Մինչև 1 մլն ՀՀ դրամ անձնական մուտքերը չեն ենթակա լինելու հայտարարագրման
Հրապարակման ամսաթիվ: 26.02.2026 13:55
1.7k

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ընտանիքի անդամ չհանդիսացող անձից ստացված մինչև 1 մլն ՀՀ դրամ միանվագ դրամական մուտքերը չեն ենթակա հայտարարագրման։
Չհայտարարագրվող մուտքերի ցանկում ներառվել են նաև․
- Ստացված վարկերը՝ առանց գումարի սահմանափակման։
- Հայաստանի հավաքականի մարզիկների և մարզիչների միջազգային մրցումներում հաղթելու համար ստացած մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները։
- Գործատուի կողմից վճարվող բժշկական ապահովագրության ապահովագրավճարները, ներառյալ ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց օգտին կատարվող վճարումները։
- Մրցույթներում ստացված դրամական և գույքային մրցանակները՝ յուրաքանչյուր մրցանակի համար մինչև 50 000 ՀՀ դրամ։
- Ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացված գույքը և դրամական միջոցները՝ մինչև և ներառյալ 1 մլն ՀՀ դրամ։
- Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 1 մլն ՀՀ դրամ։
- Ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ստացված եկամուտները, որոնք ստացվել են ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից, բացառությամբ Հարկային օրենսգրքով նախատեսված հողատարածքների վաճառքի որոշ դեպքերի։
Որոշումը միտված է նվազեցնելու վարչարարական բեռը և պարզեցնելու հայտարարագրման կանոնները՝ քաղաքացիների կողմից փոքր չափի եկամուտներ ստանալու դեպքում։
Հեղինակ
Սաթի ԱվագյանԱղբյուր
AFMՊատկերի աղբյուր
FreepikԹեմա
