Ցածր տոկոսադրույքով վարկեր Հայաստանում. ո՞ր բանկերն են առաջարկում լավագույն պայմանները

Հրապարակման ամսաթիվ: 21.03.2025 15:20
Ցածր տոկոսադրույքով վարկեր Հայաստանում. ո՞ր բանկերն են առաջարկում լավագույն պայմանները
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Գրավադրված վարկեր, Ոչ ռեզիդենտներ, ID Bank, Byblos Bank Armenia, Mellat Bank

Փնտրու՞մ եք շահավետ վարկեր նվազագույն տոկոսադրույքներով։ Հայաստանում բազմաթիվ բանկեր տրամադրում են վարկեր, և առաջին հայացքից թվում է, թե բոլորի պայմանները նույնն են։ Սակայն դա այդպես չէ։ Դրանք կարող են էապես տարբեր լինել։ Այս հոդվածում կպարզենք որ բանկերն են առաջարկում ամենացածր տոկոսադրույքները, ինչ պայմաններով կարելի է ստանալ ավելի մատչելի վարկ և ինչպես ընտրել լավագույն առաջարկը 2025 թվականին։


Ե՞րբ է բանկն առաջարկում ցածր տոկոսադրույքով վարկ


Վարկի տոկոսադրույքը կախված է բազմաթիվ գործոններից, և որոշակի պայմաններում հնարավոր է ավելի շահավետ վարկ ստանալ։ Ահա 7 հիմնական իրավիճակ, երբ բանկը կարող է նվազեցնել տոկոսադրույքն ու առաջարկել ավելի բարենպաստ պայմաններ։ Ինչպես նաև կծանոթանանք իրավիճակներին, երբ դուք ինքներդ կարող եք ազդել վարկի տոկոսադրույքի վրա։


1. Երբ ունեք լավ վարկային պատմություն


Բանկերը միշտ ավելի հեշտ են վարկեր տրամադրում այն հաճախորդներին, ովքեր ունեն դրական վարկային պատմություն։ Եթե նախկինում ժամանակին մարել եք ձեր վարկը և ունեք բարձր վարկանիշ (օրինակ՝ 700-ից բարձր ACRA-ի տվյալներով), ձեր շանսերը զգալիորեն ավելանում են։

Օրինակ, եթե ձեր վարկանիշը գերազանցում է 750-ը, բանկը կարող է առաջարկել 1-ից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույք։ Ձեր վարկային պատմությունը կարող եք ստուգել ACRA-ի կայքում։


Դրա համար անհրաժեշտ է հետևել այս քայլերին՝


Գրանցում My ACRA հարթակում
  1. Այցելեք ACRA-ի պաշտոնական կայք
  2. Վերևի ցանկում ընտրեք «հաճախորդների մուտք» բաժինը և սեղմեք «Գրանցվել»
  3. Լրացրեք գրանցման ձևը՝ նշեք անձնական տվյալները և ընդունեք օգտագործման պայմանները


Հաստատում և մուտք համակարգ
  1. Գրանցումից հետո ձեր էլ. հասցեին կուղարկվի հաստատման նամակ
  2. Անցեք նամակում նշված հղումով՝ հաշիվն ակտիվացնելու համար
  3. Մուտք գործեք համակարգ՝ օգտագործելով ձեր հաշվի տվյալները


Վարկային հաշվետվության հարցում
  1. Մուտք գործելուց հետո ընտրեք «ՖԱՅԿՈ սքոր» կամ «Վարկային հաշվետվություն» բաժինը։
  2. Հետևեք համակարգի ցուցումներին՝ գործընթացն ավարտելու համար (այս փուլում ձեզ անհրաժեշտ է ունենալ Viber հավելվածը՝ նույնականացումն անցնելու համար)
  3. Դուք իրավունք ունեք առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ ACRA-ից ստանալ ձեր վերաբերյալ անվճար ամբողջական վարկային զեկույց, սակայն որոշ հաշվետվություններ հնարավոր է վճարովի լինեն։ Օրինակ՝ 300-1400 դրամ


