Հայաստանում սահմանվել են 2025 թվականի եկամտային հարկի հայտարարագրի ներկայացման ժամկետները

Հրապարակման ամսաթիվ: 17.02.2026 14:01
2.8k
Հայաստանում սահմանվել են 2025 թվականի եկամտային հարկի հայտարարագրի ներկայացման ժամկետները

2025 հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը անհրաժեշտ է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից նոյեմբերի 1-ը ներառյալ: Այս մասին հիշեցնում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):


Հայտարարագիրը պետք է ներկայացնեն ՀՀ հարկային ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացի:


Բացառություն են այն քաղաքացիները, ովքեր նշված ամսաթվի դրությամբ եղել են անչափահաս:


Հարկային մարմինը ձևավորում է նախապես լրացված հայտարարագրեր: Դրանք կարելի է փոփոխել և ներկայացնել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը: Եթե մինչ այդ ժամկետը հայտարարագիրը չի ներկայացվում, նախալրացված տարբերակը ինքնաշխատ կերպով կհամարվի սահմանված կարգով ներկայացված: