AFM-ի թիմը բացահայտել է՝ բանկերի մեծ մասը չի թարմացրել սակագները 2% քեշբեքի ծրագրի մեկնարկից մեկ ամիս անց

Հրապարակման ամսաթիվ: 04.02.2026 12:02
1.4k
AFM-ի թիմը բացահայտել է՝ բանկերի մեծ մասը չի թարմացրել սակագները 2% քեշբեքի ծրագրի մեկնարկից մեկ ամիս անց

2% քեշբեքի ծրագրի մեկնարկից մեկ ամիս անց Հայաստանի բանկերի մեծ մասը իրենց պաշտոնական կայքերում չեն հրապարակել թարմացված սակագները։ Այս մասին են վկայում AFM թիմի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները։


Այս պահի դրությամբ թարմացված սակագնային փաստաթղթերը տեղադրել են միայն․


  1. Inecobank-ը
  2. Byblos Bank Armenia-ն


Մնացած բանկերը կամ շարունակում են օգտագործել նախկին սակագները, կամ հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերում չեն թարմացրել քեշբեքի ծրագրի հետ կապված փոփոխությունները։


Խոսքը վերաբերում է անկանխիկ վճարումների խթանման ծրագրին, որի շրջանակում ArCa բանկային քարտերով կատարված վճարումների դեպքում տրամադրվում է մինչև 2% քեշբեք։ Ծրագիրը համակարգվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և նպատակ ունի նվազեցնել կանխիկ շրջանառությունը, բարձրացնել վճարումների թափանցիկությունը և զարգացնել անկանխիկ տնտեսությունը։


Թարմացված սակագների բացակայությունը բարդացնում է հաճախորդների սպասարկման փաստացի պայմանների գնահատումը և անկանխիկ հաշվարկների դեպքում միջնորդավճարների ճիշտ համեմատությունը՝ նոր ծրագրի պայմաններում։


AFM-ը շարունակում է բանկերի պաշտոնական կայքերի մոնիթորինգը և կթարմացնի տեղեկատվությունը նոր սակագների հրապարակմանը զուգընթաց։

Բջջային օպերատորների ծառայությունների վճարումը կրկին հասանելի է Idram-ում
09.04.2026
925

Բջջային օպերատորների ծառայությունների վճարումը կրկին հասանելի է Idram-ում

Հայաստանում կնվազեցվեն ջերմոցների և կաթիլային ոռոգման համակարգերի կառուցման տուրքերը
08.04.2026
960

Հայաստանում կնվազեցվեն ջերմոցների և կաթիլային ոռոգման համակարգերի կառուցման տուրքերը

Ucom, Team Telecom և Viva ծառայությունների վճարումը կրկին հասանելի է easywallet-ի և EasyPay ցանցի միջոցով
06.04.2026
996

Ucom, Team Telecom և Viva ծառայությունների վճարումը կրկին հասանելի է easywallet-ի և EasyPay ցանցի միջոցով

Տարեկան գնաճը Հայաստանում 2026թ. մարտին արագացել է մինչև 4,5%. հիմնական դրայվերը սննդամթերքի թանկացումն է
06.04.2026
1.1k

Տարեկան գնաճը Հայաստանում 2026թ. մարտին արագացել է մինչև 4,5%. հիմնական դրայվերը սննդամթերքի թանկացումն է

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026 թվականի մարտին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 4,5%՝ նախորդ տարվա 3,3%-ի դիմաց: Գների աճի արագացումն առաջին հերթին պայմանավորված է պարենային հատվածի դինամիկայով:Սննդամթերքի գները դարձել են գնաճի...
Հայաստանի արտարժութային շուկան կայունացել է. դրամը պահպանում է վոլատիլության նվազագույն մակարդակը
03.04.2026
1.1k

Հայաստանի արտարժութային շուկան կայունացել է. դրամը պահպանում է վոլատիլության նվազագույն մակարդակը

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների և AFM թիմի վերլուծության համաձայն՝ 2026 թվականին Հայաստանի արտարժութային շուկան թևակոխել է կայունացման փուլ՝ 2022–2023 թվականներին դրամի կտրուկ արժևորումից հետո:Շուկայի հիմնական փոփոխությունները1․ Դրամը կայունացել է արժևորման...
Արտադրողների գները Հայաստանում աճ են գրանցել. գնաճը գերազանցել է 3%-ը
02.04.2026
1.1k

Արտադրողների գները Հայաստանում աճ են գրանցել. գնաճը գերազանցել է 3%-ը

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2025 թվականի IV եռամսյակում Հայաստանում արտադրողների գների ինդեքսն (ԱԳԻ) անցել է դրական տիրույթ և տարեկան կտրվածքով գերազանցել է 3%-ը՝ անկման ժամանակահատվածից հետո: Սա նշանակում է միտման...