ՀՀ-ում վարկերի ընդհանուր քանակը գերազանցել է պատմական առավելագույնը

Հրապարակման ամսաթիվ: 06.02.2026 11:10
3k
ՀՀ-ում վարկերի ընդհանուր քանակը գերազանցել է պատմական առավելագույնը

ՀՀ-ում տրված վարկերի ընդհանուր ծավալը հասել է պատմական առավելագույնի։ 2026 թ․ փետրվարի դրությամբ այն կազմում է մոտ 8 տրիլիոն դրամ։


Վերջին 4 տարվա ընթացքում վարկերի ծավալը կրկնապատկվել է, ինչը վկայում է ինչպես ֆինանսական համակարգի ակտիվացման, այնպես էլ բնակչության և բիզնեսի կողմից վարկային միջոցների լայն օգտագործման մասին։


Վարկերի առաջատարն են՝


  1. սպառողական վարկերը,
  2. երկրորդ տեղում՝ հիփոթեքային վարկերը։


Ի՞նչ է սա նշանակում՝ կարճ.


  1. Վարկատուների (բանկերի և վարկային կազմակերպությունների) համար սա ընդհանուր առմամբ դրական տեղաշարժ է․ աճում են եկամուտները և շուկայի ծավալը։
  2. Վարկառուների համար պատկերը երկկողմանի է․ վարկերի հասանելիությունն աճել է, սակայն մեծ ֆինանսական բեռը կարող է ռիսկեր ստեղծել, հատկապես՝ եկամուտների անկման կամ տոկոսադրույքների փոփոխության դեպքում։