Հայաստանում կշարունակվի գյուղատնտեսական ծախսերի 50%-ի փոխհատուցման ծրագիրը

Հրապարակման ամսաթիվ: 30.03.2026 12:35
1.8k
Հայաստանում կշարունակվի գյուղատնտեսական ծախսերի 50%-ի փոխհատուցման ծրագիրը

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել գյուղատնտեսության պետական աջակցության ծրագիրը, որը նախատեսում է մինչև 50% փոխհատուցում ցանքսի և բերքահավաքի ծախսերի համար։


Ծրագիրը տարածվում է այն տնտեսությունների վրա, որոնք մշակում են մինչև 100 հեկտար վարելահող։


Փոխհատուցման չափերը


Պետությունը յուրաքանչյուր հեկտարի համար տրամադրում է հետևյալ աջակցությունը․


  1. 70 000 դրամ՝ ցորեն և այլ հացահատիկային մշակաբույսեր բացի եգիպտացորենից
  2. 85 000 դրամ՝ եգիպտացորեն
  3. 100 000 դրամ՝ լոբազգիներ
  4. 110 000 դրամ՝ կերային խոտաբույսեր


ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, այս գումարները կազմում են մոտ 50% մեկ հեկտարի սեզոնային ծախսերից։