Հայաստանում կկայանա ներդրումային և ֆինանսական ֆորում՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը

Հրապարակման ամսաթիվ: 23.02.2026 12:30
2k
Հայաստանում կկայանա ներդրումային և ֆինանսական ֆորում՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը

2026 թվականի մարտի 3-ին Երևանում կանցկացվի Հայաստանի երկրորդ ներդրումային և ֆինանսական ֆորումը՝ նվիրված կապիտալի շուկաների զարգացմանը և երկրի դերին գլոբալ ֆինանսական համակարգում։ Կազմակերպիչը Freedom Broker Armenia-ն է։


Ֆորումը կանցկացվի «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով և կլինի 2024 թվականին մեկնարկած երկխոսության շարունակությունը։ Այդ ժամանակ միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 500 մասնակից, ինչը հաստատեց երկրի ներդրումային միջավայրի և ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման նկատմամբ աճող հետաքրքրությունը։


2026 թվականին քննարկումների հիմնական թեմաներն են՝


  1. ներդրումային և ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական քայլեր
  2. կապիտալի ներգրավում
  3. հարմարվողականություն համաշխարհային տնտեսության փոփոխություններին
  4. ներդրումային գործիքներ և ֆինանսական ինստիտուտների դերը
  5. ֆինանսական ոլորտի թվային փոխակերպում
  6. մարդկային կապիտալի զարգացում


Ֆորումը կանցկացվի օֆլայն ձևաչափով Dvin Music Hall-ում։ Գրանցումը բաց է փետրվարի 6-ից։


Մանրամասները և գրանցումը հասանելի են ֆորումի պաշտոնական կայքում։