ոչ ռեզիդենտ՝ բնակության վայրի գրանցում կամ վարձակալության պայմանագիր + 15 000 ՀՀ դրամ միանվագ միջնորդավճար
Master Debit քարտ Ardshinbank-ից
Սա MasterCard համակարգի ստանդարտ դեբետային քարտ է՝ անվճար սպասարկմամբ։
Հիմնական պայմաններ․
- Մինչև 100 000 ՀՀ դրամ կանխիկացում օրվա մեջ՝ անվճար
- 100 000 ՀՀ դրամից ավելի՝ միջնորդավճար՝ 1%
- Դրական մնացորդի վրա՝ տարեկան 2% եկամուտ
Պահանջվող փաստաթղթեր՝
- Ռեզիդենտ՝ անձնագիր, սոցիալական քարտ
- Ոչ ռեզիդենտ՝ բնակության գրանցում կամ վարձակալության պայմանագիր
- միանվագ միջնորդավճար՝ 15 000 ՀՀ դրամ՝ հաշվեհամարի բացման համար
AEB & Telcell քարտ Armeconombank-ից
Սա Visa համակարգի ստանդարտ դեբետային քարտ է՝ անվճար սպասարկմամբ, որը համատեղ թողարկվել է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի հետ։
Առավելություններ․
- Բոլոր անկանխիկ վճարումները Telcell Wallet-ի միջոցով՝ առանց միջնորդավճարների
- Կանխիկացման ժամանակ՝ 1% միջնորդավճար, ուստի քարտն առավել նպատակահարմար է անկանխիկ օգտագործման համար
- Դրական մնացորդի վրա՝ տարեկան 3%
Պահանջվող փաստաթղթեր.
- Ռեզիդենտ՝ անձնագիր և սոցիալական քարտ
- Ոչ ռեզիդենտ՝
- բնակության վկայագիր կամ վարձակալության պայմանագիր
- միանվագ միջնորդավճար հաշվեհամարի բացման համար՝ 50 000 ՀՀ դրամ
Անանուն քարտեր
Դուք կարող եք ընտրել նաև անհատական տվյալներով չկապակցված դեբետային քարտ, այսինքն՝ անանուն քարտ, որը նույնպես անվճար է։
Հիմնական տարբերությունը․
- Քարտը հանձնում են նույն օրը, երբ ներկայացնում եք դիմումը բանկի մասնաճյուղում
- Քարտի վրա չեն նշվում ձեր անունն ու ազգանունը, բայց բոլոր մնացած գործառույթները
- գործում են լիարժեք
Այս տարբերակը հարմար է, եթե պետք է շտապ քարտ ստանալ։
Visa Classic անանուն քարտ Ardshinbank-ից
Սա Visa համակարգի ստանդարտ դեբետային քարտ է՝ անվճար սպասարկմամբ, սակայն 0․3% կանխիկացման միջնորդավճարով։
Քարտի ձևակերպման համար․
- Ռեզիդենտ՝ անձնագիր և սոցիալական քարտ
- Ոչ ռեզիդենտ՝ բնակության վկայագիր կամ վարձակալության պայմանագիր
- միանվագ միջնորդավճար անանուն քարտի համար՝ 15 000 ՀՀ դրամ
MasterCard Debit անանուն քարտ Ardshinbank-ից
Սա MasterCard համակարգի ստանդարտ դեբետային քարտ է՝ անվճար սպասարկմամբ, սակայն 1% կանխիկացման միջնորդավճարով։
Քարտի ձևակերպման համար․
- Ռեզիդենտ՝ անձնագիր և սոցիալական քարտ
- Ոչ ռեզիդենտ՝ բնակության գրանցում կամ վարձակալության պայմանագիր
- միանվագ միջնորդավճար հաշվեհամարի բացման համար՝ 15 000 ՀՀ դրամ
Ինչպես տեսնում ենք, Ardshinbank-ը տրամադրում է անվճար Visa և MasterCard դեբետային քարտերի ամենալայն ընտրանին։
Եթե քարտը ձեզ անհրաժեշտ է շտապ, խորհուրդ ենք տալիս ընտրել անանուն տարբերակները։ Չնայած դրանց որոշ սահմանափակումներին և կանխիկացման համար անգամ բանկոմատներում բարձր միջնորդավճարներին, այդ քարտերը թողարկվում են տեղում՝ առանց երկար սպասեցնելու, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը։
AFM-ն այն հարթակն է, որը կօգնի ձեզ գտնել ամենաշահավետ բանկային պրոդուկտները Հայաստանում։
Օգտվեք AFM-ի ֆիլտրերից (զտիչ), որպեսզի ընտրեք ձեզ հարմար դեբետային քարտը՝ լավագույն պայմաններով։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
