Արտադրողների գները Հայաստանում աճ են գրանցել. գնաճը գերազանցել է 3%-ը

Հրապարակման ամսաթիվ: 02.04.2026 13:59
1.5k
Արտադրողների գները Հայաստանում աճ են գրանցել. գնաճը գերազանցել է 3%-ը

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2025 թվականի IV եռամսյակում Հայաստանում արտադրողների գների ինդեքսն (ԱԳԻ) անցել է դրական տիրույթ և տարեկան կտրվածքով գերազանցել է 3%-ը՝ անկման ժամանակահատվածից հետո: Սա նշանակում է միտման փոփոխություն և բիզնեսի մակարդակում ինքնարժեքի աճի մեկնարկ:


AFM-ի թիմի վերլուծությունը ցույց է տվել, որ արտադրողների գնաճի տեմպն արդեն իսկ գերազանցում է սպառողական գնաճը: Նման տարբերությունը վկայում է առաջիկա եռամսյակներում ընկերությունների շահույթի վրա հնարավոր ճնշման մասին:


Ի՞նչ է սա նշանակում


Եթե ընկերությունները չկարողանան ծախսերի աճը փոխանցել վերջնական գներին, նրանց շահույթը կկրճատվի:


Ծախսերը գնորդների վրա տարածելու դեպքում սա կարող է հանգեցնել 2026 թվականին սպառողական գնաճի արագացմանը:

ԱԳԻ-ի աճը հաճախ հանդես է գալիս որպես կանխատեսող ցուցիչ. այն ցույց է տալիս, որ գնաճային ճնշումն արդեն ձևավորվում է արտադրության փուլում և կարող է վերջնական սպառողին հասնել ավելի ուշ:


Ըստ AFM-ի թիմի գնահատման՝ ԱԳԻ-ի ներկայիս դինամիկան կարևոր ազդակ է բիզնեսի և կարգավորողի համար. առաջիկա ամիսներին առանցքային է լինելու ընկերությունների մարժայի պահպանման և գնաճի վերահսկման միջև հավասարակշռությունը: