Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք

Թարմ լուրեր
Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք
Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր
Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
Հեղինակ
Աղբյուր
AFMԹեմա
Կանխիկ վարկեր
Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ։ (Google Play, iOs)
Դե, ասեք՝ դեռ վճարում եք տարիներ առաջ ձևակերպված վարկի դիմաց, բայց վերջին շրջանում նկատում եք, որ բանկերը շատ ավելի ցածր տոկոսադրույքնե՞ր են առաջարկում։ Միգուցե, պետք է մտածել վերաֆինանսավորման մասի՞ն։ Այդպես, հնարավոր է, կարողանաք վարկը վերաձևակերպել ավելի շահավետ տոկոսադրույքով և զգալիորեն խնայել վերջնական գերավճարի վրա։
Վերջին տարիների ընթացքում հայաստանյան բանկերն աստիճանաբար նվազեցնում են առաջարկվող տոկոսադրույքները, և շուկայում իրոք հայտնվում են ավելի շահավետ պայմաններով վարկեր։ Այս պարագայում ձեր գործող վարկն արդեն ընհանրապես շահավետ չի թվում, այնպես չէ՞։
Սակայն այս ամենին լուծում կա՝ դուք կարող եք վարկը տեղափոխել մեկ այլ բանկ, որտեղ պայմաններն ավելի լավը կլինեն, իսկ տոկոսադրույքը՝ ցածր։ Հենց սա էլ կոչվում է վերաֆինանսավորում։
Հոդվածում կպատմենք՝ ինչպես է գործում վարկի վերաֆինանսավորումը Հայաստանում, երբ է այն շահավետ, և ինչպես ամեն ինչ ճիշտ ձևակերպել՝ առանց ավելորդ ծախսերի։
Ի՞նչ է վերաֆինանսավորումը
Վերաֆինանսավորումը մեկ վարկի փոխարինումն է մեկ այլ վարկով։ Գրեթե միշտ՝ այլ բանկում և ավելի շահավետ պայմաններով։ Դուք նոր վարկ եք վերցնում, մարում հինը և շարունակում ամսական ավելի քիչ գումար վճարել։
Ի՞նչ կարելի է բարելավել վերաֆինանսավորման միջոցով
- նվազեցնել տոկոսադրույքը,
- երկարացնել վճարման ժամկետը,
- նվազեցնել ամսական վճարը,
- նվազեցնել ընդհանուր գերավճարը,
- միավորել մի քանի վարկ մեկի մեջ։
Օրինակ` որքա՞ն կարելի է խնայել
Պատկերացնենք, դուք 3 տարի առաջ ձևակերպել եք հիփոթեքային վարկ՝ 15 000 000 ՀՀ դրամ գումարով, 15 տարի ժամկետով, տարեկան 14% տոկոսադրույքով։ Այդ ժամանակ ձեր ամսական վճարը կազմում էր մոտ 199 761 ՀՀ դրամ։
Հիմա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են մինչև տարեկան 8%։ Վերաֆինանսավորումից հետո վճարը կարող է նվազել մինչև 143 348 ՀՀ դրամ։
Այսպես կխնայեք․
- ամսական` մոտ 56 400 ՀՀ դրամ,
- տարեկան` մոտ 676 960 ՀՀ դրամ,
- 5 տարվա համար` ավելի քան 3,38 միլիոն ՀՀ դրամ։
Եվ սա միայն ամսական վճարների խնայողությունն է։ Կարող եք կրճատել նաև տոկոսների ընդհանուր գերավճարը, եթե ընտրեք ավելի կարճ ժամկետ կամ բանկ՝ առանց լրացուցիչ միջնորդավճարների։
Ինչո՞ւ է հիմա ամենահարմար ժամանակը
2023 թվականի սկզբից Հայաստանում նկատվում է հիմնական տոկոսադրույքի նվազեցման միտում։ Կենտրոնական բանկն այն 10,5%-ից իջեցրել է մինչև 6,75%, ինչն ուղղակիորեն ազդել է հիփոթեքային և սպառողական վարկերի տոկոսադրույքների վրա։
Բանկերը սկսել են առաջարկել վերաֆինանսավորում նոր պայմաններով՝ հաճախ զրոյական միջնորդավճարներով, առանց եկամուտների վերլուծության, վարկի արժույթի ընտրությամբ և ավելի երկար ժամկետով։
Արժե դիմել վերավարկավորման, եթե․
