Ինչպե՞ս վարկի վերաֆինանսավորում իրականացնել 2026-ին. պայմանները և գործընթացը

Ինչպե՞ս վարկի վերաֆինանսավորում իրականացնել 2026-ին. պայմանները և գործընթացը
Ո՞ր բանկին է շահավետ տոկոսով գումար տրամադրել 2026 թվականին
2026-ին Հայաստանում հասանելի վարկերը, դրանց տեսակները, տոկոսադրույքներն ու պայմանները
2026-ի լավագույն սպառողական վարկերի վարկանիշն ըստ փաստացի տոկոսադրույքի
Ո՞ր բանկերն են հաշիվ բացում ոչ ռեզիդենտների համար 2026-ին ավելի պարզ պրեցեսով
Ինչպե՞ս է գործում ArCa քարտերով 2% քեշբեքի ծրագիրը 2026-ին
Ամենաշահավետ ավանդները դրամով, դոլարով և եվրոյով՝ 2026-ի հունվարի դրությամբ
Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
Sunday Towers. ի՞նչ է կարևոր իմանալ բնակելի համալիրի մասին՝ նախքան այնտեղ բնակարան գնելը
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
Հեղինակ
Սաթի ԱվագյանԱղբյուր
AFMИсточник изображения
FreepikԹեմա
Կանխիկ վարկեր, Acba Bank, Ameriabank, AMIO Bank, ID Bank, Araratbank, Ardshinbank, ArmSwissBank, Artsakhbank, Byblos Bank Armenia, Evocabank, Inecobank, Converse Bank, Armeconombank, Mellat Bank, Unibank, VTB Bank, Fast Bank, Ներդրումներ
Վարկի վերաֆինանսավորումը 2026 թ․ դրությամբ դեռ ֆինանսական ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հիմնական միջոցներից մեկն է։ Վարկառուն նոր վարկ է ձևակերպում այլ բանկում, իսկ ստացված միջոցներն ուղղվում են հին պարտավորության մարմանը։ Արդյունքում փոխվում են տոկոսադրույքը, ժամկետը կամ վճարումների գրաֆիկը։
Այս հոդվածում կպարզաբանենք, թե ինչն է համարվում վերաֆինանսավորում, ում համար է այն իրականում արդյունավետ, հայաստանյան որ բանկերում են հասանելի նման ծրագրերը և ինչպես է կատարվում գործընթացը։
Մենք դիտարկում ենք վարկի վերաֆինանսավորման տարածված իրավիճակ, որի դեպքում վարկառուն ձգտում է նվազեցնել ամսակաավճարները կամ ընդհանուր գերավճարը՝ առանց վարկի նպատակը փոխելու։ Դիտարկվում են բանկերի ստանդարտ առաջարկները՝ առանց անհատական ակցիաների և հատուկ պայմանների։ Նման մոտեցումը թույլ է տալիս գնահատել վերաֆինանսավորման ընդհանուր տրամաբանությունն ու գործնականում նպատակահարմար լինելը, այլ ոչ թե առանձին մասնավոր դեպքերը։
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը
Վերաֆինանսավորումը նոր վարկի ձևակերպումն է՝ այլ բանկում գործող վարկն ամբողջությամբ մարելու նպատակով։ Դրանից հետո վարկառուն շարունակում է վճարումներ կատարել արդեն նոր պայմանագրով, սակայն փոփոխված պայմաններով։
Կարևոր է տարբերել վերաֆինանսավորումը վարկի նմանատիպ այլ տեսակներից, որոնք են՝
- Ռեստրուկտուրիզացիան՝ երբ կատարվում է պայմանների փոփոխություն նույն բանկում՝ առանց վարկը տեղափոխելու։
- Նոր կանխիկ վարկը՝ երբ գումարը տրամադրվում է վարկառուին, այլ ոչ թե ուղղակիորեն հին պարտավորության մարմանը։
Հայաստանում կարելի է վերաֆինանսավորել.
