VTB Bank-ը փոխել է հիփոթեքային վարկերի պայմանները

Հրապարակման ամսաթիվ: 25.04.2025 00:00
3.4k
VTB Bank-ը փոխել է հիփոթեքային վարկերի պայմանները

VTB Bank-ը հայտարարեց անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի պայմանների թարմացման մասին։ 2025 թվականի ապրիլի 25-ից բանկը սահմանեց ֆիքսված տոկոսադրույք և հրաժարվեց նախկին տոկոսադրույքների շրջանակից։


VTB Bank-ի հիփոթեքային վարկերի հիմնական փոփոխությունները․


Անվանական տոկոսադրույք՝


  1. Եղել է` տարեկան սկսած 11,1%-ից մինչև 13,7%
  2. Դարձել է՝ 13,3% տարեկան ֆիքսված տոկոսադրույք


Փաստացի տոկոսադրույք (ներառում է վարկի բոլոր լրացուցիչ ծախսերը)՝


  1. Եղել է՝ տարեկան սկսած 12,5%-ից մինչև 15%
  2. Դարձել է՝ 14,3% տարեկան ֆիքսված փաստացի տոկոսադրույք


Տոկոսադրույքի վերանայում 4 տարի անց


Վարկային նոր պայմանագիրը նախատեսում է տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն 48 ամիս անց։ Բանկը պահպանում է իր իրավունքը նվազեցնել կամ բարձրացնել տոկոսադրույքը ±3 տոկոսային կետով՝ կախված շուկայի պայմաններից և վարկավորման քաղաքականությունից։


Սա նշանակում է, որ չորս տարի անց տոկոսադրույքը կարող է փոխվել՝


  1. Նվազագույնը՝ տարեկան մինչև 10,3%
  2. Առավելագույնը՝ տարեկան մինչև 16,3%


Ի՞նչ է սա նշանակում վարկառուների համար


  1. Թափանցիկ պայմաններ․ առաջին չորս տարիների ընթացքում ֆիքսված տոկոսադրույքը թույլ է տալիս վարկառուին ճշգրիտ պլանավորել հիփոթեքային վճարումները։
  2. Ճկունություն ապագայում․ տոկոսադրույքի վերանայման հնարավորությունը բանկին տալիս է շուկայական փոփոխություններին հարմարվելու գործիք, իսկ վարկառուներին՝ բարենպաստ տնտեսական իրավիճակի դեպքում ցածր տոկոսադրույքից օգտվելու հնարավորություն։


Եթե նախատեսում եք մոտ ժամանակում օգտվել հիփոթեքային վարկից և համեմատում եք բանկերի առաջարկներն, ապա այսպիսի փոփոխությունները կարևոր է հաշվի առնել։


Ընտրեք շահավետ հիփոթեք AFM-ի միջոցով՝ համեմատեք բանկերի պայմանները «հիփոթեք» բաժնում և գտեք լավագույն տարբերակը ձեզ համար։