- նոր վարկի տոկոսադրույքն առնվազն 1–ից 1,5 տոկոսային կետով ցածր է,
- վարկի մարման ժամկետի ավարտին դեռ շատ ժամանակ կա (ավելի լավ է վերաֆինանսավորել առաջին 2–5 տարիների ընթացքում),
- դուք ունեք լավ վարկային պատմություն և կայուն եկամուտ,
- ցանկանում եք միավորել մի քանի վարկ և վճարել ամսական մեկ անգամ։
Կարելի է վերաֆինանսավորել հիփոթեքային վարկը, ավտովարկը, սպառողական վարկը, գրավով վարկը, կրեդիտային քարտը։ Կարելի է նույնիսկ բոլոր վարկերը միավորել մեկի մեջ և վճարել մաս-մաս՝ ձեզ հարմար եղանակով։ Սա կոչվում է կոնսոլիդացված վարկ։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել նախքան վերավարկավորումը
Նախքան հայտ ներկայացնելը, կարևոր է ամեն ինչ հաշվարկել․
- Միջնորդավճարները
Նույնիսկ ավելի ցածր տոկոսադրույքի դեպքում, թվացյալ շահույթը կարող է զրոյանալ, եթե ձևակերպման, ապահովագրության կամ գրավի գնահատման վճարներ կան։
- Վարկի ժամկետը
Երկար ժամկետն ապահովում է ավելի ցածր ամսական վճարներ, բայց ավելի բարձր վերջնական գերավճար։
- Վճարումների ժամանակացույցը
Ճշտեք նոր վարկի առաջին վճարման ամսաթիվը, որպեսզի միաժամանակ երկու վարկի դիմաց չվճարեք։
- Տոկոսադրույքի տեսակը
Ֆիքսված տոկոսադրույքը կայունություն է ապահովում, լողացողը՝ բարձրանալու ռիսկ է կրում (եթե ԿԲ-ն բարձրացնի տոկոսադրույքը)։
Վերավարկավորումը գրագետ ձևակերպելու ուղեցույց
- Ստուգեք ձեր ընթացիկ վարկի պայմանները` տոկոսադրույքը, մնացորդը, ժամկետը։
- Համեմատեք այլ բանկերի առաջարկները։
- Հաշվարկեք ձեր շահույթը․ թե որքան կխնայեք ողջ ժամկետի ընթացքում՝ հաշվի առնելով միջնորդավճարները։
- Պատրաստեք փաստաթղթերը` անձնագիր, եկամուտների տեղեկանք, ընթացիկ վարկի պայմանագիր, անհրաժեշտության դեպքում՝ գրավի գնահատման տեղեկանք։
- Դիմում ներկայացրեք մի քանի բանկ։
- Ստացեք հաստատում և մարեք հին վարկը։
Ի՞նչ անել, եթե ձեզ մերժել են
Մերժման պատճառները կարող են լինել վատ վարկային պատմությունը, վարկային ծանրաբեռնվածությունը կամ ոչ կայուն եկամուտը։ Այդ դեպքում․
- բարելավեք վարկային պատմությունը (մարեք ժամկետանց պարտքերը),
- պաշտոնապես հաստատեք եկամուտը,
- փորձեք դիմում ներկայացնել մեկ այլ բանկ,
- քննարկեք ընթացիկ բանկում ձեր գործող վարկի ռեստրուկտուրիացիայի հնարավորությունը։
Այլ տարբերակներ, որոնք կարող են փոխարինել վերավարկավորումը
Կարելի է․
- վերցնել սպառողական վարկ գրավով և մարել հին վարկը,
- ավելացնել ամսական վճարը և ավելի արագ մարել պարտքը,
- դիմել վարկային կազմակերպություններ,
- գտնել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ,
- օգտվել աշխատավարձային ծրագրերից (օրինակ՝ վերաֆինանսավորում գործատուի անունից)։
Եզրակացություն
Պարզեցինք՝ ինչպես ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք։
Դա պետք է անել, եթե շուկայում տոկոսադրույքը նվազել է, իսկ դուք դեռ վճարում եք հին պայմաններով։ Հաշվարկեք շահույթը, համեմատեք առաջարկները և վերաֆինանսավորում ձևակերպեք այն պարագայում, երբ դա իսկապես կբարելավի ձեր ֆինանսական դրությունը։
Բանկերի բոլոր արդիական առաջարկները և տոկոսադրույքների համեմատությունը կարող եք գտնել AFM-ում։ Ընտրեք լավագույն տարբերակը , որպեսզի խուսափեք գերավճարներից։