2. Երբ վարկը վերցնում եք նույն բանկից, որտեղ ունեք հաշիվ կամ աշխատավարձային քարտ


Որոշ բանկեր առաջարկում են հատուկ պայմաններ իրենց հաճախորդներին։ Եթե աշխատավարձը ստանում եք տվյալ բանկում կամ ունեք այնտեղ ավանդային հաշիվ, ձեզ կարող են տրամադրել վարկ ավելի ցածր տոկոսադրույքով։

Օրինակ, եթե դուք․

  1. Ունեք աշխատավարձային քարտ այդ բանկում, տոկոսադրույքը կարող է նվազել 0.5-ից 1%-ով
  2. Ունեք ավանդ կամ գումար ձեր հաշվին՝ վարկի հաստատման հավանականությունը մեծանում է


Օրինակ՝ IDBank-ը իր աշխատավարձային քարտի օգտատերերին տրամադրում է 14% տոկոսադրույքով վարկ, 17%-ի փոխարեն։


3. Երբ վերցնում եք խոշոր գումար կամ կրճատում եք վարկի ժամկետը


Որքան մեծ է վարկի գումարը, այնքան ավելի ցածր է տոկոսադրույքը, քանի որ այդպես բանկն ավելի մեծ եկամուտ է ստանում։ Բացի այդ, եթե ընտրեք վարկը մարելու համար ամենակարճ ժամկետը, տոկոսավճարների հավելյալ ծախսերը կնվազեն։

Օրինակ, եթե վերցնեք 5 մլն ՀՀ դրամից սկսած վարկ, բանկը կարող է նվազեցնել տոկոսադրույքը 0.5-ից 1%-ով։


4․ Երբ գրավադրում եք ունեցվածք


Բացի անգրավ վարկերից, կան նաև գրավով վարկեր, որոնք սովորաբար ունեն ավելի ցածր տոկոսադրույք։ Դա պայմանավորված է նրանով, որ գրավը նվազեցնում է բանկի ռիսկերը՝ թույլ տալով առաջարկել ավելի շահավետ պայմաններ։

Եթե ունեք անշարժ գույք, ավտոմեքենա կամ այլ արժեքավոր իր, կարող եք ստանալ վարկ ավելի ցածր տոկոսադրույքով։


5. Երբ օգտվում եք բանկերի հատուկ առաջարկներից

Որոշ բանկեր ժամանակավորապես նվազեցնում են տոկոսադրույքները տարբեր ակցիաների շրջանակում, հատկապես տոներին կամ նոր վարկային ծրագրերի մեկնարկին։

Օրինակ՝

  1. IDBank․ 14% տոկոսադրույք աշխատավարձային քարտ ունեցողների համար


6. Երբ օգտվում եք արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերից


Եթե ճիշտ կառավարեք կրեդիտային քարտի գումարը և կարողանաք վերադարձնել այն արտոնյալ ժամանակահատվածում (օրինակ՝ 30 օրվա ընթացքում), կարող եք ընդհանրապես տոկոս չվճարել։


7. Երբ դիմում եք վերաֆինանսավորման համար


Վերաֆինանսավորումը թույլ է տալիս փոխարինել հին վարկը նորով՝ ավելի շահավետ պայմաններով։

Օրինակ՝

  1. IDBank․ առաջարկում է անշարժ գույքի գրավով վարկեր վերաֆինանսավորման հնարավորությամբ։ Առավելագույն գումարը՝ 125,000,000 դրամ, իսկ արդյունավետ տոկոսադրույքը սկսվում է 14.5%-ից
  2. AMIO Bank․ հնարավորություն է տալիս վերաֆինանսավորել հիփոթեքային կամ սպառողական վարկերը սկսած 13.24% արդյունավետ տոկոսադրույքից՝ առանց լրացուցիչ վճարների


Ո՞ր բանկից վերցնել ցածր տոկոսադրույքով վարկ․ Թոփ 3 բանկերը


Վերլուծել ենք Հայաստանի բանկերի առաջարկներն ու առանձնացրել 3 բանկ, որոնք տրամադրում են ամենացածր տոկոսադրույքով սպառողական վարկերը։


