Հայտնի է 2026-ի հունվարի դրությամբ շահավետ ավանդների վարկանիշն ըստ AFM-ի. բանկերն առաջարկում են մինչև 10% տարեկան եկամտաբերություն

Հրապարակման ամսաթիվ: 15.01.2026 12:25
3.7k
Հայտնի է 2026-ի հունվարի դրությամբ շահավետ ավանդների վարկանիշն ըստ AFM-ի. բանկերն առաջարկում են մինչև 10% տարեկան եկամտաբերություն

AFM-ի փորձագիտական թիմը վերլուծել է Հայաստանի բանկերի պաշտոնական սակագները և կազմել 1 տարի ժամկետով ժամկետային ավանդների վարկանիշային աղյուսակը: Ըստ վերլուծության արդյունքների՝ 2026 թվականի հունվարին դրամային ավանդների առավելագույն եկամտաբերությունը հասնում է տարեկան 10%-ի, ԱՄՆ դոլարով ավանդներինը՝ մինչև 5%-ի, իսկ եվրոյով ավանդներինը՝ մինչև 2,5%-ի:


ՀՀ դրամով ավանդների շրջանում առաջատարներ են դարձել AMIO Bank-ը, Byblos Bank Armenia-ը և Artsakhbank-ը, որոնք առաջարկում են տարեկան մինչև 10%՝ միջոցները 1 տարի ժամկետով և առանց համալրման հնարավորության տեղաբաշխելու դեպքում:


ԱՄՆ դոլարով ավանդների շրջանում տարեկան մինչև 5% առավելագույն տոկոսադրույք է առաջարկում AMIO Bank-ը, մինչդեռ մյուս խոշոր բանկերը պահպանում են 4,25-4,75% միջակայք՝ ԱՄՆ դոլարով ավանդի դեպքում :


Եվրոյով ավանդների շրջանում մոտ 1 տարի ժամկետի համար առավելագույն եկամտաբերություն է առաջարկում Araratbank-ը՝ տարեկան մինչև 2,5%, այն դեպքում, երբ բանկերի մեծ մասը տեղաբաշխումներն իրականացնում է եվրոյի համար 2-2,25% միջակայքում:


Ավանդների մասին ավելի մանրամասն համեմատությունն ըստ բանկերի, արտարժույթների, տոկոսադրույքների վճարման պայմանների, նվազագույն և առավելագույն գումարների, ինչպես նաև ներդրման նպատակների վերլուծությունն ու հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել AFM-ի վերլուծական հոդվածում:


Բոլոր նշված ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ տոկոսադրույքները ֆիքսվում են պայմանագրի կնքման պահին և բանկի կողմից միակողմանի փոփոխման ենթակա չեն:


Բանկային պրոդուկտների տոկոսադրույքների և այլ պայմանների վերաբերյալ բոլոր տվյալներն AFM հարթակում թարմացվում են յուրաքանչյուր 24 ժամը մեկ՝ հիմնվելով բանկերի պաշտոնական սակագների վրա: