ԿԲ-ն մարտի 1-ից նվազեցնում է բիզնեսի անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն շեմը
Հրապարակման ամսաթիվ: 05.02.2026 11:10
2k

Կենտրոնական բանկը սահմանափակում և նվազեցնում է բիզնեսից գանձվող միջնորդավճարները՝ անկանխիկ վճարումների դեպքում։
Մարտի 1-ից առավելագույն միջնորդավճարը կկազմի․
• 0,5%՝ ArCa քարտերի դեպքում
• 0,9%՝ միջազգային քարտերի դեպքում։
Որոշումն ընդունվել է գործարարների դժգոհությունների հիման վրա։ Նրանց խոսքով՝ ներկայում գործող 1-4% միջնորդավճարները խոչընդոտում են անկանխիկ առևտրի զարգացմանը։
Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ այս քայլը բանկային համակարգին կարժենա շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ (մոտ 5 մլն ԱՄՆ դոլար), սակայն կնվազեցնի բիզնեսի ֆինանսական բեռը և կնպաստի անկանխիկ վճարումների տարածմանը։
Հեղինակ
Ռոման ԳալստյանԱղբյուր
AFMՊատկերի աղբյուր
PexelsԹեմա
Ֆինանսական նորություններ, Հայաստանի Կենտրոնական բանկ, Վճարումներ և փոխանցումներ