- սպառողական վարկերը,
- հիփոթեքը,
- գույքի գրավով ապահովված վարկերը,
- մի քանի վարկ միաժամանակ (միավորում մեկ վարկային պայմանագրի մեջ)։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որպես կանոն, գտնվում են նույն միջակայքում, ինչ ստանդարտ սպառողական վարկերինը։ Վերաֆինանսավորման համար տոկոսադրույքների առանձին՝ արտոնություններով շուկա գոյություն չունի. պայմանները ձևավորվում են նույն շուկայական սկզբունքներով, ինչ նոր վարկառուների համար։
Ո՞ւմ համար է վերաֆինանսավորումը շահավետ
Վերաֆինանսավորումն իմաստ ունի, եթե ցանկանում եք նվազեցնել ամսական ֆինանսական ծանրաբեռնվածությունը և բարելավել գործող վարկի պայմանները: Ամենից հաճախ վերաֆինանսավորման դիմում են հետևյալ իրավիճակներում՝
1. Գործող վարկի բարձր տոկոսադրույք
Եթե ձեր գործող վարկը ձևակերպվել է ավելի խիստ պայմաններով, և տոկոսադրույքը զգալիորեն բարձր է շուկայական ընթացիկ առաջարկներից, այլ բանկ տեղափոխվելը կարող է նվազեցնել ամսաճարը կամ ընդհանուր գերավճարը:
2. Մի քանի վարկ միաժամանակ
Երկու և ավելի վարկերի միավորումը մեկ պայմանագրում պարզեցնում է միջոցների կառավարումը և թույլ է տալիս պահել վճարումների միասնական գրաֆիկ:
3. Ծանրաբեռնված բյուջե
Վարկի ժամկետի երկարաձգման հաշվին կարելի է նվազեցնել ամսական ծանրաբեռնվածությունը և կայունացնել անձնական կամ ընտանեկան բյուջեն:
4. Ֆինանսական պրոֆիլի փոփոխություն
Եթե վարկի ձևակերպման պահից ի վեր ձեր պաշտոնական եկամուտը աճել է կամ բարելավվել է վարկային պատմությունը, բանկը կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ, քան նախկինում էր:
Հայաստանի ո՞ր բանկերն են վերաֆինանսավորում առաջարկում 2026 թ. AFM-ի վերլուծության արդյունքները
2026 թ․ Հայաստանում սպառողական վարկերի վերաֆինանսավորումը հասանելի է ոչ բոլոր բանկերում և իրականացվում է տարբեր ձևաչափերով։ AFM-ի վերլուծությունը ցույց է տալիս, թե որ բանկերն են իրականում վերաֆինանսավորում առաջարկում, որտեղ են նման պրոդուկտները բացակայում, և որ դեպքերում է անհրաժեշտ կատարել լրացուցիչ ճշտումներ։
Բանկեր, որոնք առաջարկում են սպառողական վարկերի վերաֆինանսավորում
2026 թ․ սկզբի դրությամբ 17 բանկերից 9 առաջարկում են սպառողական վարկերի վերաֆինանսավորում տարբեր եղանակներով.
- IDBank
Ամբողջական ծրագիր՝ մանրամասն հրապարակված պայմաններով, վարկերի միավորման և լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։
- AMIO Bank
Ակտիվ ծրագիր անշարժ գույքի գրավով և գործող վարկի համեմատ տոկոսադրույքի նվազեցմամբ։
- Evocabank
Անշարժ գույքով կամ ավտոմեքենայով ապահովված վարկերի վերաֆինանսավորում՝ առանձին պրոդուկտի շրջանակներում։
- Unibank
U-Gold մասնագիտացված վերաֆինանսավորում ոսկու գրավադրմամբ՝ առանց անշարժ գույքի գրավադրման։
- VTB Bank
Ունիվերսալ վարկ՝ վերաֆինանսավորման հնարավորությամբ (անհրաժեշտ է ստուգել պայմանների արդիականությունը)։
- Araratbank
«AraratFix» ծրագիր՝ արտոնյալ պայմաններով և գումարի ավելացման հնարավորությամբ։
- Inecobank
Վարկերի տեղափոխման հատուկ առաջարկ՝ հաստատված պաշտոնական սոցիալական էջերով։
- Converse Bank
Վերաֆինանսավորման հատուկ ծրագիր՝ բացառապես ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների համար։
- Armeconombank (AEB)
Վերաֆինանսավորման հնարավորություն վարկային գծի շրջանակներում (ոչ դասական ձևաչափ)։
Կարևոր է՝ այս բանկերում վերաֆինանսավորման պայմանները, որպես կանոն, գտնվում են ստանդարտ սպառողական վարկերի տոկոսադրույքների միջակայքում։ Շուկան չի առաջարկում արտոնյալ դրույքաչափեր հենց վերաֆինանսավորման համար։
Բանկեր, որտեղ սպառողական վարկերի վերաֆինանսավորում չի հայտնաբերվել
Հետազոտության պահին 7 բանկերում սպառողական վարկերի վերաֆինանսավորման առանձին ծրագրեր չեն հայտնաբերվել հետևյալ բանկերում՝
- Acba Bank
- Հասանելի է միայն հիփոթեքային վարկի վերաֆինանսավորում։
