ՀՀ պետ. բյուջեի հարկային եկամուտները 2025 թ. կազմել են 2,7 տրլն դրամ

Հրապարակման ամսաթիվ: 24.02.2026 12:55
2.5k
ՀՀ պետ. բյուջեի հարկային եկամուտները 2025 թ. կազմել են 2,7 տրլն դրամ

Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմել են 2 725 242,6 մլն ՀՀ դրամ։


2024 թվականի համադրելի ժամանակահատվածի նկատմամբ հիմնական հարկատեսակների մեծ մասով արձանագրվել է աճ։


ԱԱՀ-ի մուտքերը աճել են 21%-ով՝ հասնելով 914 325,5 մլն ՀՀ դրամի։

Եկամտային հարկը աճել է 11,8%-ով՝ կազմելով 726 897,3 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկը ավելացել է 19,6%-ով՝ կազմելով 401 523,3 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի մուտքերը աճել են 12,1%-ով՝ մինչև 164 315,2 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումները աճել են 12,7%-ով՝ կազմելով 116 504,2 մլն ՀՀ դրամ։

Ամենաբարձր հարաբերական աճը գրանցվել է շրջանառության հարկի գծով՝ 30,1% աճով՝ մինչև 79 209,5 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքերն աճել են 19%-ով՝ կազմելով 95 772,7 մլն ՀՀ դրամ։


Միաժամանակ որոշ ուղղություններով արձանագրվել է նվազում։

Մաքսատուրքերը նվազել են 1,3%-ով՝ կազմելով 75 208,6 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարները նվազել են 29,3%-ով՝ մինչև 71 026,9 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերը նվազել են 1,05%-ով՝ կազմելով 80 459,4 մլն ՀՀ դրամ։


Այսպիսով, 2025 թվականին պետական բյուջեի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ԱԱՀ-ն, իսկ առավել արագ աճ արձանագրել է շրջանառության հարկը։