Ըստ ԿԲ-ի նոր կանխատեսոման՝ ՀՆԱ-ի աճը կպահպանվի, սակայն տեմպը կնվազի արդեն 2027 թ․

Հրապարակման ամսաթիվ: 18.03.2026 12:32
1.8k
Ըստ ԿԲ-ի նոր կանխատեսոման՝ ՀՆԱ-ի աճը կպահպանվի, սակայն տեմպը կնվազի արդեն 2027 թ․

Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է տնտեսական աճ առաջիկա տարիներին, սակայն նշում է, որ աճի տեմպերը աստիճանաբար կդանդաղեն։ Այս մասին նշվում է դրամավարկային քաղաքականության մարտ ամսվա հաշվետվությունում։


Ի՞նչ է կանխատեսում ԿԲ-ն


Ըստ ԿԲ-ի գնահատման․

  1. ՀՆԱ-ի աճը 2026 թ․ կկազմի 4,7-7,1%
  2. 2027 թ․ այն կնվազի մինչև 5,3-5,7%


Անվանական ՀՆԱ-ն կշարունակի աճել․

  1. 2025 թ․՝ 11,3 տրլն ՀՀ դրամ
  2. 2026 թ․՝ 12,2–12,6 տրլն ՀՀ դրամ
  3. 2027 թ․՝ 13,3–13,8 տրլն ՀՀ դրամ


Տնտեսության զարգացման երկու սցենար


ԿԲ-ն դիտարկում է երկու սցենար․


Case A (խստացված քաղաքականություն)

  1. Ավելի բարձր տոկոսադրույքներ
  2. Գնաճային ռիսկեր
  3. Պահանջարկի աճ սահմանափակ առաջարկի պայմաններում


Case B (մեղմ քաղաքականություն)

  1. Ավելի ցածր տոկոսադրույքներ
  2. Ցածր գնաճ
  3. Ոչ շատ մեծ պահանջարկ և առաջարկի աճ


Տարբերությունը կայանում է նրանում, թե որքան ակտիվ ԿԲ-ն կկարգավորի գնաճը տոկոսադրույքների միջոցով։


Գնաճի կանխատեսում


ԿԲ-ն սպասում է, որ գնաճը կմնա թիրախային միջակայքում․

  1. 2025 թ․՝ 3,3%
  2. 2026 թ․՝ 3,3-–4,4%
  3. 2027 թ․՝ 3,1-3,5%


Թիրախը՝ 3% ±1 տոկոսային կետ


Ինչո՞ւ է սա կարևոր


Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, սակայն ակնկալվում է, որ աճը կայուն դանդաղոելու է։ Հիմնական գործոնը տոկոսադրույքների և գնաճի հավասարակշռությունն է