ԲանկՆվազագույն տոկոսադրույք %առավելագույն տոկոսադրույք %Նվազագույն արդյունավետ տոկոսադրույք, %Առավելագույն արդյունավետ տոկոսադրույք, %Վարկի առ․ գումար (AMD)Վարկի նվ․ գումար (AMD)
Byblos Bank Armenia14,514,515,4115,63400,00010,000,000
IDBank141714,9518,39320,00010,000,000
Mellat Bank141615,418,71,000,0005,000,000


Այս բանկերն առաջարկում են ամենաշահավետ վարկերը ցածր տոկոսադրույքով։ Հայաստանի վարկային առաջարկների բոլոր պայմանները կարող եք համեմատել մեր կայքում։ Պարզապես այցելեք համապատասխան բաժին և ընտրեք զտիչներում «տոկոսադրույք» տարբերակը։


Եզրակացություն


Եթե փնտրում եք ցածր տոկոսադրույքով վարկ, ապա Byblos Bank Armenia, IDBank և Mellat Bank ներկայումս առաջարկում են ամենաշահավետ պայմանները։


Դուք կարող եք ազդել վարկի տոկոսադրույքի վրա, եթե բարելավեք ձեր վարկային պատմությունը, օգտագործեք աշխատավարձային քարտը նույն բանկում վարկ ստանալու համար, ընտրեք վերաֆինանսավորում կամ ստանաք վարկ գրավադրմամբ։ Մի՛ մոռացեք բանկերի հատուկ առաջարկների մասին․ դրանք նույնպես կօգնեն ձեզ գումար խնայել։


Եթե բանկերում գործող վերաֆինանսավորման պայմանները ձեզ չեն բավարարում, կարող եք ինքնուրույն վերաֆինանսավորել ձեր վարկը՝ ընտրելով ավելի շահավետ առաջարկ և փակելով հին պարտքը։ 2025 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 6,75%, ինչը դարձնում է ինքնուրույն վերաֆինանսավորումն էլ ավելի շահավետ։


Համեմատեք բանկերի առաջարկները և ընտրեք լավագույն տարբերակը AFM-ի օգնությամբ․ սա կօգնի ձեզ թե՛ ժամանակ, թե՛ գումար խնայել։


Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
05.07.2025

Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը

Ո՞ր բանկում ձևակերպել առավելագույն սահմանաչափով կրեդիտային քարտ
04.07.2025

Ո՞ր բանկում ձևակերպել առավելագույն սահմանաչափով կրեդիտային քարտ

Ի՞նչ Visa քարտ ընտրել Հայաստանում
04.07.2025

Ի՞նչ Visa քարտ ընտրել Հայաստանում

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
30.06.2025

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Երբ քարտ եք փնտրում՝ առաջին հայացքից ամեն ինչ պարզ է՝ պետք է ձևակերպել այն բանկում և օգտվել։ Երբ սկսում եք համեմատել պայմանները, պարզվում է, որ մի բանկում կանխիկի ստացման համար միջնորդավճարները բարձր են, մյուսում՝ սպասարկումը վճարովի է, իսկ երրորդում քեշբեքը գործում է միայն որոշակի...

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

2025 թվականին Հայաստանում դեբետային քարտի ձևակերպումն ավելի հարմարավետ և արագ գործընթաց է դարձել: Բանկերը ձգտում են բարելավել սպասարկումն ամեն տարի. շատ ֆինանսական հաստատություններ առաջարկում են քարտ ձևակերպել լիովին հեռավար` հայտի ներկայացումից մինչև պլաստիկ քարտի ստացում: AFM-ի այս հոդվածն ամբողջությամբ կպատմի, թե ինչպես դա անել,...

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Բանկային քարտի ձևակերպումը պարզապես Visa-ի և Mastercard-ի կամ բանկերի միջև ընտրություն չէ։ Դա միջնորդավճարներ խնայելու, քեշբեք ստանալու, ֆինանսները վերահսկելու և նույնիսկ տոկոսներով խնայելու միջոց է։ Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչպես շահավետ կերպով ընտրել և ձևակերպել քարտ Հայաստանում, ինչին ուշադրություն դարձնել և որ բանկերում...