- Ardshinbank
- Վերաֆինանսավորումը ներկայացված է միայն բիզնես վարկերի համար։
- Fast Bank
- Restart ծրագիրը նախատեսված է կորպորատիվ հաճախորդների համար։
- Byblos Bank
- Վերաֆինանսավորումը բացառապես կորպորատիվ սեգմենտում է։
- ArmSwissBank
- Սպառողական վարկեր առկա են, սակայն վերաֆինանսավորման մասին ոչինչ չկա։
- Artsakhbank
- Ստանդարտ սպառողական վարկեր՝ առանց վերաֆինանսավորման հնարավորության։
- Mellat Bank
- Վերաֆինանսավորման ծրագիր չի հայտնաբերվել։
Առանձին պրոդուկտի բացակայությունը նշանակում է, որ բանկը չի դիտարկում վերաֆինանսավորումը որպես առանձին լուծում, նույնիսկ եթե տեսականորեն կարող է դիտարկել վարկի տեղափոխումը դասական սպառողական վարկի շրջանակներում։
Հատուկ կարգավիճակ՝ երբ տեղեկատվությունը հաստատված չէ
Ameriabank-ը սպառողական վարկերի վերաֆինանսավորման լայնածավալ արշավ է իրականացրել 2016 թ., սակայն 2026 թ․ սկզբի դրությամբ արդիական պայմանները հրապարակված չեն ո՛չ կայքում, ո՛չ պաշտոնական փաստաթղթերում։ Նման դեպքերում անհրաժեշտ է ճշտումներն իրականացնել մասնաճյուղում անհատպես։
Ինչպե՞ս է ընթանում վերաֆինանսավորման գործընթացը
Հայաստանի բանկերի մեծ մասում ընթացակարգն իրականացվում է նույն կերպով։
Քայլ 1. գործող վարկի վերլուծություն
Վարկառուն հստակեցնում է․
- պարտքի մնացորդը,
- ընթացիկ անվանական և փաստացի տոկոսադրույքները,
- մինչև ամբողջական մարումը մնացած ժամկետը,
- վաղաժամկետ մարման համար միջնորդավճարների կամ սահմանափակումների առկայությունը։
Քայլ 2. բանկերի առաջարկների համեմատություն
Համեմատվում են ոչ միայն անվանական տոկոսադրույքներն, այլև․
- տարեկան փաստացի տոկոսադրույքը,
- միջնորդավճարները,
- եկամտի պահանջները,
- լրացուցիչ պայմանները (ապահովագրություն, գրավ, հաշվի սպասարկման վճար)։
Քայլ 3. հայտի ներկայացում
Հնարավոր է իրականացնել առցանց կամ մասնաճյուղում։ Սովորաբար պահանջվում է․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- գործող վարկի վերաբերյալ տվյալներ,
- եկամուտների հաստատում (եթե նախատեսված է պայմաններով)։
Քայլ 4. դիտարկում բանկի կողմից
Բանկը գնահատում է․
- վճարունակությունը,
- վարկային պատմությունը,
- գործող վարկի համապատասխանությունը ծրագրի պայմաններին։
Քայլ 5. հին վարկի մարում
Հաստատման դեպքում նոր բանկը գումարը փոխանցում է անմիջապես նախորդ վարկային կազմակերպությանը։
Քայլ 6. նոր պայմանագրի կնքում
Վարկառուն ստանում է վճարումների նոր գրաֆիկ և սկսում է վարկի սպասարկումն արդեն թարմացված պայմաններով։
Ժամկետներ՝ առանց գրավի սպառողական վարկերի դիտարկման ընթացակարգը սովորաբար տևում է մի քանի օրից մինչև 1-2 շաբաթ։ Գրավով ապահովված կամ հիփոթեքային վարկերը ձևակերպվում են ավելի երկար․ գույքի գնահատման և գրանցման գործընթացների պատճառով ժամկետը կարող է ձգվել մինչև մի քանի շաբաթ։
Եզրակացություն
2026 թվականին վերաֆինանսավորման համար բանկերը ձևավորում են պայմաններ նույն շուկայական սկզբունքներով, ինչ ստանդարտ սպառողական և գրավով ապահովված վարկերի դեպքում։
Ո՞ւմ է այն լավագույնս համապատասխանում․
- բարձր տոկոսադրույքով վարկեր ունեցող վարկառուներին,
- մի քանի վարկ ունեցող հաճախորդներին,
- նրանց, ում եկամուտը աճել է կամ վարկային պատմությունը բարելավվել է։
Վերաֆինանսավորումն իմաստ չունի, եթե տոկոսադրույքների տարբերությունը նվազագույն է, իսկ լրացուցիչ միջնորդավճարներն ու ուղեկցող ծախսերը գերազանցում են պոտենցիալ խնայողությունը։ Այն կարող է նաև ոչ շահավետ լինել վարկի մնացորդային կարճ ժամկետի կամ ոչ կայուն եկամտի դեպքում, երբ բանկն առաջարկում է ավելի վատ պայմաններ։ Հետևաբար, նախքան հայտ ներկայացնելը, կարևոր է հաշվարկել ոչ միայն նոր ամսավճարը, այլև ամբողջ վարկի վերջնական գերավճարը։
Բանկերի արդիական առաջարկները, վերաֆինանսավորման պայմանները և ձեր վարկի պայմանները կարող եք համեմատել AFM-ի գործիքների միջոցով։