Ապրիլի 27–29-ը Երևանում կանցկացվի միջազգային FINTECH360 համաժողովը
Հրապարակման ամսաթիվ: 20.01.2026 12:20
2k

Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բանկերի, ֆինտեխ և ՏՏ ընկերությունների, ստարտափների ու վճարային համակարգերի ներկայացուցիչներ տարբեր երկրներից։
Համաժողովի գործարար ծրագրում կքննարկվեն ֆինանսական ծառայությունների և թվային տնտեսության զարգացման հիմնական միտումները՝ արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում, բիոմետրիկ նույնականացումը, ավտոմատացումը, էլեկտրոնային առևտուրը, տվյալների պաշտպանությունը, ակտիվների տոկենիզացիան և բլոկչեյն տեխնոլոգիաները։ Համաժողովը կանցկացվի Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում։
FINTECH360-ի գլխավոր հովանավորն է Unibank-ը։
Ծրագրի մանրամասները և գրանցումը հասանելի են FINTECH360-ի պաշտոնական կայքում։
Հեղինակ
Ռոման ԳալստյանԱղբյուր
UnibankԹեմա